User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Ֆրանսիան ընդունեց օրինագիծը

  1. #1
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆրանսիայում Հայաստանի տարի

    Այսօր առավոտյան Ֆրանսիայի ազգային ժողովը ընդունեց այն օրենքը, որը պատժում է (մեկ տարի ազատազրկումով) այն մարդկանց ովքեր կժխտեմ հայոց ցեղասպանությունը:
    Այդ որոշումը շատ լավ կարող է լինել Ֆրանսիաբնակ հայերի համար: Բայց ես չեմ կարծում, որ Հայաստանի համար լավ է: Այս քայլով Թուրքիան ավելի է խստացնում Հայաստանի հետ հարաբերությունները, այսինքն, եթե մոտակա ժամանակներում հույս լիներ, որ հայ-թուրքական սահմանը կբացվի, այլևս հույսերը մարվեցին:
    Միայն մի խորամանկ քաղաքականություն կա այստեղ: Օրենքը կհաստատվի միայն այն դեպքում, երբ Ֆրանսիայի Սենատի մեծամասնությունը կողմ լինի: Մինջ այդ Ֆրանսիան կարող է Թուրքիաին թելադրել այն ինչ կկամենան սպառնալով, որ «եթե չանես, Սենատը կասի "այո": Եթե անես այն ինչ ասում ենք, Սենատին կհամոզենք, որ ասի "ոչ"»:
    Ի դեպ պարլամենտում 106 ձայն եղել են կողմ, իսկ 19՝ դեմ:
    Դուք ի՞նչ կարծիքի եք: Հայաստանին կօգնի՞ այս օրենքը, թ՞ե ոչ:

  2. #2
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆրանսիայում Հայաստանի տարի

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    Բայց ես չեմ կարծում, որ Հայաստանի համար լավ է:
    հերթական անգամ ականատես եղանք, թե ինչպես փոքր Հայաստանը դառնում է խաղալիք մեծ տերությունների ձեռքում` գերտերության շահերի համար, տխուր փաստ է, ,
    Life is too short...

  3. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ֆրանսիայում Հայաստանի տարի

    Կարծում եմ այս օրենքը ոչ այնքան Հայաստանի կողմ է, որքան Թուրքիայի դեմ: Այսինքն Ֆրանսիայի նպատակը ոչ այնքան Հայաստանին իր լավ հարաբերությունը ապացուցելն է, այլ Թուրքիայի և ինչու չէ նաև Ռուսաստանի դեմ ուղղված քաղաքականություն: Այն է Ֆրանսիայի կարավառությունը շանտաժի չի ենթարկվում:

  4. #4
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆրանսիայում Հայաստանի տարի

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Կարծում եմ այս օրենքը ոչ այնքան Հայաստանի կողմ է, որքան Թուրքիայի դեմ:
    մեղմ է ասված, փաստորեն Հայաստանը պատանդ է դառնում...
    Life is too short...

  5. #5
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ֆրանսիան ընդունեց օրինագիծը

    Կառավարության ընդդիմությանը հակառակ, Ֆրանսիայի Ազգային ժողովը երեկ ընդունել է Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծը: Սոցիալիստների օրինագիծը 1 տարվա բանտարկություն եւ 45 հազար եվրո տուգանք է նախատեսում ժխտողականների համար:

    Թուրքիան անմիջապես հայտարարել է, որ ԱԺ-ի որոշումը «ծանր հարված» է ֆրանս-թուրքական հարաբերություններին: Թուրքիայի պաշտոնական տեսակետն արտահայտող Հանրային հեռուստատեսությունն իր հաղորդումը հեռարձակել է «Պատմական սխալ Ֆրանսիայից» վերնագրով:

    Ֆրանսիական լրատվամիջոցները լայնորեն անդրադառնում են ԱԺ-ի քվեարկությանը: «2001 թ. Հայոց ցեղասպանության փաստը ճանաչած ԱԺ-ն հոկտեմբերի 12-ին դրա ժխտումը դարձրեց բանտարկության ենթակա», գրում է «Ֆիգարո» թերթը, ավելացնելով, որ օրինագիծն ընդունվել է 106 կողմ եւ 19 դեմ ձայներով: Մասնավորապես կողմ են քվեարկել Ժողովրդական շարժման միության 49, Սոցկուսի 40, Ֆրանսիայի ժողովրդավարության միության 7, Կոմկուսի 6 պատգամավորներ եւ 4 անկախ պատգամավորներ: Դեմ են արտահայտվել ԺՇՄ-ի 17 եւ Սոցկուսի 2 պատգամավորներ:

    Ինչպես տեսնում ենք, օրինագիծն ընդունվել է «կողմ» ձայների զգալի գերակշռությամբ: Դա պայմանավորված է ազատ քվեարկությամբ (կառավարությունը չէր մասնակցում քննարկմանը): Նախատեսվող պատիժներն ընդունված օրինագիծը նույնացնում են Հոլոքոսթի ուրացման համար Ֆրանսիայում արդեն գործող օրենքի հետ:

    Պատգամավորները մերժել են Պատրիկ Դեւեջյանի առաջարկած ուղղումները, որոնցով նախատեսվում էր հիշյալ պատիժները չտարածել գիտահետազոտական աշխատանքների ոլորտի վրա:

    «Մոնդ» թերթը մեջբերում է Դեւեջյանի հետեւյալ խոսքերը. «Թուրքիան չի կարող կարծիքի ճնշման հարցում մեզ դաս տալ, քանզի հենց Էրդողանի կառավարությունն է ընդունել թիվ 301 օրենքը, որը բանտարկությամբ պատժում է ցեղասպանության փաստը հաստատողներին»:

    «Այս օրինագիծը խոշոր առաջընթաց է Հայ դատի եւ առհասարակ մարդկության դատի համար: Սա առաջին քայլն է, որին կհաջորդեն այլ քայլեր», ընդգծել է կոմունիստ պատգամավոր Ֆրեդերիկ Դյուտուան:

    «Մոնդն» արձանագրում է, որ նախագահ Ժակ Շիրակի հայաստանյան այցելության ժամանակ Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի ԵՄ անդամակցության նախապայման դարձնելը վերջին տասնօրյակում փոխել է տրամադրությունները նույնիսկ Ժողովրդական շարժման միության խմբակցությունում, որը նախապես դեմ էր օրինագծին, հետո որոշեց չմասնակցել քվեարկությանը, դրանով իսկ նպաստելով օրինագծի ընդունմանը:

    Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բյուլենթ Արընչը քվեարկությունն անվանել է «ամոթալի եւ թուրք ժողովրդի հանդեպ թշնամական որոշում»: Անկարան զգուշացրել է, որ օրենքի ընդունման դեպքում ֆրանսիական ֆիրմաները Թուրքիայում կզրկվեն շահավետ գործարքներից:

    Եվրոհանձնաժողովը եւս քննադատել է ԱԺ-ի որոշումը: «Եթե այդ օրենքն ուժի մեջ մտնի, ապա կխանգարի տվյալ հարցում հաշտեցմանն ուղղված երկխոսության հաստատմանը», նշվում է հանձնաժողովի հայտարարության մեջ: Ըստ Բրյուսելի, ցեղասպանության ճանաչումը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նախապայման չէ:

    Պ. ՔԵՇԻՇՅԱՆ
    ազգ.ամ

    Գործընթացը գնում է առաջ: Վերջին հանգրվանը պետք է լինի Թուրքիայի ընդունումը, զղջումը ու փոխհատուցումը

  6. #6
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆրանսիան ընդունեց օրինագիծը

    Ինձ թվում է այդ օրենքը բավականին երկար ժամանակ չի կիրառվի, որ թուրքերի լարված վիճակը ինչ-որ չափով հանգստացնեն:

  7. #7
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆրանսիան ընդունեց օրինագիծը

    Գրականության բնագավառում այս տարի Նոբելյան մրցանակը շնորհվեց թուրք գրող Օրհան Փամուքին: Մրցանակը թուրք գրողին շնորհելու առնչությամբ Շվեդիայի ակադեմիան հայտարարել է, որ Ստամբուլի «մելամաղձոտ հոգու որոնումներում Փամուքը հայտնաբերել է մշակույթների բախման եւ ներթափանցման նոր խորհրդանիշներ»: Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակը կազմում է 10 մլն շվեդական կրոն՝ գրեթե 1,4 մլն դոլար:

    Մեր ընթերցողներին եւ հայ ժողովրդին ընդհանրապես Օրհան Փամուքը հայտնի է որպես Հայոց ցեղասպանությունը ճանաչած, ինչի համար էլ Թուրքիայում նա ենթարկվել է դատական հետապնդման: Օրհան Փամուքը հայտնի է «Ձյունը», «Սեւ գիրք», «Սպիտակ դղյակ» եւ այլ գրքերով:
    Եվս մի ապտակ թուրք ազգայնականներին

  8. #8
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆրանսիան ընդունեց օրինագիծը

    Այս քայլով Թուրքիան ավելի է խստացնում Հայաստանի հետ հարաբերությունները, այսինքն, եթե մոտակա ժամանակներում հույս լիներ, որ հայ-թուրքական սահմանը կբացվի, այլևս հույսերը մարվեցին:
    Այդ սահմանը ավտոմատ կերպով կբացվի երբ որ Թուրքիան ընդունի ցեղասպանությունը: Ամեն ինչ պետք գնա իր տրամաբանական հունով: Անիմաստ է առանց հիմնական հարցերը լուծելու ինչ որ երկրորդական ու երրորդական հարցերի լուծում ակնկալել

  9. #9
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆրանսիան ընդունեց օրինագիծը

    Եվրոհանձնաժողովը եւս քննադատել է ԱԺ-ի որոշումը: «Եթե այդ օրենքն ուժի մեջ մտնի, ապա կխանգարի տվյալ հարցում հաշտեցմանն ուղղված երկխոսության հաստատմանը», նշվում է հանձնաժողովի հայտարարության մեջ:
    կարծում եմ, սթափ ու հավասարակշռված դիրքորոշումը հենց սա է,
    Life is too short...

  10. #10
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆրանսիան ընդունեց օրինագիծը

    Արդարությունը ու համամարդկային արժեքների պաշտպանությունը ավելի կարևոր է քան ինչ մանր մունր տնտեսական շահեր

  11. #11
    Հայուհի Astghik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2006
    Հասցե
    Հունաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆրանսիան ընդունեց օրինագիծը

    Ահա կարդում եմ այս թեմայի գրառումներն ու զարմանում: Մի՞թե դուք ուրախ չեք այս հաջողության համր, մի՞թե իրոք կարծում եք, որ դա եղավ միայն Թուրքիային անհանգստացնելու համար: Մի՞թե ձեր կարծիքով Հայաստանը շահ չունի ու դեր չի խաղացել այս ամենում: Ցավում եմ....
    Ես երեկ ուշ երեկոյան միայն իմացա այս հաճելի նորությունն ու իմ սիրտը ուրախությունից քիչ էր մնում դուրս թռչի, ես այդ աստիճան մեծ ուրախություն զգացի, միացրի հեռուստացույցն ու նախ՝ դիտեցի Հայլուրը, հուզվեցի, հետո ռուսական ալիքներով առաջին լուրն էր այդ օրենքի ընդունումը, ավելի ուշ հունական բոլոր ալիքների նորությունների առաջին թեմաները խոսում էին այս օրենքի ու հայոց ցեղասպանության մասին: Եվրոնյուզ ալիքը նույնպես հնչեցրեց այս թեման. Այս ամենին ես հասցրեցի հետևել երկոյան մի ժամվա ընթացքում, ու դեռ քանի քանի ալիքներ տարբեր երկրներում քննարկել, հաղորդել են այս մասին, ովքեր չգիտեին՝ տեղեկացան, ովքեր գիտեին, ևս մեկ անգամ հիշեցին մեր՝ հայերիս, այս մեծ վիշտը: Եվս մեկ անգամ հիշեցին աշխարհի մարդիկ հայերի հարցը....
    Մեք մոռանա, որ 91 տարի է արդեն անցել այդ ոճրագործությունից ու մենք ուղղակի իրավունք չունենք դադարեցնել պայքարել դրա ճանաչման համար, մենք պետք է շարունակենք մեր նախորդ սերնդի սկսած պայքարը, չպիտի թույլ տանք աշխարհին մոռանալ... Մենք չե՛նք մոռանում....
    ....Քունս չի տանում, դու էլ մի քնիր,
    Հետս էլ կրկնիր, թե ի՞նչ եմ անում,
    Ես ի՞նչ եմ անում ո՛չ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ....

    Պ. Սևակ

  12. #12
    Հայուհի Astghik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2006
    Հասցե
    Հունաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆրանսիան ընդունեց օրինագիծը

    Ձեր կարծիքով ֆրանսիացիք մի օր զարթնեցին ու որոշեցին թուրքերին ճնշելու համար նման օրե՞նք ընդունեն: Սխալվո՛ւմ եք: Այս ամենի հետևում ֆրանսահայերի տասնյակ տարիների հսկայական պայքարն է, և փոխանակ ուրախանանք այս հաջողության համար, փնտրում ենք ով ինչ շա՞հ ուներ: Չե՞ք հասկանում, որ ամենամեծ շահը մե՛րն է՝ հայերինս....
    ....Քունս չի տանում, դու էլ մի քնիր,
    Հետս էլ կրկնիր, թե ի՞նչ եմ անում,
    Ես ի՞նչ եմ անում ո՛չ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ....

    Պ. Սևակ

  13. #13
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ֆրանսիան ընդունեց օրինագիծը

    Մեջբերում Astghik-ի խոսքերից
    Ձեր կարծիքով ֆրանսիացիք մի օր զարթնեցին ու որոշեցին թուրքերին ճնշելու համար նման օրե՞նք ընդունեն: Սխալվո՛ւմ եք: Այս ամենի հետևում ֆրանսահայերի տասնյակ տարիների հսկայական պայքարն է, և փոխանակ ուրախանանք այս հաջողության համար, փնտրում ենք ով ինչ շա՞հ ուներ: Չե՞ք հասկանում, որ ամենամեծ շահը մե՛րն է՝ հայերինս....
    Չէ, ֆրանսիացիք արդար ընտրություններ ունեն ու Ֆրանսիայում ապրող հայերի ձայները շատ մեծ նշանակություն ունեն: Կոնկրետ այս օրենքի դեպքում հայերի պայքարը բացարձակապես ոչ մի կապ չունի: Ընտրություններ և թուրքերին ճնշելու նպատակ: Ես շատ մեծ կասկածներ ունեմ, որ այն օրենքի ուժ կստանա: Այդ հարցը կարող ե մի քանի տարի ձգձգվել:

    Անցնենք առաջ: Ի՞նչ շահեր ունենք հայերս: Կոնկրետ եթե կարելի է: Ոչ մի շահ էլ չունենք: Դրանից մեզ ոչ ցուրտա, ոչ տաք: Չնայած... Հա, դաշնակները այսօր երթ են կազմակերպել Երևանում: Մնումա երեկոյան էլ հրավառություն անեն ու զուռնով, դհոլով ուրախանանք: Ուրախանալու առիթ էլ կա: Հետո ի՞նչ, որ ցուրտ ձմեռա սպսվում:

  14. #14
    Հայուհի Astghik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2006
    Հասցե
    Հունաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ֆրանսիան ընդունեց օրինագիծը

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Անցնենք առաջ: Ի՞նչ շահեր ունենք հայերս: Կոնկրետ եթե կարելի է: Ոչ մի շահ էլ չունենք: Դրանից մեզ ոչ ցուրտա, ոչ տաք: Չնայած... Հա, դաշնակները այսօր երթ են կազմակերպել Երևանում: Մնումա երեկոյան էլ հրավառություն անեն ու զուռնով, դհոլով ուրախանանք: Ուրախանալու առիթ էլ կա: Հետո ի՞նչ, որ ցուրտ ձմեռա սպսվում:
    Հարգելի Արտգեո, իսկ ինչո՞ւ եք հեգնում: Ես չգիտեմ ինչ են անում դաշնակները...
    Դուք ուզում եք ասել, որ ձեզ համար նշանակություն չունի, որ ձեր կարծիքով Հայաստանը շահ չունի՞: ՈՒրեմն նախ ասեք ի՞նչ ի նկատի ունեք «շահ» ասելով: Միայն տնտեսական շա՞հ: Մի՞թե շահ չէ, որ այսքան փոքր երկիրը թեկուզ 90 տարի հետո չի թույլատրում մոռանալ, պայքարու՛մ է դեռ...
    Կարելի՞ է մի հարց, դուք ի՞նչ կարծիք ունեք ընդհանրապես Ցեղասպանութան ճանաչման պայքարի մասին:

    հ. .գ. իսկ թե առջևում ցուրտ ձմեռ է թե տաք, դա ոչ մի կապ չունի Ցեղասպանության ճանաչման հետ:
    ....Քունս չի տանում, դու էլ մի քնիր,
    Հետս էլ կրկնիր, թե ի՞նչ եմ անում,
    Ես ի՞նչ եմ անում ո՛չ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ....

    Պ. Սևակ

  15. #15
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ֆրանսիան ընդունեց օրինագիծը

    Մեջբերում Astghik-ի խոսքերից
    Հարգելի Արտգեո, իսկ ինչո՞ւ եք հեգնում: Ես չգիտեմ ինչ են անում դաշնակները...
    Դուք ուզում եք ասել, որ ձեզ համար նշանակություն չունի, որ ձեր կարծիքով Հայաստանը շահ չունի՞: ՈՒրեմն նախ ասեք ի՞նչ ի նկատի ունեք «շահ» ասելով: Միայն տնտեսական շա՞հ: Մի՞թե շահ չէ, որ այսքան փոքր երկիրը թեկուզ 90 տարի հետո չի թույլատրում մոռանալ, պայքարու՛մ է դեռ...
    Կարելի՞ է մի հարց, դուք ի՞նչ կարծիք ունեք ընդհանրապես Ցեղասպանութան ճանաչման պայքարի մասին:

    հ. .գ. իսկ թե առջևում ցուրտ ձմեռ է թե տաք, դա ոչ մի կապ չունի Ցեղասպանության ճանաչման հետ:
    Ջան, վիճելու նպատակ չունեմ հետդ: Ձայնդ տաք տեղիցա դուրս գալիս: Զգացվումա, որ Հայաստանում չես ապրում: Իմ նախնիներն էլ են տուժել ցեղասպանությունից և հենց ցեղասպանության պատճառով են հայտնվել հայրենիքից՝ Արևմտյան Հայաստանից դուրս: Բայց գտնում եմ, որ ցեղասպանության ճանաչումը կործանման եզրին կանգնած երկրի համար ընդհանրապես էական չի: Ակամայից հիշում եմ թեփի դեմ պայքարի լավագույն միջոցը՝ կտրել գլուխը: Հա, թեփ չի լինի, բայց գլուխն էլ արդեն չի լինի: Ցեղասպանության համար պայքարը այսօր համարում եմ ժամանակի ու ուժերի զուր վատնում:
    Ճիշտ ես, առջևի ցուրտ ձմեռը ոչ մի կապ չունի ցեղասպանության հետ: Բայց ինքնաոչնչացման առաջ կանգնած ազգի համար, պայքարել 91 տարի առաջ կատարվածի համար համարում եմ աբսուռդային:

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԵԽԽՎ-ն ընդունեց Հայաստանին վերաբերող զեկույցը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 22.04.2008, 21:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •