User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Լիդե՞ր, թե՞ համակարգ

  1. #1
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լիդե՞ր, թե՞ համակարգ

    Այսօր Հայաստանը կանգնած է բազմաթիվ տնտեսական և քաղաքական մարտահրավերների առաջ: Այդ իսկ պատճառով պետական կառավարման համակարգում բարեփոխումների իրացումը ժամանակի հրամայական է դարձել: Շատերը խոստանում են իրական համակարգային փոփոխություններ, որոնք էլ շատերի համար ուտոպիաների շարքից են:
    Իսկ հետաքրքիր է` այդ փոփոխությունները, բարեփոխումները ավելի շատ ո՞ր գործոններով են պայմանավորված` անձի /լիդերի/, թե համակարգի փոփոխությամբ, թե այս երկուսն էլ կարելի է համադրել ու չհակադրել:

    Քաղաքակիրթ, կրկնում եմ` քաղաքակիրթ քննարկման ու բանավեճի եմ հրավիրում բոլորին:
    Շարունակելի…
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  2. #2
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լիդե՞ր, թե՞ համակարգ

    Մի քիչ բրթեմ թեման:
    Չկա՞ բանավիճող:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  3. #3
    >>> Racer-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լիդե՞ր, թե՞ համակարգ

    Յուրաքանչյուր ժամանակաշրջան պահանջում է որոշակի հատկություններով օժտված լիդերներ, բայց համակարգն էլ պետք է նպաստի նման լիդերների ի հայտ գալուն: Մեր այժմեական ազգային ու պետական իդեայի բացակայության դեպքում ունենք այն ինչ ունենք:
    Վերջին խմբագրող՝ Racer: 14.04.2008, 17:33:

  4. #4
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լիդե՞ր, թե՞ համակարգ

    Իսկ ի՞նչ եք կարծում, մեր դեպքը ո՞րն է, այսինքն` քաղաքական կամքի առկայության դեպքում լիդերը կարող է բարեփոխումներ կատարել ներկայիս ինստիտուցիոնալ բազայի հիման վրա, թե հենց այդ բազան պետք է փոխել, լիդերն անզոր է: Թե՞ էլի տարբերակներ կան…
    Շնորհակալություն…
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  5. #5
    >>> Racer-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լիդե՞ր, թե՞ համակարգ

    Մեր մոտ ներկայիս դրությամբ «քաղաքական» կամքը հիմնականում պայմանավորված է արտասահմանյան գերտերությունների և ներքին ոչ քաղաքական կոնկրետ ուժերի, օլիգարխների ու այլ ազդեցիկ մարդկանց կամքով: Ի՞նչ քաղաքականության մասին ա խոսքը երբ դրսից գալիս են հարցեր են պարզում ու գնում: Դե հարցեր լուծելիս ով ա օրենքներին նայում, ով ոնց կարում ա իրա հարցերը լուծում ա:
    Այսօր, օրինակ երբ գյուղատնտեսությունն անկում է ապրում ու ոռոգելի հողատարածքների մեծ մասն անմշակ է ու գնալով իրավիճակն ավելի է վատանում, գյուղմթերքները գնալով թանկանում են ու ժողովուրդը կանգնելու ա սովի առջև:
    Այսինքն՝ չկա ազգամետ տակտիկա և ստրատեգիա, հարկային և մաքսային ոլորտը թերի է «գործում»: Ռեսուրսների ելումուտը, բաշխումն ու վերահսկումը լրիվ «կանտռոլի տակ ա» կոնկուրենցիան ձևական ա, գործում են կարտելային համաձայնագրեր:
    Օրինակ՝ գյուղացին ավելի քիչ եկամուտ ա ստանում կամ աշխատում ա վնասով քան վերավաճառողը որը նույն ապրանքից ավելի շատ եկամուտ ունի:
    Կրթական ոլորտն էլ փաստորեն պատրաստում է մասնագետներ որոնց մեծ մասը նույնիսկ չի կարող աշխատել իր մասնագիտությամբ ոչ միայն համապատասխան ուսումնանյութական բազայի բացակայության կամ թերի լինելու այլ նաև համապատասխան աշխատատեղերի բացակայության պատճառով, էլ աշխատավարձի մասին չեմ ասում:
    Ի վերջո հարուստ մարդը հարուստ երկրում ա հարուստ ու ապահով: Կառավարությունն ու բիզնեսմենները դա պետք ա հասկանան: Լիդերը պետք է կարողանա դա համոզել ու հիմնավորել ու իրագործել, իսկ դրանից հետո օրենքները փոխելը ու բարեփոխումներ իրականացնելը հեշտ ա:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արժեքների համակարգ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 02.08.2010, 18:24
  2. Միաձուլման համակարգ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 26.04.2009, 23:26
  3. 4-րդ համակարգ
    Հեղինակ՝ Չամուռ, բաժին` Ֆիզիկա
    Գրառումներ: 79
    Վերջինը: 30.08.2008, 19:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •