Լռիր ու գրիր,
Գրիր ինչ կուզես,
Մի մեծ սուտ գրիր,
Գրիր ,օրինակ,
Որ դու ապրում ես,
Որ դու է ես , կաս,
Որ դու սիրել ես
Այն միանձնուհուն,
Որը, չնայած,
Քնել Էր արդեն
Հազար հոգու հետ,
Բայց կույս էր էլի:
Գրիր այն մասին,
Որ դու մորեխ չես,
Որ մարդ ես հաստատ,
Ինչպես կարող են
Զտարյուն հայից
Մորեխներ ծնվել,
Գրիր, որ եթե,
Այն` ինչ գրում ես,
Բարձրաձայն ասես,
Քեզ չեն հավատա,
Քեզ կհամարեն
Ցնդած, խելագար:
Դրա համար էլ
Ոչինչ մի ասա,
Ուղղակի լռիր.
Լռիր և գրիր:
Էջանիշներ