ՈւՈւուուուու....
Առաջին երկու տունը Սևակին հիշեցրին...Իսկ հետո... ոճը շարունակում եր նման լինել, բայց Սևակը երբեք օձին չէր հասնի... Սիմվոլիկան հետաքրքիր էր, բայց թեմատիկան այնքան էլ դուրս չեկավ (վերջին տների).
ՈւՈւուուուու....
Առաջին երկու տունը Սևակին հիշեցրին...Իսկ հետո... ոճը շարունակում եր նման լինել, բայց Սևակը երբեք օձին չէր հասնի... Սիմվոլիկան հետաքրքիր էր, բայց թեմատիկան այնքան էլ դուրս չեկավ (վերջին տների).
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
այ սենց լավ ա...Ձնծաղիկ-ի խոսքերից
![]()
ես կարդալուց պատկերացրեցի 2-ի, որ սիրում են իրար, ավելի ճիշտ տղան, բայց անընդհատ վեճերը խանգարում են նորմալ իրար հասկանալուն ու ընդհանրապես նրանց հարաբերություններին ...
ահա, նախավերջինը ինձ էլ դուր չեկավ...Ձնծաղիկ-ի խոսքերից
Իսկ ինձ հենց նախավերջինը դուր եկավ. շատ ազդեցիկ էր
Նաիրուհի (09.10.2011)
Քիչ առաջ մի անգամ էլ կարդացի ու, պետք է ասեմ, որ այս անգամ տպավորությունը շատ ավելի ուժեղ էր, միտքն էլ՝ ավելի լավ հասկացա։ Ամենաշատը վերջին երկու տները դուր եկան։Տպավորիչ են։ Մի խոսքով, ինձ դուր եկավ։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Բոլորիցդ շատ շնորակալ եմ արձաքգանքների համար: Կխնդրեի, որ մի քիչ մանրամասնեիք, թե որ տունը կարդալուց ինչ եք պատկերացրել:
Լավ համաձաըն եմ , արդեն չափը անցաՀամենաընդեպս հասկացա մի բան ,որ միևնույն բառը, բառակապակցությունը կամ նախադասությունը կարող միևնուն ասոցիացիան առաջացնել տարբեր ուղեղներում:
Chuk, բայց այնուամենայնիվ կուզեի քո կարծիքն էլ լսել:
Վերջին խմբագրող՝ Մելիք: 23.05.2006, 20:33:
փորձեմ ասել, թե ինչ պատկերացումներ ունեցա կարդալուց: առաջինում. Դու քեզ համարում ես մեղսավոր, "Ես" բառը ես ընկալեցի, որպես մարդիկ: Այսինքն մարդիկ Անդամ են լինում՝ ամեն օր, այսինքն մարդիկ ամեն օր մեղք են գործում, բայց դրանով հանդերձ ամեն տեղ իրենց լավ են զգում:
Երկրորդը. ինչ-որ սիրային բան ա, ավելի ճիշտ աղջիկ կպցնելու պահ ա:
Երրորդում, արդեն կպել ա էդ աղջիկը ու նույնիսկ ավելին, արդեն ուրիշ բաներ էլ եք անում, "հիշելով օձին" սկսում եք մեղքեր գործել: Բայց չորրորդ տանը ձեր գործած մեղքերից փոշմանում եք, պատասխան եք տալիս ձեր գործած մեղքերի համար, պատժվում եք էլի:
Դե հիմա սենց ինչ-որ բան էլի: Ինձ էլ նախավերջինը ու երրորդը դուր էկավ:
Վերջին խմբագրող՝ Մասսագետ: 23.05.2006, 21:16:
ԼօԼիկ, կամ մենք ենք փչացած կամ էլ իրոք տենցա… Ես նենց բաներ պատկերացրի, որ…![]()
Վերջը տենցա, թե՞ каждый понимает по мере своей испорченности![]()
Այ սենց ավելի լավ ա~Մրրիկ-ի խոսքերից
Սենց էլ իհարկե միտքը հասկանում եմArtgeo-ի խոսքերից
![]()
Էսօր մի քիչ էլ մտածեցի Էս հարցի մասին, ու հավատօ հանգանակի պես մի բան ստացվեց
ԼԻՆԵԼ ԱԶԱՏ
Լինել ազատ
հայացքներից, երազներից ու բառերից
և գիտակցության սարսափների հետ վարվել ինչպես քուրմ,
կապել բառերով,
խառնել խելագար երազների հետ
ու նետել սոված էն հայացքներին,
որ լափում են ինձ...
ու լինել ազատ
ու չճանաչել ոչ մի կենսափորձ
ու չունենալ վախ,
միայնակության երեսին թքել
մտքովս անցած բոլոր բառերի միասնությունը...
ու լինել ազատ
ու լռությունը խաչել իբրեվ զոհ,
որ չկրկնվի էլ պատմությունը,
որ վակում լինի
երկու շուրթերը իրարից զատող տարածությունը,
Մարիամ անունը
դնել մյուս բոլոր անունների մոտ,
առանց որևէ կարոտի, կրքի
ու սիրել միայն անմահությունը...
ու լինել ազատ...
ու լինել ազատ...
Կարդալիս տհաճ զգացողություններ ունեցա։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ես պիտի լցնեմ ծխով ու թույնով
օրերիս անդունդը,
որտեղ խրվում են անցնող ժամերը
ու իմ անիմաստ տառապանքները
ու ժպիտները ու իմ խոսքերը:
Ողջը` հատակից մինչև պռունկը,
այս բացարձակ դատարկության
ես պիտի լցնեմ սուրբ նիկոտինով,
որ սատկեն այնտեղ բջիջները ժամանակի,
ու լույսի շողը, որ անիմաստ
թափառում է այս խավարում,
մարի մեկնդմիշտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ