Ես չեմ կարողանում հասկանալ կենտրոնացումը սեռերի վրա... ի՞նչ կապ ունի ինչ սեռի է պատկանում ընկերդ կամ այն մարդը, ում հետ կարողանում ես կիսվել: Սեռն, ըստ իս, կապ չունի բացարձակապես: Կարևորը այդ մարդու անձնական որակներն են, ու քո սեփականը, միայն դրանք են դեր խաղում ու որոշում՝ էդ մարդու հետ կարո՞ղ ես կիսվել, թե ոչ: Ունեմ ընկերներ երկու սեռերից էլ: Կան բաներ, որ կկարողանամ կիսել միայն մեկի հետ, ասենք՝ աղջկա, ու կան լիքը բաներ, որ միայն տղայի կպատմեմ, որովհետև այդ տղան իմ մոտ ընկերն է, ու ինձ հաստատ ավելի լավ կհասկանա, քան ընկերուհիս, սեռը, սակայն, կապ չունի, որոշիչ է ներաշխարհն ու աշխարհընկալումը:
Բայց օրինաչափություն կա՝ շատ ավելի հեշտ է շփվել անծանոթի հետ, որին չես տեսել, այսինքն օնլայն շփում, կամ պատահաբար հանդիպում եք մի տեղ, խմում, սաղ դարդերն իրար պատմում ու լրիվ նորմալա դա, որովհետև էլ չեք հանդիպելու, հավես բան ա, ես փորձել եմ![]()
Էջանիշներ