Մեջբերում A.N.D.O.-ի խոսքերից Նայել գրառումը
Ես կարծում եմ Լևոնը կարող է բարեփոխումներ անել ու ճիշտ հունի մեջ գցել,հիմա ուրիշ ուժեղ գործիչ չկա,որ դա անի,կամ պիտի վստահես Արթուրիկին,Վազգենին ովքեր իրանց լրիվ սպառել են,նույնիսկ կոսմետիկ բարեփոխումներ չեն կարա իրականացնեն:
Հույսով եմ այդ բարեփոխումները կլինեն ոչ թե "աչքին թոզ փչելու" համար, այլ ուղղված կլինեն մեր երկիրը ժողովրդավարության տեսանկյունից մեկ քայլ առաջ տանելուն: Բայց չգիտես խի ես խիստ կասկածում եմ, որ ԼՏՊն ունակ է նման արարքների: Աստված տա ես սխալվեմ:

Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
Չեմ կարծում, որ աշխարհում եղել է այնպիսի քաղաքական գործիչ, ով կատարել է այն բոլոր խոստումները, որ տվել է ժողովրդին, և կարծում եմ` ԼՏՊ-ն բացառություն չի: Կարճ ասածէ չեմ հավատում, որ իր բոլոր խոստումները կատարելու է: Ներկա դրությամբ ես էլ մոտավորապես պայքարում եմ նույն նպատակի համար, ինչի համար` դու:
Միգուցե և այդպիսի քաղաքական գործիչ չկա, բայց փոխարենը կան շատերը, որոնք իրենց խոստումների 90, 80, 40 լավ գոնե 20 տոկոսն են իրականություն դարձնում: Իսկ Հայաստանի համար 20 տոկոս, որ ամեն մի գործիչ անի մեր երկիրը կծաղկի:
Kuk, ես էլ արդեն նկատել եմ, որ այսքան ակումբցիների մեջ իմ ու քո "պայքար"-ի միջոցներն ու նպատակներն քիչ թե շատ համնընկնում են:

H.a.y.k.o. >>> Չհասկացա, փասորեն Նիկոլ Փաշինյանը Հայաստանում է գտնվում Գռզոյի հետ? Հանգիստ կարողանում է մետրոյով երթևեկել, ժողովրդի մեջ երևալ ու ոչ մի շուխուռ էդ ընթացքում չքցել? Մի քիչ անհավատալի է:
Օրինակ ես չեմ հավատում, որ եթե ասենք ինքը նստելա մետրոյի վագոն, գոնե մի հոգի իրան պալիտ չանի ու չտա մլիցեքի ձեռը: