mtahog-ի խոսքերից
Շնորհակալություն Քույր, որ նվաստիս պատիվ արեցիր` մեջբերելով իմ խոսքերից ու ձեր թանկագին ժամանակը նորաձեվության նորությունների վրա ծախսելուց բացի ուշադրություն դարձրեցիր նորադարձ հայիս գրվածքներին, կարդալով քո գրառումը երջանկության քաղցր արցունքների միջից հիշեցի մի այլ հայուհու, որը նույն հայրենասիրական ոճով, ինչպես հեղեղն գարնան, այս սայթում պայքարում էր ջհուդամասոնական դավադրության դեմ, օգտվելով առիթից կուզենայի խոսքս ուղղել նրան, Miriam ու՜ր ես դու, վերադարձիր խնդրում եմ, վերադարձիր ու քո լուսավոր ներկայությամբ ուժ տուր մեզ, որ ինքնախարազանման միջոցով ունենանք հոգեվոր բարեշրջում(երիտասարդ վարչապետի ականջը կանչի), սերունդները չեն մոռանա այս անձնվեր հայուհիններին, ձեր անունը ոսկե տառերով կգրվի սիոնիստական չարիքի դեմ պայքարի համաշխարհային պատմության անմահ էջերի մեջ: Խորենացու, Նարեկացու, Չարենցի ու Սեվակի ազգը դա դու ես, քույր, դա ես եմ, դա Հովիկ Աբրահամյանն է, Խելացի Գագոն է, դա մենք ենք, ինչպես ասում էին լուսավոր ու տաք տարիներին, այսինքն ցրտին ու մթին նախորդած տարիներին՝ Լենինը ես եմ, Լենինը դու ես, Լենինը մեր մեջ է, Լենինը անմահ է, ուրեմն ի հեճուկս պետականութահիմքաքայքանության դիվերսանտների, կուզեմ մեջբերել մեր ազգային գաղափարախոսության ջատագով կուսակցության առաջնորդի խոսքերից " ուրեմն առաջ Հայաստան, առաջ առանց տնակների Գյումրի"
Էջանիշներ