Յուրաքանչյուր ժամանակաշրջան պահանջում է որոշակի հատկություններով օժտված լիդերներ, բայց համակարգն էլ պետք է նպաստի նման լիդերների ի հայտ գալուն: Մեր այժմեական ազգային ու պետական իդեայի բացակայության դեպքում ունենք այն ինչ ունենք:
Յուրաքանչյուր ժամանակաշրջան պահանջում է որոշակի հատկություններով օժտված լիդերներ, բայց համակարգն էլ պետք է նպաստի նման լիդերների ի հայտ գալուն: Մեր այժմեական ազգային ու պետական իդեայի բացակայության դեպքում ունենք այն ինչ ունենք:
Վերջին խմբագրող՝ Racer: 14.04.2008, 17:33:
Իսկ ի՞նչ եք կարծում, մեր դեպքը ո՞րն է, այսինքն` քաղաքական կամքի առկայության դեպքում լիդերը կարող է բարեփոխումներ կատարել ներկայիս ինստիտուցիոնալ բազայի հիման վրա, թե հենց այդ բազան պետք է փոխել, լիդերն անզոր է: Թե՞ էլի տարբերակներ կան…
Շնորհակալություն…
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Մեր մոտ ներկայիս դրությամբ «քաղաքական» կամքը հիմնականում պայմանավորված է արտասահմանյան գերտերությունների և ներքին ոչ քաղաքական կոնկրետ ուժերի, օլիգարխների ու այլ ազդեցիկ մարդկանց կամքով: Ի՞նչ քաղաքականության մասին ա խոսքը երբ դրսից գալիս են հարցեր են պարզում ու գնում: Դե հարցեր լուծելիս ով ա օրենքներին նայում, ով ոնց կարում ա իրա հարցերը լուծում ա:
Այսօր, օրինակ երբ գյուղատնտեսությունն անկում է ապրում ու ոռոգելի հողատարածքների մեծ մասն անմշակ է ու գնալով իրավիճակն ավելի է վատանում, գյուղմթերքները գնալով թանկանում են ու ժողովուրդը կանգնելու ա սովի առջև:
Այսինքն՝ չկա ազգամետ տակտիկա և ստրատեգիա, հարկային և մաքսային ոլորտը թերի է «գործում»: Ռեսուրսների ելումուտը, բաշխումն ու վերահսկումը լրիվ «կանտռոլի տակ ա» կոնկուրենցիան ձևական ա, գործում են կարտելային համաձայնագրեր:
Օրինակ՝ գյուղացին ավելի քիչ եկամուտ ա ստանում կամ աշխատում ա վնասով քան վերավաճառողը որը նույն ապրանքից ավելի շատ եկամուտ ունի:
Կրթական ոլորտն էլ փաստորեն պատրաստում է մասնագետներ որոնց մեծ մասը նույնիսկ չի կարող աշխատել իր մասնագիտությամբ ոչ միայն համապատասխան ուսումնանյութական բազայի բացակայության կամ թերի լինելու այլ նաև համապատասխան աշխատատեղերի բացակայության պատճառով, էլ աշխատավարձի մասին չեմ ասում:
Ի վերջո հարուստ մարդը հարուստ երկրում ա հարուստ ու ապահով: Կառավարությունն ու բիզնեսմենները դա պետք ա հասկանան: Լիդերը պետք է կարողանա դա համոզել ու հիմնավորել ու իրագործել, իսկ դրանից հետո օրենքները փոխելը ու բարեփոխումներ իրականացնելը հեշտ ա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ