User Tag List

Էջ 1 14-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 200 հատից

Թեմա: Բավիղի մեջ

  1. #1
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բավիղի մեջ

    Լռիր ու գրիր,
    Գրիր ինչ կուզես,
    Մի մեծ սուտ գրիր,
    Գրիր ,օրինակ,
    Որ դու ապրում ես,
    Որ դու է ես , կաս,
    Որ դու սիրել ես
    Այն միանձնուհուն,
    Որը, չնայած,
    Քնել Էր արդեն
    Հազար հոգու հետ,
    Բայց կույս էր էլի:
    Գրիր այն մասին,
    Որ դու մորեխ չես,
    Որ մարդ ես հաստատ,
    Ինչպես կարող են
    Զտարյուն հայից
    Մորեխներ ծնվել,
    Գրիր, որ եթե,
    Այն` ինչ գրում ես,
    Բարձրաձայն ասես,
    Քեզ չեն հավատա,
    Քեզ կհամարեն
    Ցնդած, խելագար:
    Դրա համար էլ
    Ոչինչ մի ասա,
    Ուղղակի լռիր.
    Լռիր և գրիր:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.03.2016), Արևածագ (10.09.2010), Եկվոր (10.06.2010), Վոլտերա (23.08.2013)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործողի գողտրիկ անկյուն և հոգի

    Լավ ես գրել։ Դիպուկ էր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #3
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործողի գողտրիկ անկյուն և հոգի

    ինձ էլ դուր եկավ, լավն էր

  5. #4
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բավիղի մեջ

    Վաղուց արդեն նեխած գիշեր,
    գարեջրի դատարկ շշեր,
    ու արյունոտ մի զույգ աչքեր,
    անկապ հառած հեռացույցին.
    սա է տոնն իմ:
    Հա,
    մոռացա,
    եվ նիկոտին :
    -----------


    Կեղտոտ մտքեր, Կեղտոտ ֆիլմ
    ու կեղտոտ ջազ:
    Գրազ կգամ,
    որ նույնիսկ այս պարագայում
    ես կարող եմ լավ բան անել,
    այն է`մանրից ինձ սպանել:
    Հասկանու?մ եք
    ինչ եմ դրել ես իմ մտքին.
    ոչ թե հացադուլ, այլ զուտ նիկոտին

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (10.09.2010), Վոլտերա (23.08.2013)

  7. #5
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործողի գողտրիկ անկյուն և հոգի

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Լավ ես գրել։ Դիպուկ էր։
    Համեստորեն կհամաձայնեմ

  8. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նիկոտին

    Հետաքրքիր ոճով ես գրում։ Պատկերավոր էր, նույնիսկ սիրտս խառնեց մի քիչ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նիկոտին

    Իմ դուրը գալիս է

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #8
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վտարումը

    Էրեխեք, էս բանաստեղծությունը էքսպերիմենտալ է: Սրա մեջ ես դրել եմ եռակի ենթատեքստ <ավելի ճիշտ տենց ստացվեց, ազնիվ պիոներական խոսք, ես մեղավոր չեմ >: առաջին ենթատեքստը զուտ անձնական է, երկրորդը`առանց խոսքի ել պարզ է, իսկ երրորդը, որը արտահաըտված է հիմնականում սիմվոլների միջոցով, ըստ իս, պետք է կոնկրետ բան ասի ենթագիտակցությանը:
    Խնդրում եմ արտահաըտվեք <հատուկ չեմ ասում , թե կոնկրետ ինչ է ինձ հետաքրքրում>:




    Ես`
    Դևս,
    Որ վարժեցրեցի օձին մեղքի արվեստում,
    Ամեն Աստծու օր Ադամ եմ լինում,
    Եվ անգամ վարձու իմ խղճուկ բնում
    դրախտ եմ գտնում.
    Երջանիկ եմ ես:

    -Ջանիկս,
    Կարծեմ, ասացիր,որ քեզ
    Եվա? են կոչում,
    Կարկաչում է, տես,
    ջազն իմ սենյակում
    Տիգրիսի ու Եփրատի պես:
    Դե, ի?նչ կասես,
    չե?ս գա պարենք:

    Ու մենք պարում ենք,
    Ու պարուրում ենք իրար քնքշությամբ,
    Ու պարպում ենք մեզ,
    Պարպում մեր հոգին,
    Որ պարուրված է լույսով մաքրության:
    Հետո թամբում ենք
    Մեր երազների ամենալկտի ու անառակ ձին,
    Իսկ երբ դա քիչ է, հիշում ենք օձին :

    Օձը ելնում է,
    Գրգռված ֆշշում,
    Թքում է, թքում
    Մեր երազներին,
    Մեր սիրած ջազին
    Ու մեր երեսին:

    Նա կործանում է մեր մաքրությունը
    Լկտիության իր հանճարով,
    Եվ ես նորից վերապրում եմ վտարումը
    Եվ ամեն անգամ օձի պատճառով:

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.11.2012), Chilly (08.09.2010), Արևածագ (10.09.2010), ՆանՍ (10.09.2010), Վոլտերա (23.08.2013)

  12. #9
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՎՏԱՐՈՒՄԸ

    Մի քիչ խառն է, բայց խորիմաստ է պետք է խորհես որ հասկանաս, իսկ մի հարց կարելի է՞
    ինչն է քեզ դրդել սա գրելու

  13. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. ՎՏԱՐՈՒՄԸ

    Լավն է, բայց երևում է, որ վաղն էլի պետք է կարդամ, որ կարողանամ երեք իմաստներն էլ ըմբռնել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #11
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՎՏԱՐՈՒՄԸ

    Մեջբերում firegirl777-ի խոսքերից
    Մի քիչ խառն է, բայց խորիմաստ է պետք է խորհես որ հասկանաս, իսկ մի հարց կարելի է՞
    ինչն է քեզ դրդել սա գրելու
    Ստեղծագործողի գողտրիկ անկյուն և հոգի-ում ինչի? մասին էր խոսքը, էնտեղի գրանցումներից ցանկացացը կարող եմ բերել իբրեվ պատասխան:
    Բայց կասեմ այլ կերպ. գրելուց ես բացահայտում եմ գիտկցուտյան մեջ ճնշված կամ ենթագիտակցաբար ինձ հուզող խնդիրները, եվ հաճախ շատ անսպասելի տեսանկյուններից: Բայց քանի որ դրանք հաճախ շատ անձնական են, անհրաժեշտ է լինում քողարկել սիմվոլներով ու զուգահեռ սյուժեներով: Էտ ժամանակ էլ պարզ է դառնում <ավելի ճիշտ ինձ ա տենց թվում> , որ բոլոր երեվույթները ունեն իրենց զուգահեռները տարբեր ոլորտներում... մի խոսքով արդեն սկսում եմ փիլիսոփաել, ավելի լավ ա չշարունակեմ <այ դրա համար ել չեմ սիրում արձակով գրել>:
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 21.05.2006, 01:40:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (23.08.2013)

  16. #12
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՎՏԱՐՈՒՄԸ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Լավն է, բայց երևում է, որ վաղն էլի պետք է կարդամ, որ կարողանամ երեք իմաստներն էլ ըմբռնել
    Շատ բարդ բաներ մի փորձեք գտնել, ուղղակի արտահայտվեք

  17. #13
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՎՏԱՐՈՒՄԸ

    դա...մի քիչ տարորինակ էր, բայց լավը...բայց իրոք պետք է մի-քանի անգամ կարդալ..

  18. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՎՏԱՐՈՒՄԸ

    Հետաքրքիր էր...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  19. #15
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՎՏԱՐՈՒՄԸ

    Էրեխեք, մի քիչ կոնկրետանամ, ինձ չի հետաքրքրում լավն էր , թե? վատը, ինձ ավելի շատ հետաքրքրում ա , թե ինչ տպավորություն է թողնում ձեր վրա, կամ գուցե ոչ մի...

Էջ 1 14-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •