Այ այստեղ դու քո իսկական դեմքը

ցույց տալով քայքայեցիր պետականության հիմքերը՝ խարխլելով առաջՀայաստան ծրագրի բետոնակուռ սյունները: Լեվոնիզմի երիտասարդ զոհերից ես փաստորեն, ու ակտիվորեն մասնակցում ես ջհուդամասոնական համաշխարհային դավադրությանը ընդդեմ Հայկական պետականության ու Հայ Առաքելական եկեղեցու: Ինչպես ես դու մոռացել 1996թվականը, միթե դու հիպնոսի տակ չես, ուշքի արի հայ մարդ, դու լսում ես "ընտանիք" "ազատություն" բառերը ու կորցնում ես հիշողությունդ, միայն "դավաճանները" ու անհույս հիպնոսացածները կարող են մոռանալ այն ինչ արեց Լեվոնը լուսավոր մարդուն՝ Վազգեն Մանուկյանին 1996թվականին, իսկ դու մոռացել ես:
Երիտասարդ ապագան բժիշկներից մեկը քո հիվանդությունը կախտորոշեր հիշողության լեվոնական գնդիկների շատացում, որոնք խժռել են վազգենական առողջ գնդիկներին, մի խոստով հիշողության լեյբոցիտիզմ: Իսկ մեծահասակ փրկիչը կասեր՝ կարդա գրածներս առանց մտածելու երիտասարդ ֆունդամենդալիստ հեղափոխական: Կարդա որ հասկանաս թե ինչքան անօգուտ է քո սովորած գիտությունդ քանի որ միեվնույն է չես հասկանալու այն ինչ գրված է: Ուշքի եկ, ֆունդամենդալիս հեղափոխական, բացիր քո աչքերը, նայիր իսկական լույսին, տես մեր ուրախ ու կուշտ առօրյան, միթե լեվոնականությունը քեզ այնքան է կուրացրել որ չես տեսնում մեր քաղաքի լույսերը, գիշերային գեղեցիկ թիթեռնիկներին ու սեվաթույր ջիպերը:

Էջանիշներ