«Կանչեր խավարում»-ը լավն էր։![]()
![]()
«Խոջալուն»՝ նենց ոչինչ։![]()

«Կանչեր խավարում»-ը լավն էր։![]()
![]()
«Խոջալուն»՝ նենց ոչինչ։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հետմիջօրեին
Ամեն ինչ այնքան հստակ է ու նոր
Խելագարության նման անսովոր
Այս խեղդող ու տոթ հետմիջորեին,
Ուր նվաղել են հանճարն ու հոգին:
Հրաձգության ձայներից խրտնած`
Հեռվում թևածող ամպիկները թաց
Իմ խոնավացած հուշերի նման
Նոր դեմք են հագնում ամեն մի վայրկյան:
Ու տարրալուծվում տարածության մեջ`
Երկնում թողնելով պատկերը քո մերկ,
Որ չբացվեց ինձ ազատության մեջ
Ու որ երազվեց նորից ինձ երեկ:
Կարոտը մեռավ: Իսկ դու ապրում ես
Դեռ իմ խարխլված ու թույլ հոգու մեջ
Եվ այս խելագար հետմիջօրեին
Միրաժի նման հայտնվում ես ինձ:
------------------------------------------
Տպաորության իմ զինանոցին
Լուսինը տվեց բրոնզն իր վերջին
Ու լուռ կորավ լեռան գրկում:
Իսկ դու?, ի'մ Մարի, դու? ում ես մրրկում
Քո գարնանային գերնոր հույզերով
Եվ գիշերային տենդի հույսերով
Է?լ ում ես զրկում զեփյուռե քնից:
Լուսինը, որ նոր այնպես չքնաղ էր
Իր կոկետությամբ վերևից ժպտում,
Կար ու էլ չկա...
Այդպես էլ իրար ոչինչ չտված`
Վաղը չենք լինի նաև ես և դու...
P.S.
Լուսինը գտավ...
միայլ եզերքում,
Տիեզերական մի այլ չափման մեջ
Տպաորության զինանոցը ՄԵՐ:
------------------------------------------
Չվերջացող պատերազմ է
այս վերացող երկրի վրա.
կործանումի կրքից բացի
չկա ոչինչ սովորական:
Մնացյալը կեղծ է ու խորթ.
ամենօրյա համբույրները
ողջագուրման
ու կարոտի մասին գրված
նամակները մարտի դաշտից
այս գերհոգնած մոլորակի
զգայական լճացումն են
սոսկ քողարկում,
ուրիշ ոչինչ:
"խոջալուն" իրոք շատ անդուր բան ա: Չեմ կարողացել ասել են ինչ ուզել եմ. զզվում եմ դրանից, եթե ասեք` վոնց հանեմ ստեղից , շնորակալ կլինեմ: Թե խի եմ մինչև հիմա պահել , չգիտեմ:Uluana-ի խոսքերից
Հրաժեշտ
Բաժանման ահն ու թախիծը ծածկած
Շինծու ժպիտով`շիկնող, գեղեցիկ,
Իմ քաղաքն իր հայացքը հառած
Իմ ճանապարհին`մշուշի միջից
Մեր հրաժեշտի եղյամն էր մաղում:
Ուշ երեկո էր: Կասկադից ներքև
Լույսերի խաղը նոր էր կատաղում,
Եվ հրաժեշտի մեղեդին թեթև
Անուրջների ու տպավորության
Խառնափնջեր էր ճամփեքիս փռում:
Տխուր էր պահը: Բայց ողբերգության
Ոչ մի հետք չկար կիսախավարում:
Մեկն ինձ շշնջաց."Մեկնումը մահ չէ,
Իսկ կյանքում դու ինձ չես մոռանալու:
Կարոտի ձայնով ես քեզ կկանչեմ,
Եվ ուր էլ լինես ետ ես դառնալու":
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ