User Tag List

Նայել հարցման արդյունքները: Արդյոք "Շարժում"-ը մահացել է՞՞՞

Քվեարկողներ
96. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    32 33.33%
  • Ոչ, բայց թուլացել է

    19 19.79%
  • Ոչ

    30 31.25%
  • Ոչ, ավելի է ուժգնացել

    15 15.63%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 313 հատից

Թեմա: Շարժումը մահացե՞լ է

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #24
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Շարժումը մահացե՞լ է

    Մեջբերում Racer-ի խոսքերից Նայել գրառումը
    Chuk, ուրախ եմ լավատեսությանդ համար, սակայն լավ կլինի առանց ԼՏՊ-ի շարունակվի, քանի որ ահագին մարդ կա որ ոչ ԼՏՊ-ին ա ընդունում ոչ էլ ՍՍ-ին, սա իմ համոզմունքն է:
    Հասկանում եմ ասածդ ու ասելու շատ բան ունեմ: Բայց իմ փոխարեն արդեն շատերն են ասել, ես էլ օգտվեմ դրանից: Այսօրվա «Հայկական Ժամանակ» օրաթերթի համարում իմ կողմից շատ հարգված Հրանտ Տեր-Աբրահամենը բաց նամակ է գրել Ավետիք Իշխանյանին, որի մի հատվածը մեջբերում եմ, որպես ասածիդ արձագանք.

    Մեջբերում «Հայկական Ժամանակ» օրաթերթ, 14.04.2008, Հրանտ Տեր-Աբրահամեան-ի խոսքերից

    Տասը տարի Լևոն չկար: Տասը տարի դաշտը ձերն էր, մերն էր, իմն ու քոնն էր: Ու տասը տարի դուք, մենք, ես, դու չկարողացանք փոխել երկիրը, հասնել մեր ուզածին: Տվյալ պահին կարևոր չէ, թե ինչու: Կարևորը փաստն է: Չկարողացանք, ուրեմն՝ պատասխանատու ենք բոլոր հետևանքների համար: Ու նրանք, ով այսօր ամենից շատ են գոռում, թե ինչու՞ Լևոնն էկավ, ամենից շատ են պատասխանատու: Ընդդիմություն էիք, դժգոհ էիք՝ դե, անեիք այնպես, որ միակ ելքը Լևոնը չդառնար: Այսօրվա ընդդիմադիր թերթերից եք բողոքում: Քաղաքական թիմ էիք, հասարակական ուժ էիք, մի հատ ձեր ուզածով գոնե թերթ սարքեիք 10 տարվա մեջ: Չեք արեք, էլ ումի՞ց եք նեղանում: Դուք ձեր ձեռքերով Լևոնին ետ վերադարձնել տվեցիք, հենց կոնկրետ դու, սիրելի Ավիկ: Վերջին մարդը, ով դեռ փորձում էր մի բան անել, որ հարցն այլ կերպ լուծվի, ձեր չսիրելի Նիկոլ Փաշինյանն էր իր «Մեկ գումարած մեկով» ու «ոչ դոդացումով»: Չեկաք, չօգնեցիք...: Չեմ մեղադրում, ոչ էլ պահանջում եմ: Ուղղակի ֆիքսում եմ՝ ունեք այն բերքը, որը ցանել եք:

    Ու Լևոնը ոչ միայն եկավ: Լևոնը պատասխանատվություն վերցրեց: Նա ասաց՝ ես այս երկրի առաջին նախագահն եմ, ուրեմն այսօրվա խայտառակ վիճակի համար ես էլ եմ պատասխանատու: Սա էր Լևոնի խոսքերի ժողովրդական ընկալումը: Ու երբ ասում եք, թե Լևոնը ներողություն չի խնդրել և այլն, ես ուղղակի զարմանում եմ: Այս մարդու ամբողջ արածը դա չէ՞ր: Ժողովրդին կարողացավ համախմբել, պայքարի հանել, տասը օր, տասը գիշեր բոլորի հետ հավասար Հրապարակում մնաց. դրանից էլ ավել ներողություն պիտի խնդրե՞ր: Իր ողջ կեցվածքով ոչ միայն իր երբեմնի եղած ու չեղած սխալները սրբագրեց, այլ մի բան էլ ավել: Ու զուտ անձնական իմաստով, կարծում եմ, նա իր խնդիրները լուծել է, դուք ձեզ նայեք: Այսօր Հայաստանում ավելի բարձր վարկանիշ ունեցող հրապարակային գործիչ չկա: Ու Լևոնին ներել կամ չներելը միայն ինձանով ու քեզանով չի. մենք հասարակության ընդամենը երկու փոքրիկ ատոմ ենք: Հասարակության մեծամասնությունն է որոշում՝ ներե՞լ, թե՞ չներել: Ու հասարակություն իր որոշումը կայացրեց Հրապարակում:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 15.04.2008, 17:01:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •