թեմայում պարզ գրածա. շարժումը մահացել ա՞...
եկե՛ք, առավել քան երբևէ կենդանի, անվեհեր շարժման համար ուղղակի որոշակի եղանակներ առաջարկենք...
օրինակ հորինվեց քաղաքական զբոսանքը...
ՀԿՇ-ն /Հայոց կանանց շարժում

/ լավ ակցիաներ ա անում/
Էրեխեքը անուն գոռոցի են խաղում ու մենակ Լևոն են կանչում...
Պատերին շարունակում են երևալ այս անգամ դաջված հաղթելու՛ ենքեր...
Ընդդիմության թերթերը սպառվում են, իշխանություններինը՝ լավագույն դեպքում երբեմն նվիրվում սրան-նրան...
համզգեստավոր մարդիկ ուղեկցվում են աներերու նրանցից, հիասթափված հայացքներով...
Ոստիկանությանը նվիրված համերգին Տիկին Յուզբաշյանը մի բան է ասմունքում, որում կան այսպիսի տողեր...ինչքան էլ ինձ տանեն բանտ, մեկ է ես ազատ եմ /մոտավոր/, երեկ արյուն էր թափվել, թափվեց և հիմա...հայրենիքը մենք ենք...մանրէներն են բազմանում...
վերջում էլ միանանք...
Եթե չեմ սխալվում Շիրազի Դանթեկան առասպելից հատված էր, կճշտեմ...
շները արյունոտ ձեռքերի կողմնակիցներին միանգամից զգում են...
մի խոսքով...
Ոչ ոք չի վախենում...

ու ամենակարևորը. <ես չեմ մեռել>, որ շարժումը մահանա...այսինքն ազատատենչ, պայքարող, քաջ տեսակը, իր եղբայրների արյան գինը գիտակցող տեսակը, մենք` ժողովուրդը, կանք ու կլինենք մեր հայրենիքի թիկունքին կանգնած...ու եթե հաղթողը չի մեռել, հաղթանակը քանի գլխանի ա, որ մահանա...



Էջանիշներ