User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Մորմոններ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մորմոններ

    Չուզեցի աղանդների վերաբերյալ թեմայում դնեմ: Առանձին նյութ թող լինի:

    Շատ թռուցիկ՝ որոշ պատմական տվյալներ.
    Մորմոնական եկեղեցին հիմնադրվել է 1830-ականներին, Ջոզոֆ Սմիթի կողմից: Տարիների հալածանքից հետո հաստավել են Յութա նահանգում, որտեղ էլ այժմ գտվում է նրանց գլխավոր տաճարը: Եկեղեցու օֆիցիալ անվանումն է. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբոց Եկեղեցի:Չեն ընդունում խաչելությունը, ասելով որ Տիրոջ տանջանքի ու մահվան գործիքը սուրբ լինել չի կարող: Մեկ էլ լսել եմ, որ մոմ չեն վառում: Դավանանքի յուրահատկությունների մեջ չեմ խորանալու, բայց ասեմ որ խրախուսել են բազմակնությունը: Հավատալիքներից մեկի համաձայն առնվազը 3 կին ունեցող տղամարդն է, որ արժանանալու է փրկության և հավիտենական կյանքի:Եկեղեցու տղամարդ առաջնորդերն իրենց հռչակել են մարգարե և մարգարեների կանայք միանգամից " Պռոպուսկ " են ստանում ի վերին Երուսաղեմ: Սա պատճառ է հանդիսացել, որ հասարակ հավատացյալներն իրենց մատաղահաս աղջիկներին նվիրեն մարգարեներին, վերջիններիս փրկելու սուրբ մտադրությամբ: 1930, քաղաքական նկատառումներով, Մորմոն առաջնորդները դատապարտել են բազմակնությունը և պատասխանատվությունը թողել,ամուսնացած տղամարդու հետ ամուսնանալ ցանկացող կնոջ "համոզմունքերին": Հատուկ նշեմ - չափահաս կնոջ: Չնայած դրան, զարմանալիորեն չեն պակասել բազմակին ընտանիքները մորմոնների մեջ: Բայց, այդ դավաճանությունը իրենց հավատքի հանդեպ դրդել է եկեղեցու արմատական լիդերներին առանձնանալ ու հիմնել իրենց նոր. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբոց Արմատական Եկեղեցի: Սրանք են այսօրվա իսկական մորմոնները: (ըստ իրենց) Ապրում են փակ համայնքներում, հոգեորս կազմակերպում համայնքներից դուրս…
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  2. #2
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մորմոններ - 21 դար, ԱՄՆ

    2002 թ Արմատականների գերագույն մարգարե է դառնում Ուորրեն Ջեֆֆսը, հաջորդելով նոր մահացած հորը: Օծվելուց մեկ շաբաթ հետո ամուսնանում է հոր թողած 22 այրիների հետ (այլ աղբյուրներով 72 այրի): Հետագա տարիներին շատացնում իր սեփական կանանց թիվը: Սրա ծննդաբանությունը գնում է դարերի խորքեր ու անցնելով Մորմոնների հիմնադիր Սմիթի միջով, հասնում Հիսուսին: Այնպես որ, սուրբ արյունը բազմացնել ցանկացողների պակաս չի լինում:
    2004 Ջեֆֆսի եղբորորդին մեղադրում է հորեղբորը արվամոլության և իր անձի հանդեպ սեռական բռնութուն գործադրելու մեջ: Սրան են միանում ևս մի քանիսը նույնատիպ մեղադրանքներով: 2005 նրան մեղադրում է նաև մի կին իրեն 14 ամյա հասկում 20 տարեկան, արդեն ամուսնացած, տղամարդու հետ զոռով ամուսնացնելու համար: Ամուսնություն, որի "մեղրամիսն" անցել է բռնաբարությունների մեջ:2006 Ջեֆֆսին ձերբակալում - 2007 դատապարտում 14 տարեկան աղջկա բռնաբարության դրդման և մեղսակից լինելու համար: Եղբորորդիներից մեկը ինքնասպան է լինում, մնացածից լուր չկա:
    Մի շաբաթ առաջ Տեքսասի Էլդորադո քաղաքի մոտ գտնվող Արմատականների համայնք են ներխուժել ոստիկանությունն ու այլ ուժայիններ: 16 ամյա մի կին զանգահարել է իշխանություններին ու վախվխորած բողոքել, որ իրեն 15 տարեկանում զոռով ամուսնացրել են 50 ամյա մի տղամարդու հետ, որ ինքն այդ տղամարդու 17րդ կինն է, արդեն ունի մեկ երեխա և սպասում է մյուսին…
    Առաջին օրը առանձնացնում և պետական խնամքի տակ են վերցնում 18 մատաղահաս կնոջ ( 16-18 ) տարեկան: Բայց հաջորդ օրն արդեն հետ են գալիս ու տանում ընդհանրապես բոլոր երեխաներին և աղջիկ, և տղա - 416 հոգի: Մայրերը հետևում են իրենց երեխաներին: Սրանց տաճարում ծիսական մահճակալ-անկողին են գտել, որի վրա մարգարեները "երկնային պռոպուսկ" են տվել մատաղահաս կույսերին: Մահճակալը գտնվում է փոքրիկ դահլիճի բեմում, մի 60 հանդիսատեսի աթոռների դիմաց:
    Երեխաները եղել են ձրի աշխատուժի կարգավիճակում: Սեռապես հասած աղջիկը դառել է ինչ որ մեկի կինը: Տղաները շարունակել են ստրկական աշխատանքը: Կանանց անբավարար լինելու պատճառով, նաև մրցակցությունը բացառելու համար, ջահել տղուկներին սկսել են ծռել դեպի միասեռականություն: Ենթադրվում է որ կան հատկապես էս գործում մասնագիտացած մարգարեներ:
    Երեխեքը վախեցած են, էս աշխարհից խաբար չեն ( ինչպես նաև շատ մեծահասակ կանայք): Էս խեղճերին վախի ու անգիտության մեջ են պահել: Ասել են ,եթե մեզանից հեռանաք, դրսի մարդիկ ձեր մազերը կկտրեն ու պոռնկության կուղարկեն: Նաև, սևերին տեսնում ե՞ք (նեգրերի մասին է խոսքը) դրանք առաջ սպիտակ են եղել, բայց մեղքերից սևացել են: Ու էլի տարբեր հիմարություններ: ( ես հիմարություն եմ կոչում էտ խեղճերի եկեղեցական դոգմաները, ախր դրանք իսկապես հավատացել են էս մտքերին)
    Երեկ ու էսօր ինֆորմացիան պակասում ա: Ասում են. չեն ուզում առանց այդ էլ սթրես ապրածներին շատ նեղություն տալ, բայց ես զգացում ունեմ որ ՄԵԾ ԵՂԲԱՅՐԸ խառնվել ա… Եթե նոր, ցնցող հայտարարություններ եղան կգրեմ:
    Վերջին խմբագրող՝ Ջուզեպե Բալզամո: 12.04.2008, 07:27:
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  3. #3
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մորմոններ - 21 դար, ԱՄՆ

    Հենց Ոսկու շուկայի կողքը իրանց կենտրոն կա եւ էլի վրան գրածա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբոց Եկեղեցի,4 հարկանի շենք ա,ու հիմնականում արտասահմանցիների եմ տեսել դրա առաջ,հիմա տենաս Հայաստանում ինչ գործունեություն են ծավալում՞

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մորմոններ - 21 դար, ԱՄՆ

    Մեջբերում A.N.D.O.-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց Ոսկու շուկայի կողքը իրանց կենտրոն կա եւ էլի վրան գրածա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբոց Եկեղեցի,4 հարկանի շենք ա,ու հիմնականում արտասահմանցիների եմ տեսել դրա առաջ,հիմա տենաս Հայաստանում ինչ գործունեություն են ծավալում՞
    Ու դռների վրա էլ գրված է ՝ "Մուտքը միայն հրավիրատոմսերով"
    Պատկերացնու՞մ եք, էտ ի՞նչ եկեղեցի է, որ մուտքը հրավերքով է:
    Չգիտեմ սատանա-մատանա , բայց որ ինչ-որ քաղաքական-կրիմինալ մի կառույց է ՀՀ պետական հովանավորությամբ, մեծ կասկածներ ունեմ : Ասենք նարկո-բիզնեսի մեջ խորացած /դաշնակ եղբայրներ՝ ականջներտ կանչի, ոնց գնում եմ, ձեզ եմ հիշում , օյ հիշատակում /

  5. #5
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մորմոններ - 21 դար, ԱՄՆ

    Էս երկու օրը հեռուստատեսության էկրաններին են բազմակին ընտանիքների կանայք ( ոչ Արմատականներ) և մեծ ոգևորությամբ խոսում են բազմակնության օգուտների մասին: Ասում են որ բազմակնությամբ շատ մեղքեր են բացառում: Ասենք շնանալն ու այլ մարդու կնոջ վրա աչք դնելը: Երեկ խոսում էին 2 քույր, որոնց "ամուսինները" նույն ձաձան է, լրիվ արդարացնում իրենց վիճակն ու հպարտանում,որ իրենք բացառել են մեղքի մուտքն իրենց ընտանիք: Եվ ողջունում էին իրենց 3րդ քրոջը(18 տարեկան), որ համաձայնվել է դառնալ ձաձայի հերթական կինը: Ես ինքս Հին Կտակարանի հետ գլուխ չեմ դնում ( Քրիստոնեության հետ կապ չունենալու պատճառով), բայց հետաքրքրվող քրիստոնյաներին խորհուրդ կտամ կարդալ Ղևտացոց 18-ը: Հետո բազմանդամ մի ընտանիքի մայրեր, թվով 11 կին, նույնպես քաղցր և վսեմ բառերով խոսոցին իրենց կրոնի մասին, և մեծ սիրով իրենց միակ ամուսնու մասին: Ժուռնալիստի այն հարցին, թե ինչպես են որոշում ում մոտ պիտի գիշերի ամուսինը, պատասխանեցին՝ վիճակահանությամբ ( ծղոտ ենք քաշում ): Եվ մեղադրում են միայն անչափահասներին սեռական կյանքի մեջ քաշողներին: Մի խոսքով մորմոնություն-պուպուշ: Ասեմ որ, հաղորդումների ընթացքում տղամարդիկ չեն երևում, քանի որ բազմակնությունն արգելվում է ԱՄՆ օրենքով: Սրանց միայն առաջին կինն է օրինական, մնացած կանայք հոգևոր են. մորմոն մարգարեի օրհնությամբ: Նույն մարգարեն, մեղսագործ որձին կարող է զրկել էգ ունենալու իրավունքից և սրա "հարեմը" նվիրել մի ուրիշ տղամարդու:
    Համբերատար ընթերցող ախպերությանն ասեմ, որ հանկարծ չլցվեք նախանձով կանացի սիրո և առատության մեջ ապրող մորմոն որձերի հանդեպ: Դուք հլը էտ տանձանման, ճարպոտ, պիտեկանտրոպի գանգով ու կովի աչքերով էգերին չեք տեսել: 18րդ դարի հագուստներով ու աշխարհայացքով: Տղե՛րք, վախենալու բաներ են…
    Էսօր եսքանը: Հաստատ Մեծ Եղբայրը խառնվել ա
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  6. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մորմոններ - 21 դար, ԱՄՆ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու դռների վրա էլ գրված է ՝ "Մուտքը միայն հրավիրատոմսերով"
    Պատկերացնու՞մ եք, էտ ի՞նչ եկեղեցի է, որ մուտքը հրավերքով է:
    Չգիտեմ սատանա-մատանա , բայց որ ինչ-որ քաղաքական-կրիմինալ մի կառույց է ՀՀ պետական հովանավորությամբ, մեծ կասկածներ ունեմ : Ասենք նարկո-բիզնեսի մեջ խորացած /դաշնակ եղբայրներ՝ ականջներտ կանչի, ոնց գնում եմ, ձեզ եմ հիշում , օյ հիշատակում /
    Լոլ, տենց բան չկա գրած, գրած ա "այցելուները հրավիրված են - Visitors are Invited" (այսինքն ով ցանկություն ունի, կարող է մտնի), միգուցե հայերեն թարգմանությունը մի քիչ հաջող չի ստացվել, բայց իրենց նպատակն էլ հենց այն է, որ հնարավորինս շատ մարդ ներգրավեն իրենց շարքերում....
    I may be paranoid but no android!

  7. #7
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մորմոններ - 21 դար, ԱՄՆ

    Ոչ,հենց էտա դռների վրա մեծ-մեծ գրածա մուտքը ազատ է,բոլոր ցանկացողները հրավիրվում են ու հաստատ ինչ-որ զանգված իրենց մոտ կքաշեն,նախ շենքը շատ լավնա ու վստահությունա առաջացնում,հետո էդ արտասահմանցիք հայերեն են խոսում ու կիրթ մարդու տպավորություն են թողնում,ամեն անգամ մարդկանց մոտով անցնելուց բարևում են(ծանոթ անծանոթ կապ չունի) դա էլ ա հետաքրքրություն առաջացնում,ինքը մի տեսակ փակ կառույցի նմանա,ոչ մի տեղեկություն դրանց մասին չես կարա իմանաս(խոսքը վերաբերվումա հայաստանյան կառույցին),կամ պիտի մտնես իրանց շարքերը ու մի հատ հարեմ հավաքես աչքիս Գժուկին ասենք լրագրողական հետաքննություն անի

  8. #8
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մորմոններ - 21 դար, ԱՄՆ

    Ժողովուրդ դրանց մասին գրականություն կա, որտեղից կաչող ենք ճարել։
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  9. #9
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մորմոններ - 21 դար, ԱՄՆ

    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ դրանց մասին գրականություն կա, որտեղից կաչող ենք ճարել։
    Սա մորմոնների ռուսերեն կայքն է. http://www.mormon.org/welcome/0,6929,403-21,00.html
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  10. #10
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.12.2007
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մորմոններ - 21 դար, ԱՄՆ

    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ դրանց մասին գրականություն կա, որտեղից կաչող ենք ճարել։

    Նրանց մասին գիրք եվ ոչ միայն նրանց մասին, մնացած ուրիշ աղանդների մասին էլ կարող էս կարդալ այդ գրքում: Ես կարող եմ նվիրել ովքեր կցանկանան:

  11. #11
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մորմոններ - 21 դար, ԱՄՆ

    Մեջբերում Agape-ի խոսքերից Նայել գրառումը
    Նրանց մասին գիրք եվ ոչ միայն նրանց մասին, մնացած ուրիշ աղանդների մասին էլ կարող էս կարդալ այդ գրքում: Ես կարող եմ նվիրել ովքեր կցանկանան:
    Շատ շնորհակալ կլինեի, եթե տայիր կարդալու:
    Վերջին խմբագրող՝ NetX: 23.10.2008, 03:35:

  12. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մորմոններ - 21 դար, ԱՄՆ

    Դրանցից շատ կա Յուտա նահանում...Ուր գնում ես դրանք են...մոտ 60% իս ավելին են կազմում բնակչության...իրենց պատճառով այդ նահանը բարձր պրեստիժ չունի յալ նահանգների օրնակ կալիֆռնիայի հետ համեմատ, չնայած այն փաստին ար այդտեղ շատ մեքսիկներ կան.
    Հա՛, ես դրա մասին իմացա մի գեղարվեստական գործ թարգմանելիս: Հերոսը ճամփորդում է Յուտա նահանգում և ճանապարհին հանդիպում է մորմոն դեռահասների, որոնց հետ շենքի հետևում խոտ է ծխում:

    Իսկ ընդհանրապես, մորմոնները, ի տարբերություն այլ աղանդների, բավական մութ գործունեություն են ծավալում: Օրինակ, տարբեր երկրներից «դարձի եկածներին» վերցնում, օտար լեզու են սովորացնում, ուղարկում տվյալ երկիրը: Էս մեր հայերն էլ առիթից օգտվում են, որ արտասահման գնան: Գնում եմ, պոկվում մորմոններից, բայց դրանից հետո նրանցից լուրեր չեն ստացվում…

    Մի ընկերուհի ունեմ, մորմոնները կպել էին նրանից, ուզում էին «դարձի բերել»: Բայց ընկերուհիս կարգին քրիստոնյա աղջիկ է, համ էլ լավ կարդացած: Միանգամից սկսեց մորմոնների ուսմունքը ուսումնասիրել ու էդ տղաներին ասել: Դրանք վերջը շոկի մեջ էին ընկել՝ իրենց կրոնի մասին էդքան բան իմանալով:

  13. #13
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մորմոններ - 21 դար, ԱՄՆ

    Մեջբերում Agape-ի խոսքերից Նայել գրառումը
    Նրանց մասին գիրք եվ ոչ միայն նրանց մասին, մնացած ուրիշ աղանդների մասին էլ կարող էս կարդալ այդ գրքում: Ես կարող եմ նվիրել ովքեր կցանկանան:
    Գիրքը կոչվում է « մոլորեցնողները» գրեթե խոսվում է բոլոր ուսմունքների և կրոնների մասին նրանց հիմնադրումը հիմնական սկզբունքները և այլն , շատ վաղուց եմ կարդացել կարգին բան չեմ հիշում, եթե մեկը էլեկտրոնային տարբերակն ունի ես էլ կուզեմ թեկուզ ոչ հայերեն
    Love has an enemy, but it is already defeated!

  14. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մորմոններ - 21 դար, ԱՄՆ

    Նրանց մասին գիրք եվ ոչ միայն նրանց մասին, մնացած ուրիշ աղանդների մասին էլ կարող էս կարդալ այդ գրքում: Ես կարող եմ նվիրել ովքեր կցանկանան:
    Նվիրե՞լ: Ես ցանկանում եմ Վաղուց փնտրում եմ այդ գիրքը, բայց գրադարանում միշտ զբաղված է լինում:

  15. #15
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    72
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Մորմոններ - 21 դար, ԱՄՆ

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիրքը կոչվում է « մոլորեցնողները» գրեթե խոսվում է բոլոր ուսմունքների և կրոնների մասին նրանց հիմնադրումը հիմնական սկզբունքները և այլն , շատ վաղուց եմ կարդացել կարգին բան չեմ հիշում, եթե մեկը էլեկտրոնային տարբերակն ունի ես էլ կուզեմ թեկուզ ոչ հայերեն
    Ես էլ...
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •