User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 200 հատից

Թեմա: Բավիղի մեջ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. գրված բանակում

    «Կանչեր խավարում»-ը լավն էր։
    «Խոջալուն»՝ նենց ոչինչ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #2
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. գրված բանակում

    Հետմիջօրեին

    Ամեն ինչ այնքան հստակ է ու նոր
    Խելագարության նման անսովոր
    Այս խեղդող ու տոթ հետմիջորեին,
    Ուր նվաղել են հանճարն ու հոգին:

    Հրաձգության ձայներից խրտնած`
    Հեռվում թևածող ամպիկները թաց
    Իմ խոնավացած հուշերի նման
    Նոր դեմք են հագնում ամեն մի վայրկյան:

    Ու տարրալուծվում տարածության մեջ`
    Երկնում թողնելով պատկերը քո մերկ,
    Որ չբացվեց ինձ ազատության մեջ
    Ու որ երազվեց նորից ինձ երեկ:

    Կարոտը մեռավ: Իսկ դու ապրում ես
    Դեռ իմ խարխլված ու թույլ հոգու մեջ
    Եվ այս խելագար հետմիջօրեին
    Միրաժի նման հայտնվում ես ինձ:

    ------------------------------------------

    Տպաորության իմ զինանոցին
    Լուսինը տվեց բրոնզն իր վերջին
    Ու լուռ կորավ լեռան գրկում:
    Իսկ դու?, ի'մ Մարի, դու? ում ես մրրկում
    Քո գարնանային գերնոր հույզերով
    Եվ գիշերային տենդի հույսերով
    Է?լ ում ես զրկում զեփյուռե քնից:
    Լուսինը, որ նոր այնպես չքնաղ էր
    Իր կոկետությամբ վերևից ժպտում,
    Կար ու էլ չկա...
    Այդպես էլ իրար ոչինչ չտված`
    Վաղը չենք լինի նաև ես և դու...

    P.S.
    Լուսինը գտավ...
    միայլ եզերքում,
    Տիեզերական մի այլ չափման մեջ
    Տպաորության զինանոցը ՄԵՐ:

    ------------------------------------------

    Չվերջացող պատերազմ է
    այս վերացող երկրի վրա.
    կործանումի կրքից բացի
    չկա ոչինչ սովորական:
    Մնացյալը կեղծ է ու խորթ.
    ամենօրյա համբույրները
    ողջագուրման
    ու կարոտի մասին գրված
    նամակները մարտի դաշտից
    այս գերհոգնած մոլորակի
    զգայական լճացումն են
    սոսկ քողարկում,
    ուրիշ ոչինչ:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.01.2010), Արևածագ (30.10.2010)

  4. #3
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. գրված բանակում

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    «Կանչեր խավարում»-ը լավն էր։
    «Խոջալուն»՝ նենց ոչինչ։
    "խոջալուն" իրոք շատ անդուր բան ա: Չեմ կարողացել ասել են ինչ ուզել եմ. զզվում եմ դրանից, եթե ասեք` վոնց հանեմ ստեղից , շնորակալ կլինեմ: Թե խի եմ մինչև հիմա պահել , չգիտեմ:

  5. #4
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. գրված բանակում

    Հրաժեշտ

    Բաժանման ահն ու թախիծը ծածկած
    Շինծու ժպիտով`շիկնող, գեղեցիկ,
    Իմ քաղաքն իր հայացքը հառած
    Իմ ճանապարհին`մշուշի միջից
    Մեր հրաժեշտի եղյամն էր մաղում:
    Ուշ երեկո էր: Կասկադից ներքև
    Լույսերի խաղը նոր էր կատաղում,
    Եվ հրաժեշտի մեղեդին թեթև
    Անուրջների ու տպավորության
    Խառնափնջեր էր ճամփեքիս փռում:
    Տխուր էր պահը: Բայց ողբերգության
    Ոչ մի հետք չկար կիսախավարում:
    Մեկն ինձ շշնջաց."Մեկնումը մահ չէ,
    Իսկ կյանքում դու ինձ չես մոռանալու:
    Կարոտի ձայնով ես քեզ կկանչեմ,
    Եվ ուր էլ լինես ետ ես դառնալու":

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.01.2010), Chilly (08.09.2010), Արևածագ (27.10.2010)

  7. #5
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բավիղի մեջ

    Էս երեկոն էլ ոչինչ չի տա քեզ`
    ոչ քնքշանք, ոչ սեր,
    ու նորից հոգնած ու հուսահատված
    դու պիտի պառկաես քո մահճակալին
    ու լուռ երազես համբույրը նրա,
    ով, ցավոք, չկա:
    Հետո` լուսաբաց,
    ու ինքնավստահ երևալու փորձ:
    Ձանձրույթ, աշխատանք, ու դատարկ խոսքեր,
    ու նորից դու քո դիմակի մեջ ես:
    Իսկ երեկոյան նորից կկառչես
    մետրոի վերջին կանգառում բռնած
    վեջին հայացքից,
    ու վաղն ամեն ինչ կսկսվի նորից:
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 07.04.2007, 14:27:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.01.2010), Արևածագ (22.03.2011)

  9. #6
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Որքան հզոր են
    արձագանքները կուտակված կրքի
    այս բավիղի մեջ,
    ու կորչում են զուր կարոտները մեր.
    սերը մեզ երես չտվեց երբեք:

    Եվ սրբապատկեր դարձած նկարը
    բարցի տակ պահած`
    մենք շնանում ենք շնագայլի հետ
    ու լուռ մտածում.
    "Կամրջի տակով տեսնես հոսու?մ են
    դեռ սերերը մեր":

    Տեսնես բավիղի ո?ր անկյունում է
    պահված վերջնական հուսահատության
    արտոնագիրը...
    ուզում եմ հասնել.
    իմ հույսը բեռ է դարձել ուսերիս:

    Կարոտը մեռավ այս խավարի մեջ,
    ու ոչ ոք չեղավ, որ նրան թաղի,
    իսկ մենք ղաղում ենք
    բարեպաշտական մեր խաղերը դեռ,
    և դեռ վստահել?...

    Բայց մենք գնում ենք
    դեռ բնազդային ինչ որ մղումով
    և չենք նկատում ,որ քարացել է
    սիրտը կրքերի գերխտացումից.
    չի կարուղ պայթել, քանի հույս ունենք,
    բայց ես փորձում եմ...
    չխելագարվել:
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 21.06.2006, 15:50:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (07.09.2011)

  11. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    19
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    շատ հավանեցի, ապրեք
    մի տեսակ հոգեհարազատ էր ինձ

  12. #8
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Առաջինը շատ լավն էր

  13. #9
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Ինձ էլ շատ դուր եկան, և իրոք հոգեհարազատ էր, նամանավանդ առաջինը, գուցե բոլորն էլ այդպիսի րոպեներ ապրել են, դրա համար էլ հոգեհարազատ է

  14. #10
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ճառ՝ կարդացած անկողնում ՀՀ անկախության 15-ամյակի առիթով:P

    Արդեն հազարերորդ անգամ էսօրվա մեջ
    հեռուստացույցը նորից պտտեց
    ի՛մ նախագահի ճարտար ելույթը...
    և ես հպարտ եմ...
    և ես հպարտ եմ,
    որ թքած ունեմ
    այ էդ տեսակ թերզարգացած ճիվաղների,
    ու նրանց հլու ստրուկի նման
    անխոնջ ծառայող, անամոթ, անկամ
    քծնողների ողջ բանակի վրա:
    Եվ ես հպարտ եմ , որ թքած ունեմ
    անկախության այն ընբռնման վրա,
    որ նրանք ունեն:
    Եվ ես հպարտ եմ,
    որ եթե անգամ էլ բան չմնա,
    ու էս անգամ էլ վարտիքս ծախեն
    պարսիկին, ռուսին, կամ իբրև ընծա
    Բրյուսել ուղղարկեն,
    կամ էլ սերժական ոճով մշակեն
    ինձ մութ ու խոնավ ինչ-որ խցերում,
    զուտ նրա համար, որ անտեսում եմ
    ձեռքբերումները... էս լիությունը...
    մեկ է չեն ծախի ու չենշ ղթայի
    իմ մեջ ծփացող ազատությունը:
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 26.03.2008, 21:28:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (17.09.2010), Արևածագ (13.12.2010)

  16. #11
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ճառ՝ կարդացած անկողնում ՀՀ անկախության 15-ամյակի առիթով:P

    Լավն էր Բայց բանակի պահով համաձայն չեմ, տղեքը չնայած բանակի խղճուկ ու սոված վիճակին բանակի էին նմանվում:
    Ինձ հաղորդավարները նեռվայինացրին, ոնց որ խորհրդային հեռուստատոսություն լիներ Չնյած ինչու՞ ոնց որ տենց էլ կա էլի, նույն ցենզուրան, նույն հետամնացությունը

  17. #12
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճառ՝ կարդացած անկողնում ՀՀ անկախության 15-ամյակի առիթով:P

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Լավն էր Բայց բանակի պահով համաձայն չեմ, տղեքը չնայած բանակի խղճուկ ու սոված վիճակին բանակի էին նմանվում:
    Ինձ հաղորդավարները նեռվայինացրին, ոնց որ խորհրդային հեռուստատոսություն լիներ Չնյած ինչու՞ ոնց որ տենց էլ կա էլի, նույն ցենզուրան, նույն հետամնացությունը
    Բա՜ ապեր…
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  18. #13
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճառ՝ կարդացած անկողնում ՀՀ անկախության 15-ամյակի առիթով:P

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Լավն էր Բայց բանակի պահով համաձայն չեմ, տղեքը չնայած բանակի խղճուկ ու սոված վիճակին բանակի էին նմանվում:
    Ինձ հաղորդավարները նեռվայինացրին, ոնց որ խորհրդային հեռուստատոսություն լիներ Չնյած ինչու՞ ոնց որ տենց էլ կա էլի, նույն ցենզուրան, նույն հետամնացությունը
    Իմ խոսքը բանակին չեր վերաբերվում, ես էլ եմ ծառաել բանակում, բայց ոչ ստրուկ եմ եղել, ոչ էլ ստրկամիտ, ես ծառաել եմ ոչ թե մարդկանց, այլ, ինչքան էլ վերամբարձ հնչի, երկրին: իսկ խոսքս վերաբերվում էր քծնողների բանակին , որ ամենուր կուտակվում են կույտերով, եթե իշխանության ու ուժի հոտ են առնում:

  19. #14
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ճառ՝ կարդացած անկողնում ՀՀ անկախության 15-ամյակի առիթով:P

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Իմ խոսքը բանակին չեր վերաբերվում, ես էլ եմ ծառաել բանակում, բայց ոչ ստրուկ եմ եղել, ոչ էլ ստրկամիտ, ես ծառաել եմ ոչ թե մարդկանց, այլ, ինչքան էլ վերամբարձ հնչի, երկրին: իսկ խոսքս վերաբերվում էր քծնողների բանակին , որ ամենուր կուտակվում են կույտերով, եթե իշխանության ու ուժի հոտ են առնում:
    օկ, կներես, սխալ եմ հասկացել

  20. #15
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ճառ՝ կարդացած անկողնում ՀՀ անկախության 15-ամյակի առիթով:P

    Վերջին գլխավոր միտքը լավն էր, ապրե՛ս։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •