Կիսվելու համար շատ-շատ մոտիկ հարաբերություններ են պետք: Համարյա դիմացի անձը պետք է իդենտիֆիկացվի քո հետ: /ես չեմ խոսում են կիսվելու մասին, երբ կարծես խոսում ես ուրիշի հետ, սակայն իրականում խոսում ես բարձրաձայն ինքտ քո հետ: Խոսում ես ու հանգստանում... կամ խոսում ես ու ավելի բորբոքվում
/
Ճիշտ են նկատել շատերը, որ աղջկա հետ մոտիկ հարաբերությունները առանց սիրահարվածություն մի քիչ դժվար հանդիպող դեպք է:
Ամենամոտ հարաբերությունները, ու որոշակի ժամանակ անց նաև կիսվել եմ իմ սիրած էակի հետ: եղաշ չեղածը չեմ շարել դեմը... մի քիչ խաղի նման է եղել... բայց դա են առավելագույնն էր , որ արել եմ իմ կյանքում՝ կիսվելու հարցում:
Ծնողներիս հետ, մոտ ընկերներիս հետ, լինի աղջիկ թե տղա, չեմ կիսվել: Իրար հասկացել ենք հայացքով, կես կամ մի խոսքով: Սակայն կիսվե՞լ... չեմ հիշում էդպիսի դեպք:
Պատճառը երևի այն է, որ չեմ հանդուրժում սուտը: Իսկ ամեն մի կիսվելու արարողությունը ՝ դա սւոտ խոսալու նման մի բան է, քանի որ համարյա միշտ էլ լիարժեք չգիտես, թե ինչ է քո ներքին, որն է քո ներքինը…
Էսպես ասած, կարծես թե դիմացինեիտ պատրաստվում ես մատուցել մի թանկ բան՝ քո կեսը, բայց հետո պարզվում է, որ նրա հետ կիսել ես լրիվ ուրիշ մի բան, նրան տվել ես լրիվ ուրիշ մի կես…
Իմիջայլոց…
Շատ կարճ ժամանակ էր հարկավոր, որ հասկանաի, որ վերևի անշառ, փոքրիկ գրառմանս մեջ անգամ չեմ կիսվել: հենց հիմա օրինակ ուրիշ բան եմ մտա
…
![]()
Էջանիշներ