User Tag List

Նայել հարցման արդյունքները: Արդյոք "Շարժում"-ը մահացել է՞՞՞

Քվեարկողներ
96. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    32 33.33%
  • Ոչ, բայց թուլացել է

    19 19.79%
  • Ոչ

    30 31.25%
  • Ոչ, ավելի է ուժգնացել

    15 15.63%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 313 հատից

Թեմա: Շարժումը մահացե՞լ է

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #12
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շարժումը մահացե՞լ է

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    թեմայում պարզ գրածա. շարժումը մահացել ա՞...
    եկե՛ք, առավել քան երբևէ կենդանի, անվեհեր շարժման համար ուղղակի որոշակի եղանակներ առաջարկենք...
    օրինակ հորինվեց քաղաքական զբոսանքը...
    ՀԿՇ-ն /Հայոց կանանց շարժում/ լավ ակցիաներ ա անում/
    Էրեխեքը անուն գոռոցի են խաղում ու մենակ Լևոն են կանչում...
    Պատերին շարունակում են երևալ այս անգամ դաջված հաղթելու՛ ենքեր...
    Ընդդիմության թերթերը սպառվում են, իշխանություններինը՝ լավագույն դեպքում երբեմն նվիրվում սրան-նրան...
    համզգեստավոր մարդիկ ուղեկցվում են աներերու նրանցից, հիասթափված հայացքներով...
    Ոստիկանությանը նվիրված համերգին Տիկին Յուզբաշյանը մի բան է ասմունքում, որում կան այսպիսի տողեր...ինչքան էլ ինձ տանեն բանտ, մեկ է ես ազատ եմ /մոտավոր/, երեկ արյուն էր թափվել, թափվեց և հիմա...հայրենիքը մենք ենք...մանրէներն են բազմանում...
    վերջում էլ միանանք...
    Եթե չեմ սխալվում Շիրազի Դանթեկան առասպելից հատված էր, կճշտեմ...
    շները արյունոտ ձեռքերի կողմնակիցներին միանգամից զգում են...
    մի խոսքով...
    Ոչ ոք չի վախենում...ու ամենակարևորը. <ես չեմ մեռել>, որ շարժումը մահանա...այսինքն ազատատենչ, պայքարող, քաջ տեսակը, իր եղբայրների արյան գինը գիտակցող տեսակը, մենք` ժողովուրդը, կանք ու կլինենք մեր հայրենիքի թիկունքին կանգնած...ու եթե հաղթողը չի մեռել, հաղթանակը քանի գլխանի ա, որ մահանա...
    Ստորագրում եմ

    Ավելացվել է 49 վայրկյան անց
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հնարավոր է: Ու դա քո բախտավորությունն է:
    Սակայն սա երկրորդական բաներ են:
    Հիմա ուզում եմ անդրադառնոմ քո հիմնական մտքին, որ մարդիկ իրավունք չունեն խանգարելու քո և/կամ ուրիշների քունը:
    Սա իհարկե ճիշտ է, եթե գործ ունես սովորական. առօրյա իրավիճակի հետ:

    Ասենք դու քնած ես քո սենյակում, և եղբայրտ ամեն օր մտնում է, ու գիշերվա ժամը 3-ին գոռգոռում ու երաժշտություն լսում: Դու /կամ ցանկացածը/ իրավացի է, ասելով, որ եղբայրը ոչ իրավական ոչ էլ բարոկյական իրավունք չունի քնած մարդուն այդպես վերաբերվելու:

    Սակայն այստեղ կա մի ֆունդամենտալ տարբերություն:

    Ասենք, թե էտ քնած մարդուն մի օր /և հետագա օրերին նույպես/ եղբայրը արթնացնում է կես գիշերին նրա համար, որ նրա եղբայրը օրերով գողացել է իր օրական սնունդը, և ինքը երկարատև սովածությունից հյուծվել է , և ճիշտ ասած... "նադայել" է եղել էտ վիճակից:

    Սա բնության մեջ կոչվում է արտակարգ իրավիճակ /չշփոթել սերժա-քոչարյանական հայտարարած արտակարգ իրավիճակի հետ/:
    Օրինակ, երբ պատահում է ջրհեղեղ, ապա մարդիկ գործում են արտակարգ իրավիճակին հատուկ պահվածքով: Էլ չեն նայում գիշեր է, ցերեկ է, ով է քնած, ով է արթում, ում քունն են խանգարում: Անում են էն, ինչ որ թելադրում է արտակարգ պատահարը:

    Նույնն է նաև այստեղ:
    Ինչու՞:
    Որովետև եղել է մեր պետության պատմության մեջ խոշորագույն գողությունը:
    Ինչպես իրավաբանները երևի կասեին, առանձնապես խոշոր չափերի... չէ, չէ... խոշորագույն չափերի գողությունը: Գողացել են լիքը մարդկանց ձայները: Գողացել են լկտիաբար, ծեծելով, ահաբեկելով, ստորացնելով, վախացնելով / վախը լրիվ նորմալ մարդկային զգացմունք է, ու չի վախենում միայն աննորնալը/...

    Կարաս ասես, որ դա սուտ է, և այլն: Սակայն սա նման է նրան, որ մեկի մատից հանեն մատանին, ու երբ որ նա ասի որ մատանին գողացան, նրան ասեն՝ ի՞նչ ես "հավայի" գոռգոռում, քո մատին ոչ մի մատանի էլ չկար:
    Այսինքն էտ մարդու համար հավասարազոր է իրեն լիակատար ապուշի տեղ դնելուն:
    Եթե հասկացար /իսկ ես վստահ եմ, որ դու և քո պես գրողները հասկացան/, ապա արի հետայսու մի անպատվիր "Ակումբ"-ի էն անդամներին, ովքեր վստահ են, որ իրենց մատանին գողացել ես: Ու արի էլ չմանրանանք, թե դա որտեղից գիտենք, լավ :

    Հետո, մի նկատառում էլ:
    Ասում ես, որ "Ուժեղի մոտ թույլն է մեղավոր":
    Լավ ասացվածք է:
    Սակայն ոչ տեղին:

    Ասեմ թե ինչու:
    Եթե դու նույն լոգիկայով շարժվես եղբորտ հետ հարաբերություններում, ապա այսօր դու ես ուժեղ ու "ճիշտ", վաղը նա կլինի ուժեղ ու "ճիշտ":
    Իսկ վերջին հաշվով, ոչ այսօր, ոչ վաղը , դա չի լինի ընտոնիք... կարող է կոչվել "օբշի կռիշա", գիշերելու տեղ: Բայց ոչ ընտանիք:

    Նույն նաև էս դեպքում:
    Եթե պետության մեջ, բաղկացուցիչ տարրերը իրար ապօրինի, անօրինական ձևերով ճնշում են, հոշոտում են, ասելով "Ուժեղի մոտ միշտ էլ թույլ է մեղավոր" ... փոխանակ իրար հետ ազնիվ մրցակցեն քաղաքական իրական, հավասար հնարավորությունների դաշտում, ապա վայն եկել է ու տարել է էտ պետությանը: Այսինքն համարի, որ էլ պետություն չունես: /կամ մի 5 րոպեից չես ունենա/: Որովհետև կամ արդեմ տարել է ՎԱՅԸ, կամ էլ հեսա տանելու է:


    Այսինքն ջունգլիական օրենքները արի կիրառենք ջունգլիում /էտ էլ տարբեր տեսակների միջև/, իսկ մարդկանց մոտ արի կիրառենք մարդկային,՝ 21 դարին հարիր օրենքները: Առաջին հերթին տիեզերական-աստվածային-բարոյական օրենքները: Ու արի ավելի վայրենի-վայրեինի չխաղանք, քան թե կանք իրականում: Իրականում էլ բավականին վայրերացել ենք ես մի 100 տարում: Շատ-շատ ենք վայրենացել: Օբեկտիվ ու սուբեկտիվ պատճառներով:
    Մի հատ կարդա Ներսես Շնորհալի /"Առավոտ լուսո" և այլն / կամ Գրիգոր Նարեկացի, - ու անմիջապես հետո՝ ժամանակակից հայ գրող կամ մանավանդ մեր վերջին կաթողիկոս /կոչեղյալը- սա ասում եմ սրտի ցավով /, ու տես թե որտեղից ուր ենք հասել վայրենության ասպեկտով :
    Ստեղ նույնպես ստորագրեց
    Վերջին խմբագրող՝ Երվանդ: 17.04.2008, 09:42: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •