User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 200 հատից

Թեմա: Բավիղի մեջ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #10
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գնա՛, հերի՛ք է

    Էս էլ ուսանող տարիներից.

    Դեսից-դենից հազար դրամ կպցնելով,
    ամբողջ օրը BAR-ում գցած,
    գանգս խոթած գարեջրի բաժակի մեջ՝
    քո անունն եմ լեզվիս խեղդում,
    իսկ դու նորից ժպտում ես ինձ:
    Մեղք եմ, լսի՛ր,
    թքիր վրաս ու հեռացիր.
    թող բարևիդ պակասությամբ
    քո անունը լեզվիս մեռնի,
    հոգ չէ, թե ես առանց դրա շատ չեմ ապրի:
    Շուրջն իմ մահվանից ոչինչ չի փոխվի.
    մի քիչ դու կլաս,
    մի քիչ կլացեն իմ ընկերները
    մինչև իր մահը իմ մայրը կլա,
    և ի՞նչ.
    արցունքից գետեր չեն հոսի,
    իմ սրտից հոսող արյունի նման,
    չհոսող գետում չխեղդվողները
    "Մարիա՜մ..." չեն կանչի.
    շուրջն իմ մահվանից չի փոխվի ոչինչ:
    Թքի՛ր, հեռացի՛ր,
    և բարևվդ տար ու տուր ուրիշին,
    դրան սպասող դեռ շատերը կան,
    ես դեռ շատ կգամ ուրիշների մեջ,
    և մի այլ անգամ, գուցե, սիրու՛նս,
    դու ինձ կսիրես՝
    իրական,
    ինչպես դու երազել ես :
    Թքի՛ր, սիրելի՛ս, քո խղճի վրա
    ու անունդ տար...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (17.08.2012), Արևածագ (24.12.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •