Մի հատ հին 2007 թվի Sony Vaio VGN-FZ140 նոթբուք ունեի կյանքից հոգնած: Որոշեցի երկրորդ կյանք տամ, չորս գիգ ռամ առա իրա երկուսի տեղը ու մի հատ 120ԳԲ ՍՍԴ: Հիմա 8 վայրկյանում լոգինը գալիս ա առաջվա 2 րոպեի փոխարեն: Հին հարդ դիսկը լրիվ կյանքից հոգնել էր, հերիք չի 4200 ռպմ էր մի հատ էլ ահագին բեդ սեկտորներ ուներ: Հիմա 64 բիթանով վին յոթ եմ դրել, բայց մի քանի դրայվեր չգիտեմ ոնց գտնեմ: Իր կայքում միայն վիստայի դրայվերներ կան: Էն ժամանակ 32 բիթանոց էր կարծեմ մեծ մասը վիստայի դրայվերներն էի կերցրել: Հիմա մաուս փադի սքրոլը չի աշխատում մեկ էլ լրացուցիչ ձայնի-մայնի կոճակները:
Մաուս փադ այդին ACPI/SNY9001
էդ կոճակներինն էլ ոնց որ ACPI/SNY5001
Կամերայինն էլ չկա USB\VID_05CA&PID_1837&REV_0100&MI_00
Իսկ ինչ եք կարծում արժի՞ 8.1 գցել ես
Էջանիշներ