Դա՛վ, խոսքերս հետ եմ վերցնում: Էս մի գործծը հզոր էր, արդեն զգացի քո շունչը:
Դա՛վ, խոսքերս հետ եմ վերցնում: Էս մի գործծը հզոր էր, արդեն զգացի քո շունչը:
Կանգ չառնես, շարունակիր նույն ոգով:
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
ինձ դուր եկավ, ճիշտ տողեր էին...
Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս,
Աներևույթ դու խոսում ես աշխարհում,
Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կըգաս,
Հըմայում ես, կանչում, կանչում ու լռում.
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ
ՍԱՀՄԱՆԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ
Եվս մի սահման հատեցի:
Կարոտը էլի մի քիչ թեժացավ:
Եվ իմ անցյալի չիրականացած
սցենարները նորից հաղթեցին
աչքիս տեսածին:
Հիմա ու՞ր գնամ:
Էս փողոցների աղմուկն արդեն
խլացնում է ինձ:
Պիտի գնաի Զորաց տաճարի
չոլերում կորած տերտեր դառնաի:
Էդ դեպքում, հաստատ, էս սիրունիկը
հարբած աչքերով վրես չեր նայի:
Բուժել է ուզում ինձ էս փոքրիկը:
Իսկ ես սիրում եմ վարսերը նրա՝
բուրմունքով թեյի:
Ա փսոս, բայց չկա ոչինչ ավելի:
Մեկ էլ վերևում կա մի մերկ լուսին:
Նոր եմ նկատել էս մերկությունը,
թեև էս տեսքով դեռ խոջալուից
նա ամեն գիշեր հետևում է ինձ:
Ու ամեն գիշեր, երբ ես մենակ եմ,
նա հայտնվում է, ու աչքով անում,
ու պատմում, թե ոնց զուտ պատահական
հայտնվեց հենց էս մոլորված քուչում:
CactuSoul (11.01.2010), Mark Pauler (31.03.2011), Nadine (20.05.2010), Արևածագ (20.05.2010)
Դա՛վ, դե որ լավ ես գրում, մեկ էլ չեմ ասի: Ուժեղ գործ է, բայց «էս» բառը չարաշահել ես:
"Պոռնիկ քաղաք" շարքից
Մի օր
Ես մի օր բացեցի աչքերս,
որ քո լուսաբացը տեսնեմ,
բայց նորից իմ երախով անցած
գարեջրի դատարկ շշերը տեսա:
Էս զգույշ դեմքերից վախեցած՝
ես մի օր բացեցի հուշերս,
հուսալով, որ էնտեղ մնացած
ջերմության կաթիլներ կտեսնեմ,
բայց միայն հուսահատ պոետի
արնոտած աչքերը տեսա:
Ես մի օր իմ սիրտը բացեցի,
որ քո քուչեքն ու մայթերը սիրեմ
Այգեստանի խուլ քուչեքի նման,
բայց հանկարծ հասկացա,
որ սիրտս դարձել է զզվելի նյութապաշտ:
Ու սիրտս ինձ ասաց,
որ ինքը ավելի կսիրեր տիրոջն իր
ու նույնիսկ հոժար էր սիրելու
ասֆալտն այս անիմաստ,
եթե իր տերն էլ իր նման
գոնե ունենար սեփական կացարան:
Եվ նորից ու նորից հուսահատ
մտքիս մեջ բացեցի երակներս հոգնած,
ու հոգնած նետեցի.
- Էս էլ դու էլի, ա՛յ պոռնիկ քաղաք:
Վերջին խմբագրող՝ Մելիք: 12.06.2008, 00:07:
CactuSoul (06.09.2011), Mark Pauler (31.03.2011), Nadine (20.05.2010), Արևածագ (20.05.2010)
Մեկ-մեկ ուղղակի կարդում եմ ու լռում, խոսք չեմ ունենում...շարունակի' էլի, տեղադրի'ր, իսկ եթե ոչ էստեղ, գոնե ուղարկիր կարդամ...![]()
Ծով ջան, էս հատուկ քո համարՃիշտն ասած էս միտք չունեի տեղադրելու, բայց հիմա ուրիշ բան չունեմ, սաղ կիսատ եմ թողնում:
"Պոռնիկ քաղաք" շարքից
Մեր հոգին փրկել դեռ կհասցնենք,
իսկ հիմա գուցե մի քիչ էլ ապրե՞նք.
առանց ավելորդ "ինչի համար"-ի
առանց լինելու խելոք ու բարի:
Արի մեր հիմար երազանքները
թաղենք հենց կողքին էս ճանապարհի
ու ձեն-ձենի տանք.
- Է՛յ, պոռնի՛կ քաղաք, քեզ մոտ եմ եկել,
դե բաց քո գիրկը,
ինձ նմաններին դու շատ ես գրկել :
CactuSoul (26.11.2013), Mark Pauler (31.03.2011), Արևածագ (20.05.2010)
Ես տեսնում եմ, քո՛ւյր,
թե երազները ինչպես են լքում
քո անհույզ կյանքը,
և ես քո վերջին հույսն եմ,
ցավոք...
և դու բերել ու քո ողջ հմայքը
աչքս ես կոխում:
Հանգի՛ստ,
քույրի՛կս,
ինչի՞ց ես վախում.
Փարվանայի գոռ կտրիճները դեռ կվերադառնան,
չէ՞ որ ոչ բոլոր քյալերը էն վախտ թիթեռներ դառան:
Ինչ որ մեկը դեռ կրակ է փնտրում,
Ինչ որ մեկն արդեն կրակը սրտում
քուչեքն ընկած քո դեմքն է փնտրում:
Իսկ ես... ջանի՛կս,
ների՛ր,
բայց վաղուց
էդ լո-լո-ներին ես չեմ հավատում:
CactuSoul (06.09.2011), Mark Pauler (31.03.2011), Արևածագ (20.05.2010)
Լավն էր։![]()
Դավ, մի տեսակ էնքան դավոյական էր, որ ակամա ստիպեց զգալ, թե ինչքան եմ քեզ կարոտել։![]()
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Դա՜վ
Էդ ի՞նչ օրն ես գցել էդ «քույրին»
Աբրիս, լավ էր: Դու խոսակցական լեզուն շատ համով-հոտով ես օգտագործում, շատ բնական:
գնահատեք.
ամենակարճ բայց ամենաանկեղծ ու ամենակարոտած բանաստեղծությունս.
Ես սիրում եմ ձեզ
Տեսեք, ժպտում եմ![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ