User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 200 հատից

Թեմա: Բավիղի մեջ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Ինձ էլ շատ դուր եկան, և իրոք հոգեհարազատ էր, նամանավանդ առաջինը, գուցե բոլորն էլ այդպիսի րոպեներ ապրել են, դրա համար էլ հոգեհարազատ է

  2. #2
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    46
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    "Բավիղի մեջ" շարքից


    Դողում է հույսը բավիղում անծիր`այնպես բացահայտ,
    Ինչպես որ սիրո բառերն առաջին դողացին շրթիս:
    Դողում է հույսը բավիղում անծիր, բայց բնազդային
    ինչ որ մղումով մենք գնում ենք դեռ /անիմաստ պայքար/:
    Քիչ հետո մենք էլ կխազենք պատին.
    " ...և հույսը մեռավ":

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (17.08.2012), Ohanyan (29.03.2011), Արևածագ (27.10.2010)

  4. #3
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    46
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    "Բավիղի մեջ" շարքից


    Դու զուր սիրեցիր այդ խելագարին:
    Իր բավիղի մեջ նա մոլորեցրեց
    Պահապան բոլոր հրեշտակներին
    Եվ հիմա հոգնած ու հուսահատված
    Քառատողեր է խզբզում պատին
    Եվ նրան պետք չեն էլ հրեշտակներ,
    Էլ արև պետք չի, ու պետք չի ոչինչ,
    Բացի սեփական տառապանքներից:

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (17.08.2012), Ohanyan (29.03.2011), Արևածագ (04.11.2010)

  6. #4
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    46
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Այսօր երկինքը մաքուր է կրկին,
    Բայց ի?նձ ինչ,
    Իմ հոգին նա հո չի? մաքրի:

    Այսօր կրկին կգնամ ես
    Մի կույսի մոտ`այնպիսի մեկի,
    Որը մաքուր է այս երկնքի պես,
    Սերենադ կերգեմ գիշերվա կեսին
    Նրա կիսաբաց պատուհանի տակ,
    Այս երկնքի վառ աստղերով կերդվեմ,
    Որ ինքն է սրտիս տիրուհին միակ,
    Այնուհետև մի սենյակում,
    Ուր մթության կուսությունը չի խռովում
    Լույսի չնչին մի շող անգամ,
    Կխլեմ այն, ինչ այսքան տարի նա պահպանել էր
    Սրբության նման:

    Վաղն էլ երկինքը մաքուր կլինի,
    Բայց ի?նձ ինչ,
    Իմ հոգին նա հո չի? մաքրի:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (02.11.2010)

  8. #5
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    46
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    "Բավիղի մեջ" շարքից


    Ես ընկել եմ բավիղի մեջ
    հիվանդ եմ
    մրսում եմ
    ցուրտ է
    դրսում
    մարդիկ իրար չեն ճանաչում
    մարդիկ իրար չեն հավատում
    մարդիկ իրար են խռնվել
    -օգնի՜ր…
    մեռնում է
    ջահակիրը ջահը ձեռքին
    փայտացել է
    մարմինս
    չեն թաղի
    դրսում
    ցուրտ է
    այնտեղ
    մարդիկ իրար չեն ճանաչում
    մարդիկ իրար չեն հավատում
    մարդիկ իրար են խռնվել
    -օգնի՜ր…
    մեռնում է
    աստղը
    էլ լույս չի տալիս
    ջահը
    ընկել է գետնին
    անշունչ դիակը
    ոռնում է
    քամին
    սառն է
    դրսում
    լույսից կուրանում են
    մարդիկ
    մարդիկ իրար չեն ճանաչում
    մարդիկ իրար չեն հավատում
    մարդիկ իրար են խռնվել
    -օգնի՜ր…
    մեռնում է
    …բավիղի մեջ…

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.01.2010), Ohanyan (29.03.2011)

  10. #6
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Կարդալիս մարմնովս դող անցավ, չեմ խաբում, հիանալի են ուրիշ բառեր չկան

  11. #7
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    46
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Մեջբերում firegirl777-ի խոսքերից
    Կարդալիս մարմնովս դող անցավ, չեմ խաբում, հիանալի են ուրիշ բառեր չկան
    Ջեյն ջան, ես անչափ ուրախ եմ , վոր իմ գրածները քեզ դուր են գալիս: Շնորակալ եմ , դա ինձ համար կարևոր է:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •