User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 65 հատից

Թեմա: Ճչացողները - Screamers

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճչացողները - Screamers

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրանցվե՞լը որն է, է Ով ուզում է ու քանի հոգով ուզում է, =ամը 19.00 ին շուտ լինի ՆԱՄ ի մոտ
    Շատ ափսոս, որ չեկաք։ Ես շատ տխրեցի, որ քիչ էինք։ Բայց շատ լավն էր ֆիլմը, 2–րդ անգամ էի նայում։
    Հետո քննարկում արեցինք փոքրիկ, լրիվ բանավեճ ստացվեց։
    ՆԱՄ–ի ղեկավարությունն ասաց, որ մի օր, երբ մենք ցանկանանք, դե հավանաբար էս սեսիայից հետո «Արտույտների ագարակը» կնայենք։ լա՞վ

    Հ.Գ. Արթ վաղը ինձ զանգի, գիտես ինչի։

    Ավելացվել է 52 վայրկյան անց
    Մեջբերում RRR-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ գալիս!!!
    Բայց պետքա գրանցվել??????
    Դու չեկար, ափսոս։
    Վերջին խմբագրող՝ Moon: 18.05.2008, 22:23: Պատճառ: Գրառման ավելացում
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճչացողները - Screamers

    Անկեղծ ասած, ֆիլմը ինձ հեչ դուր չեկավ: Բայց դե զարմանալի չէ… Ցեղասպանության հանդեպ ես շատ զգայուն եմ, և շատ քիչ բան է ինձ դուր գալիս: Իմ խիստ սուբյեկտիվ կարծիքով ցեղասպանությունների մասին ֆիլմերը չպետք է լինեն այդքան հոռետեսական, չպետք է մարդկանց մեջ ատելություն սերմանեն:

    Էլ չեմ ասում սուբտիտրերի մասին, որոնք իբր հայերեն էին: Ահավոր անգրագետ էր… Սկսենք հենց այդտեղից… Մայրենի լեզվի չիմացությունը դանդաղ ցեղասպանություն է: Էկրանից խոսվում է ցեղասպանության մասին, իսկ դրա ստորին մասում քո աչքով տեսնում ես, թե ինչպես է ազգդ դանդաղ ոչնչանում:

    Ամեն դեպքում, շնորհակալություն կազմակերպիչներին

  3. #3
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճչացողները - Screamers

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Վայ, Բյուր ջան, մասնագիտական տեսանկյունից ասեմ, որ ինձ համար ֆիլմը շատ հաջողված է։Դե, չհաշված տիտրերը, որը ես էլ չեմ հասկանում, ինչու են այդպես արել։
    Կարլան շատ ճիշտ էր կարողացել իր ուզածը հասցնել մարդկանց, հիշիր, որ ֆիլմը վավերագրական էր, համ էլ ներկայացված էր ոչ միակողմանի։ Ինձ մոտ ատելություն չի սերմանել, հակառակ, նախ տեղեկացված դարձա մյուս ցեղասպանությունների մասին, հպարտացա, որ ունենք սիսթեմի տղաների պես հայ երիտասարդներ։Իսկ այն ջղայնությունը, որ ինձ մոտ հավաքվեց ֆիլմի ընթացքում, հիմա արդեն անցել է։ Դա է հենց պետք, պետք ա դիտողը նայելուց հետո մտածելու բան ունենա ու որոշ ժամանակ ազդեցության տակ գտնվի։ Էդ էլ կինոյի գաղտնիքն ու ուժը։ Զուտ մասնագիտական եմ ասում։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  4. #4
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճչացողները - Screamers

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ խիստ սուբյեկտիվ կարծիքով ցեղասպանությունների մասին ֆիլմերը չպետք է լինեն այդքան հոռետեսական, չպետք է մարդկանց մեջ ատելություն սերմանեն:
    բայց չէ է, ինչի՞... տեսար, որ ոչ մեկն էլ չսկսեց ատել, ամեն դեպքում էդպես չպատասխանեցին հարցին... ես սիրում եմ ֆիլմը, ինքը չի «ատեցնում», ինքը հիշեցնում է, ինքը ուզում է, որ չմոռանանք, ինքը ստիպում է ուշադիր լինել, որ պատմությունը չկրկնվի՝ անկախ վայրից, ժամանակից, հակամարտող կողմերի ազգությունից... մի քանիսս ճանապարհին շարունակում էինք քննարկել, ոչ մեկս էլ ատելությամբ չէր լցվել. էսօր հային էլ եթե լարեն ու ստիպեն (ինչպես ոչ վաղ անցյալում եղավ), դուրս կգա հայի դեմ ու կ... (անկեղծ եմ ասում, չկարողացա գրել վերջին բառը... ): Էսօրվա թուրք երիտասարդներին ուղղակի պետք ա իմանալ ու հասկանալ, նրանց մեծ մասն անտեղյակ է դարասկզբի իրենց ճշմարիտ պատմությունից, իսկ էն ծայրահեղականները, որ ձեռք են բարձրացնում Հրանտ Դինքի ու մնացած համարձակների վրա, իշխանությունների խաղալիքներն են...

    Հ.Գ. հա, իսկ տիտրերը... կարծեմ առաջին անգամ, որ ֆիլմը ցուցադրվում էր Մոսկվա կ/թ-ում, ես դիտեցի, էլի էդպես էին... երևի շտապել էին էդ ցուցադրության համար, դրանից հետո էլ ծուլացել են մշակել արած գործը:
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 18.05.2008, 22:53:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")

  5. #5
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճչացողները - Screamers

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց չէ է, ինչի՞... տեսար, որ ոչ մեկն էլ չսկսեց ատել, ամեն դեպքում էդպես չպատասխանեցին հարցին... ես սիրում եմ ֆիլմը, ինքը չի «ատեցնում», ինքը հիշեցնում է, ինքը ուզում է, որ չմոռանանք, ինքը ստիպում է ուշադիր լինել, որ պատմությունը չկրկնվի՝ անկախ վայրից, ժամանակից, հակամարտող կողմերի ազգությունից... մի քանիսս ճանապարհին շարունակում էինք քննարկել, ոչ մեկս էլ ատելությամբ չէր լցվել. էսօր հային էլ եթե լարեն ու ստիպեն (ինչպես ոչ վաղ անցյալում եղավ), դուրս կգա հայի դեմ ու կ... (անկեղծ եմ ասում, չկարողացա գրել վերջին բառը... ): Էսօրվա թուրք երիտասարդներին ուղղակի պետք ա իմանալ ու հասկանալ, նրանց մեծ մասն անտեղյակ է դարասկզբի իրենց ճշմարիտ պատմությունից, իսկ էն ծայրահեղականները, որ ձեռք են բարձրացնում Հրանտ Դինքի ու մնացած համարձակների վրա, իշխանությունների խաղալիքներն են...
    Դե, մենք իրար հասկանում ենք էլի։ Մռութ, լրիվ համաձայն եմ։)
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճչացողները - Screamers

    Այ հենց էդ է, որ եթե թուրք երիտասարդությունը նայի, կկատաղի: Իսկ լավատեսական կլիներ այն, որ վերջում ապացուցվեր, որ կյանքը շարունակվում է, ոչ թե մի բան էլ հանդիսատեսին մղել ինչ-որ բան անելու, որը կարող է ցավալի հետևանքներ ունենալ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Screamers-ը Երևանում է
    Հեղինակ՝ electrical_storm, բաժին` Կինո
    Գրառումներ: 5
    Վերջինը: 26.09.2007, 17:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •