Այո
Ոչ, բայց թուլացել է
Ոչ
Ոչ, ավելի է ուժգնացել
Միգուցե և ձեր ասածը ճիշտ է`"ժողովուրդը ստանում է իր առաջնորդությունը` իր արժանիքների չափով", բայց ես այլ կարծիքի եմ, այն է. մեր ժողովուրդը արժանի է ավելիին, այլապես նա հիմա չէր պայքարի: Իսկ ձեր նշած Թարգմաններին եթե սկսենք գնահատականներ դնել, ապա ըստ իս այժմ ամենաբարձրը կստանաին ԼՏՊն և Ն. Փաշինյանը, չնայած այս փաստն իմ համար ցավալի է: Միթե չկան ավելի լավ Թարգմաններ?Անկասկած կան, ուղղակի պետք է լավ փնտրել և տնտղել, բայց այդ պրոցեսը տևում է տարիներ: Սպասենք հույսով և հավատով, որ ամեն ինչ լավ է լինելու:
Ինձ թվում է մենք բոլորս էլ ամեն օր փորձում ենք ճանաչել ինքներս մեզ և մեր հայրենիքն, բայց այդ ամենը կատարվում է ոչ թե նպատակ հետապնդելով, այլ ակամա`ենթագիտակցորեն:
Այո, քաղաքականությունը մի անհոգի անապատ է, սակայն ամենաէֆֆեկտիվ ուղղին է դեպի բարեփոխումներ, ըստ իս: Ի վերջո եկեք չժխտենք, որ ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում հանարավոր է սարեր շուռ տալ` լավ իմաստով իհարկե:
Ես կասեի ոչ թե ինձանից այլ` մասամբ ինձանից, բայց ինձ հասանելիք մասը կաթիլ է ահռելի ու ալեպղտոր ծովում: Միայն այն դեպքում երբ ամեն մեկը ներդնի իր կաթիլը շարժման մեջ, հնարավոր կլինի շեղել ծովի ալիքների հունը դեպի լուսավորը, դեպի առաքինին:
Համամիտ եմ Galatea-ի հետ:
Ավելացվել է 2 րոպե անց
Ervand-ի ասածի մեջ էլ տրամաբունություն կա: Երևի մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու մինչև լիակատար ժողովրդավար երկիր դառնալը եվ պետք է ամեն ինչ անել քայլ առ քայլ:
Ակամայից էն անեկդոտը հիշեցի, որ Քոչարյանը, Պուտինը ու Բուշը գնում են աստծո մոտ:![]()
Վերջին խմբագրող՝ Լ.յ.ո.վ.: 17.04.2008, 18:16: Պատճառ: Գրառման ավելացում
Սիրելի Galatea, լրիվ համաձայն եմ վերլուծությանդ հետ. Կյանքի Ստեղծագործությունը ավելի խորն է և անսպասելի, քան ցանկացած մեկի, այդ թվում` նաև իմ գծած սխեման...Սակայն չժխտելով, որ արթնացման սկիզբը կարող է լինել ՔԱՂԱՔԱԿԱՆ, և ԿԱ այդպիսին, բայց նրա ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ և մանավանդ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸGalatea;-ի խոսքերից
չեն կարող կենդանի~ լինել, կենսատու~ լինել, եթե մնան ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ տիրույթում: Վճռական ժամին պետք է միանա Նոր Աշխարհայացքը, Գիտելիքը, որը զանգվածին Ազգ կդարձնի, և նրա ոգորումը սոցիալական ռևանշի խեղճ ոլորտից կտեղափոխեն ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ տիրույթ...Սրանով, միայն սրանով Հայաստանը կարող է ազատվել ստորակայության քուրձերից - ստորակայություն եվրոպաների և ամերիկաների առջև,- և կդառնա Նոր Մարդկության սկզբնավորման մի կարևոր հանգրվան... Տարիների մեջ այս զորավոր տեսիլքը ուղեկցել է մեզ, այս նպատակին են ուղղված մեր աշխատանքները...
Բարեկամս, ժողովրդի հավաքական ոգին ավելի բարձր է և իմաստուն, քան անգամ Նարեկացին: Ես Ոգուց եմ խոսում, իսկ դուք ինձ քաշում եք սոցիալական խեղճ տարածք. իսկ ես ուզում եմ այնտեղից ... ձեզ հանել: Մարդը տեսնում է այն, ինչ տեսնում է...Իսկ Ուղի բացելու համար պետք տեսնել այն, ԻՆՉԸ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ...Ervand-ի խոսքերից
Ներքին, անարյուն, էթիկական հեղափոխություն.
Նոր որակի ազգային պետականության ստեղծում
http://www.dnforum.am
"Իմ Զվարթ Գիտությամբ եկել եմ ձեր տգիտության աչքը հանելու. Ձոն Դոգվիլ-Հայաստանին"
Հեղինակ
Համակարգը դեռ երկար կսերմանի մեր երտասարդության մեջ այնպիսի մտքեր որպեսզի նրանք չկարողանան տեսնել այս Համակարգից անարյուն ազատագրվելու ուղին: Էլէ դեռ ուր եք, էս ա մի ամբողջ «բողոքական» ենթամշակույթ կստեղծեն Էմինեմա-ռեպական ոճի, որի մեջ կխեղդեն ըմբոստ ոգին ու կդարձնեն նրան պռիմիտիվ մի բան:
Համակարգը մի քանի տարի կզբաղեցնի ջահելությանը Սերժիկի դեմ պայքարով, հետո կգտնի մեկին նրան փոխարինող, ու եթե Սերժիկը չդիմանա նրանով կփոխարինի, հետո մի 2-3 տարի էլ դրանով կխաբեն, հետո մի 5-10 տարի էլ էն մյուսի դեմ կպայքարեն, հետո էլ էս ջահելները արդեն կդառնան մի 30-35 տարեկան, որից հետո արդեն ընտանիք, կին էրեխեք, պես սաղ օրը կվազվզեն հազար ու մի գործերի հետևից ու էլ այլևս ժամանակ էլ չեն ունենա մի բան մտածելու հասկանալու:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
<<Շարժում>> կոչվածը այդպիսին լինելու համար պետք է իր մեջ գաղափարներ պարունակի: Ստի վրա հիմնված հախուռն քայլերը չեն կարող շարժում կոչվել; իսկ սուտը դա ԼՏՊն է մինչև ուղն ու ծուծը, երեխաներ մեծացեք, իսկ դուք մեծեր ուշքի եկեք, ազգի մասին է պետք մտածել, ոչ թե սեփական ամբիցիաների:![]()
Հենց նոր կարդացի Եվրախորհրդի թիվ 1609 բանաձևը ու մեջբերեմ մի երկու, ըստ իս, կարևոր դրվագ:
Ժողովրդավարական ինստիտուտների գործառույթը Հայաստանում
Երևի թե ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէր սա: Չնայած ես համաձայն չեմ, էն առումով, որ տասնյակ բռնությունների դեպքերը, որ տեղի են ունեցել, չեն ասվում այստեղ: Ախր մարդկանց են ծեծել չէ?1. 2008 թ. փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Չնայած որ դրանք անցկացվեցին հիմնականում Եվրոպայի խորհրդի չափանիշներին համահունչ, ընտրությունները դիտարկող Ժամանակավոր հանձնաժողովը արձանագրեց մի շարք խախտումներ եւ թերություններ, որոնցից ամենակարեւորն էին. բոլոր թեկնածուների համար նախընտրական քարոզարշավի իրականացման ոչ հավասար պայմանները, ընտրական վարչարարության ոչ բավարար թափանցիկությունը եւ բողոքների ու գանգատների քննության գործընթացում բողոքաբերների համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի չապահովումը: Բացի այդ, արձանագրեցին ընտրակեղծիքների մի շարք դեպքեր:
NO COMMENT! քաղ-բանտարկյալներին պետք է ազատել և ՎԵՐՋ!!!4. Վեհաժողովը դատապարտում է բազմաթիվ անձանց, այդ թվում` ընդդիմության ավելի քան հարյուր համախոհների եւ խորհրդարանի երեք անդամների ձերբակալումը եւ շարունակվող կալանավորումն այնպիսի մեղադրանքների հիման վրա, որոնցից մի մասը առերեւույթ արհեստական են եւ պայմանավորված քաղաքական շարժառիթներով: Սա նշանակում է իշխանությունների կողմից ընդդիմության փաստացի հետապնդում:
Դատարկ խոսքեր: ԵԽ-ն էլ գիտի, որ նման բան ՀՀ-ում չի եղել և մի 100 տարի էլ չի լինի:8. Հաշվի առնելով վերոգրյալը` Վեհաժողովը, վերհիշելով իր 1532 (2007) բանաձեւը Հայաստանի պարտավորությունների եւ հանձնառությունների կատարման վերաբերյալ, կրկին անգամ կոչ է անում Հայաստանի իշխանություններին` անհապաղ իրականացնելու հետեւյալ բարեփոխումները.
8.1. Քաղաքական համակարգը պետք է պատշաճ տեղ եւ պատշաճ իրավունքներ ապահովի ընդդիմությանը,
8.2. Ընտրական գործընթացն անհրաժեշտ է հիմնովին բարեփոխել` նպատակ հետապնդելով ապահովել, մասնավորապես. ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար պատասխանատու մարմինների անկախությունը եւ ազատությունը որեւէ քաղաքական ուժի հսկողությունից, ընտրական գործընթացի վարչարարության լիակատար թափանցիկությունը, հատկապես քվեաթերթիկների հաշվարկի եւ արդյունքների աղյուսակավորման գործընթացների առումով, բողոքարկման եւ գանգատարկման այնպիսի համակարգ, որում ընտրական գործընթացի մասնակիցները հնարավորինս լիարժեքորեն կկարողանան իրավական պաշտպանություն ստանալ ենթադրյալ ընտրախախտումների դեպքում, ինչպես նաեւ գործնականում հավասար հնարավորություններ երաշխավորել քաղաքական բոլոր ուժերին թե պաշտոնական քարոզարշավի ընթացքում, թե դրան նախորդող ժամանակահատվածում,
Սրան էլ չեմ հավատում: Հայլուրը ոնց կար, նենց էլ մնալու է: Տաթոն ոնց կար, տենց էլ... Ուֆֆ~~ լավ խորացա8.3. Պետք է երաշխավորել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, ինչպես նաեւ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի անկախությունը քաղաքական շահերից: Բացի այդ, պետք է վերանայել նշված մարմինների կազմավորման կարգը` երաշխավորելու դրանցում հայաստանյան հասարակության իրական ներկայացվածությունը: Այս ոլորտում Վենետիկի հանձնաժողովի եւ Եվրոպայի խորհրդի փորձագետների առաջարկությունները պետք է ի վերջո հաշվի առնվեն: Վեհաժողովը կրկնում է, որ օրենսդրությունը բարեփոխելուց զատ, իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն` ապահովելու հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի անկախությունը եւ բազմակարծությունն առօրյա գործունեության մեջ: Բացի այդ, պետք է դադարեցնել հարկային մարմինների ճնշումներն ընդդիմադիր էլեկտրոնային եւ տպագիր լրատվամիջոցների նկատմամբ,
Իշշալահ8.4. Հավաքների ազատությունը պետք է երաշխավորել թե օրենքով, թե գործնականում` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածին համահունչ. այդ կապակցությամբ անհրաժեշտ է, որպեսզի Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքում Ազգային ժողովի կողմից վերջերս կատարված փոփոխություններն անմիջապես ուժը կորցրած ճանաչվեն` համապատսխան Վենետիկի հանձնաժողովի առաջարկների:
Թեկուզ և Հայաստանի համար կոպիտ, բայց իմ կարծիքով շատ մեղմ մեղադրանք է: Հաշվի առնելով, թե զոհերը, և թե իշխանությունների անվրդով լռությունն ու սառնությունը:13. Եթե վերոհիշյալ պայմանները չապահովվեն, եւ եթե Հայաստանում քաղաքական ուժերի միջեւ լրջորեն չծավալվի բաց երկխոսություն վերոհիշյալ 8-րդ կետում նշված բարեփոխումների վերաբերյալ, ապա կասկածի տակ կհայտնվի Հայաստանի` որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետության վստահելիությունը: Ուստի, Վեհաժողովը պետք է 2008 թ. հունիսյան նստաշրջանի բացման ժամանակ դիտարկի Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության` քվեարկելու իրավունքները կասեցնելու հնարավորությունը, եթե մինչ այդ վերոնշյալ պահանջների ուղղությամբ ձեռք բերված չլինի զգալի առաջընթաց:
Ընդհանուր առմամբ, ես կասեի, որ շատ փաստեր, որ իսկապես հուզում են ժողովրդին, տեղ են գտել այս բանաձևում` հանրավաքների, դատարանների և այլնի մասին: Բայց նորից եմ կրկնում, թեկուզ և Հայաստանի հասցեին կոպիտ երանգների հորդորներ էին ուղղված, այնուամենայնիվ շատ մեղմ էին: Ինձ թվում է եվրոպացիների մտածելակերպը հետևյալն է` "Առաջին էտապում հրատապ պահանջներով և մեղմ մեղադրանքներով դիմենք, իսկ այդ պահանջները չկատարվելու դեպքում արդեն հաջորդ էտապում կդիմենք ավելի պահանաջատիրական և ավելի կոշտ սպառնալիքներով": Երևի դրա համար էլ այսքան մեղմ էին սպառնալիքները:
Հույսով եմ ամեն ինչ լավ կավարտվի առանց այդ էլ խոցելի մեր Հայրենիքի համար:![]()
Ազգանվեր Միրիամ կամ մերօրյա Սոսե
նկատի առնելով որ սա Ձեր առաջին գրառումն է, կարելի է ներել ստի վրա հիմնված հախուռն մուտքը, իսկ եթե վճարովի է այն, կարելի է նույնիսկ հասկանալ չընդունելով հանդերձ, իսկ եթե ունեք այլ հարգելի պատճառներ, ասենք ազգի մասին շատ մտածելուց առաջացած անքնություն, կամ քո պես չմտածողներին ամբիցիոզներ անվանելու սեվեռուն գաղափար եվ ԱՅԼՆ(հատկապես եվ ԱՅԼՆ), ապա որպես լիցքաթափիչ շանթարգել կարելի է օգտագործել աստիճանների բազրիքը, այլ ոչ թե ինտեռնետը, առավել եվս այլոց վիրավորելու դառը հաճույքը;
հարգանքներով՝ Ձեզ լիովին հասկացող Մտահոգ
Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 18.04.2008, 22:18:
Հարգելի Հեղինակ,
Ձեր տարիքից ելնելով նույնիսկ անհարմար եմ զգում պատասխանել այնպես, ինչպես ես երևի թե կցանկանայի պատասխանել իմ հասակակից որևէ մեկին, բայց այնուամենայնիվ սա դիտարկեք ոչ թե պատասխան, այլ մտորում Ձեր գրածի շուրջ: 1988 թ.-ի շարժմանը, որքան որ ես եմ հասկանում, բոլորը չէ, որ գալիս էին գաղափարական պայքարի համար: Մի մասը գալիս էր հետաքրքրասիրությունից, մի մասը ազգային-ազատագրական պայքարի ոգուց ելնելով, իսկ մի մասը, երևի շատ մեծ մասը, իսկապես ուզում էին ունենալ ժողովրդավարական, նորմալ երկիր: Իհարկե ոչինչ միանգամից չի ստեղծվում և ժողովրդավարությունն էլ մարդուն չեն պարտադրում: Դա պիտի լինի նաև ներքին մղում ու մարդը ինքը պիտի հասկանա, թե իր համար ի՞նչն է կարևորը և ի՞նչ տիպի երկրում ապրելն է ավելի ձեռնտու: Ձեր սերունդը, ցավոք, չէր կարող լինել ազատ, անկախ մտածողության տեր և նույնիսկ նրանք, ովքեր դիսիդենտներ էին, մինչև վերջ չէին ընկալում իսկական ազատությունն ու մտածողությունը... չէին էլ կարող ընկալել: Դրա վկայությունը նախկին դիսիդենտ Պարույր Հայրիկյանի ներկայիս պահելաձևն է: Մենք մեր մանկությունը, պատանեկությունը անցկացրել ենք արդեն ոչ սովետական ժամանակաշրջանում, երբ բռնաբարված էր միտքն ու գաղափարը, ու ազատ ենք ամեն տեսակի կաղապարներից: Նաև մեզ համար Ձեր ասած առաջնորդ գաղափարն ուղղակի ծիծաղելի է: Մենք գնում ենք միայն նրա հետևից, ով մեզ տանում է դեպի իրական ժողովրդավարություն: Անձի պաշտամունքը, հույս ունեմ, որ մնացել է Ստալինյան ժամանակաշրջանում: Ես շատ հարգում ու սիրում եմ իմ ծնողներին, բայց ճիշտն ասած, պաշտամունք չունեմ, տեսնում նրանց թե՛ թերությունները, թե՛ դրական կողմերը: Եվ բնավ չկասկածեք, որ մենք Ձեզ նման՝ Ձեր սերնդի նման, ճահիճի մեջ չենք դոփելու: Մենք ունենք երկու ճանապարհ՝ կամ նպատակասլաց, հասկանալով ի՞նչ ենք ուզում, ի՞նչ արժեքներ ենք գնահատում, պայքարելու ենք մինչև վերջ, որ ապրենք նորմալ, համենայն դեպս եվրոպական չափանիշներով նորմալ համարվող քաղաքակիրթ երկրում, որտեղ ազգային արժեքները կգնահատվեն, բայց չեն լինի գերական, որտեղ օրենքի առաջ հավասար կլինեն բոլորը ու մարդը կլինի ամենամեծ արժեքը, և կամ էլ փասափուսաներս պիտի հավաքենք ու գնանք տաքուկ տեղավորվենք որևէ Եվրոպական երկրում՝ ուրիշների ստեղծած քաղաքակրթության մեջ ապրելու: Եվ եթե դուք չեք հասկանում, որ այսօր Ձեր չմտածված (հազար ներողություն) խոսքով կոտրում եք մեզ կամ գոնե փորձում եք կոտրել մեզ, ապա ես ցավում եմ, որովհետև իրականում հաստատ չէիք ուզում կոտրել, այլ ոգևորել էիք ուզում, բայց ստացվում է ճիշտ հակառակը:
Հիմա դժվար ժամանակներ են, բոլորիս նյարդերն էլ չափազանց լարված են, հիմա իրար սատար լինելու ժամանակն է և ոչ թե սեփական ճշմարտությունը անպայման ուրիշին պարտադրելու ժամանակը: Դեռ կգա դրա ժամանակը ու այն ժամանակ Ձեր խոսքը մեզ համար շատ ավելի կարևոր և ուսուցողական կլինի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես ոչ մեկին չեմ վիրավորել, իսկ թե ետ պահին տրամտ տենց տվեց որ ջնջես ոչինչ ես ելի կգրեմ, թանաքս չի պրծնի:
Լյով բա ասում էիր մտինգներից 3 օր առաջ կզգուշացնես մեզ, բա ետ ոնց եղավ որ վաղը ժամը 3-ին միասնիկյանի արձանի մոտ միծինգ ա, ւ ես ետ մասին քենից չեմ իմանում??
Ավելացվել է 1 րոպե անց
Ետ որ գրել եմ վաղը, արդեն էսօր ա:
Մի խոսքով ամսի 19-ին!
Վերջին խմբագրող՝ nnaarreek: 19.04.2008, 00:36: Պատճառ: Գրառման ավելացում
Բայց մի հատ ուշադիր կարդա էդ ինչ միտինգա!!!
Հաստատ չգիտեմ, բայց ոնց որ հասկացա "Ժամանակ"-ից ու "Ա1+"-ից էդ ուղղակի խաղաղության կոչի տիպի ինչ-որ բանա լինելու` "կանայք հանուն խաղաղության", կամ նմանատիպ անվամբ հասարակական կազմակերպության կողմից, որի իբր նպատակը խաղաղությունն է, բայց իմ սուբյեկտիվ համոզմամբ ընդիմության հետակա քայլերի դեմա ուղղված լինելու:
Առավել ևս որ քաղաքապետարանը թույլա տվել, տարօրինակ չի?
Կարճ ասած Նար ջան խորհուրդ չէի տա էտ միտինգին գնալ, անիմաստ ժամանակի կորուստա լինելու: Ես որ չեմ գնալու![]()
Ապեր ես լռիվ ուրիշ բաներ եմ լսե, բայց ասեմ մեկա քւ էշն ես առաջ բրդելու, դրա համր շարունակությունը չկարդաս...
Ոփշմ ես ԼՏՊ-ն Եվրոպական դատարան դատի ա տվե ու շահել ա, ու սաղ քաղբանտարկյալներին սերժենք պտի բաց թողեն:
ու վաղն էլ պտի ինչ որ ինքն էլ ելույթ ունենա:
Կարող ա մի բան խառնում եմ, բայց ոնց էլ չլնի լյովը մինչև ապրիլի 24-ը մի բան պտի անի, որ ետ օրը սաղ իրա մարդկանց գեղերից բերի ու էլի օպերան սեփականաշնորհի!
OK Նար ես էշիս խոդի տամ, դու էլ էս լինկը կարդա մի երկու բանից կուրսվի
ԲԱՆԱՁԵւ ԹԻՎ 1609
Հա.. մեկ էլ մի բան էլ ասեմ. Եթե հանկարծակի Լևոնը Ապրիլի 24-ին միտինգ անի ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԱՅԼԵՎՍ ԻՐԱ ՈՉ ՄԻ ՄԻՏԻՆԳԻ ՉՄԱՍՆԱԿՑԵՄ
Բայց դե Լևոնը էդքան խելք ու շնորք ունի, որ ֆայմի![]()
Երկու դիտարկում Չուկի սկսած դիտարկում-պատասխանների ավանդույթի շրջանակներում:
Չուկին:
Արտ, մի քանի դիտարկում քո գրառման վերաբերյալ: Նախ` մենք հազիվ թե այստեղ հավաքվել ենք ձեռքներս խրոնոգրաֆ վերցրած տարիք չափելու ու հազիվ թե հիմա իմ մտորումը քո գրառման մասին ես էլ իմ հերթին պիտի սկսեմ. "Դու ինձնից կրտսեր ես ու հենց էդ պատճառով քեզ չեմ պատասխանի այնպես, ինչպես կպատասխանեի իմ տարեկից մեկին": Սա մտորում սկսելու կոռեկտ ձև չեմ համարում: Սա որպես մուտքային դիտարկում: Հիմա` ավելի էականի շուրջ: Ասածներիդ հետ ընդհանուր առմամբ համաձայնելով և նախևառաջ այն պատճառով, որ ինքս ինձ հակված եմ համարել հենց այդ անկաղապար սերնդի ներկայացուցիչ, այնուամենայնիվ պիտի ասեմ, որ անկապաղապար լինելը հենց այնպես ու այդքան հեշտ չի տրվում ու առավել ևս նրա մասին այդքան հեշտ ու արագ պնդելը ինձ համար հասկանալի, բացատրվող, բայց միևնույնն է` մոլորություն է: Չեմ ուզում ասել` ծիծաղելի և քեզ էլ խորհուրդ եմ տալիս այդ տերմինը չօգտագործել գաղափարների մասին խոսելիս: Ինձ համար ոչ մի գաղափարախոսություն ծիծաղելի չէ. սխալ է, անհամապատասխան, խորը կամ մակերեսային, բայց ծիծաղելին` որպես գաղափարախոսությանը արձագանքելու տրամաբանական-էմոցիոնալ ֆորմատ ինձ համար ընդունելի չէ: Ապա` գուցե նաև ծիծաղելի լիներ, եթե ցանկանայինք, որ այդպես լիներ, բայց իրականում ցավալի է, որ քեզ համար այդքան ակնհայտ ու ուղիղ է թվում այն ճանապարհը, որոնք անցնում են հասարակությունները մինչև դեմոկրատիան և այն ժամանակ, երբ արդեն, այսպես կոչված դեմոկրատական են: Երկար չեմ խոսի այս մասին, բայց կա համապատասխան ինտելեկտուալ` քաղաքագիտական-հոգեբանական-փիլիսոփայական քննություն այս խնդրի, որը, կարծում եմ, շրջանցել անհնար է, նույնիսկ առավել ոգևորության կամ առավել նյարդայնության պահերին: Մենք երկիր ենք ստեղծում, ոչ թե նյարդայնայնանում ենք: Եթե այրվող նավից փրկվելու միակ հույսը ջուրը նետվելն է, դա դեռ չի նշանակում, որ ես չգիտեմ, որ ջրում շնաձկներ կան: Այո, ես պատրաստ եմ քեզ հետ նետվել ջուրը (հասկացիր ամենալայն իմաստով), բայց քեզ հետ մոռանալ, որ այնտեղ մեզ այդքան վաղ ու երջանիկ տաք թեյը չի սպասում, չեմ կարող: Երևի ավելին գիտեմ, քան պետք է:
Հեղինակին:
Հայրս, ճշմարտությունները տարամակարդակ են: Մեզ, ինձ, քեզ, նրան հաղթանակի համար պետք է այդ տարամակարդակության լայն ու ճիշտ ընկալում ու հենց այդ շրջանակներում հանդուրժողականության ու հարազատության մեծ դաշինքի ձևավորում: Իսկ ի~նչ սխալ կա "մինչև վերջ" արտահայտության մեջ: Արի հասկանանք այդ արտահայտությունն իբրև "մինչև հաղթանակ": Դա կարծես այն հարցը չէ, որ երկրի առանց այն էլ քիչ ամենաընունակ մարդկանցից երեքը պիտի քննարկեն: Միտքդ հասկանում եմ, ավելին` գիտեմ, թե այդ վերջ կոչված դեմոկրատիան ի'նչ սկիզբ է, դժվարությունների, ինչ նոր ու հաճախ անհաղթահարելի փունջ է սպասում դեմոկրատական կոչվող հասարակությանը: Բայց այդ մասին գոնե շարժումը սկսվելուց այս կողմ չեմ գրել ու չեմ գրելու: Ընդունիր որդիական խորհուրդս. դու ևս մի գրիր: Սխալ ժամանակին ասված գաղափարը նույնքան սխալի արդյունք է, որքան սխալի արդյունք է ճիշտ ժամանակին գաղափարազրկությունը: Այս պահին հայ հասարակությունը լուծում է իր համար հասանելի խնդիրներ: Այդ խնդիրները, անկեղծ ասեմ, ինձ համար անհամադրելի են այն խնդիրների հետ, որոնք ես կցանկանայի, որ հայ հանրությունը լուծեր, իսկ ավելի ճիշտ` տարամակարդակ են: Բայց ես գիտեմ, որ նա այդ խնդիրը պետք է լուծի` ապագայում իմ ու քո դրած խնդիրները լուծելու համար: Իմ` Հայկ կամ Philosopher լինելը ինձ չի ազատում պայքարին մասնակցելու իմ պարտականությունից, ինչպես Էսքիլեսին Էսքիլես լինելը չէր ազատում իր սիրտ-քաղաքի համար պայքարելու պարտականությունից: Ես իմ սիրտ-քաղաքի տերն եմ ու տերն եմ իմ էության ու դրանք հակադրել չեմ ուզում: Ես հպարտ եմ իմ քաղաքի համար պայքարող, թեկուզ իմ ինտելեկտի նշույլն անգամ չունեցող երիտասարդով: Նա իմ հակառակորդը չէ: Նա իմ սիրտ-քաղաքի մարտիկն է: Արի հրաժեշտ տանք զենքին. իմ քաղաքի համար պայքարող երիտասարդին անգետ կոչել չեմ ուզում: Կյանքի գիտությունը վեր է ինձանից էլ, քեզանից էլ, բոլոր շարժումներից էլ: Կյանքի գիտությունը գիտության մեծ բացակայությունն է: Կյանքի գիտությունը լինելու արվեստն է: Եկ լինենք նրանց կողքին, ովքեր ուզում են լինել, թեկուզ մանկական ծալվող ոտքերով, ովքեր ուզում են խոսել, թեկուզ մանկական թոթով լեզվով, ովքեր ուզում են երազել աներազելիի իրենց հատվածը:
Եկեք լինենք ու լինենք միասին: Սա է իմ, քո, նրա հաղթանակը: Հրաժեշտ տանք զենքին: Հասարակությունները հաղթում են առողջ հատվածերի մեծ հաշտությամբ: Երազանքը ծնվում-մարմնանում է հաշտության արգանդից:
Ծնունդ մեր բոլորիս միասնական երազանքին:
Ապրեք:
Վերջին խմբագրող՝ Philosopher: 19.04.2008, 08:22:
CactuSoul (13.02.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ