Մեջբերում Artgeo-ի խոսքերից
Անցնենք առաջ: Ի՞նչ շահեր ունենք հայերս: Կոնկրետ եթե կարելի է: Ոչ մի շահ էլ չունենք: Դրանից մեզ ոչ ցուրտա, ոչ տաք: Չնայած... Հա, դաշնակները այսօր երթ են կազմակերպել Երևանում: Մնումա երեկոյան էլ հրավառություն անեն ու զուռնով, դհոլով ուրախանանք: Ուրախանալու առիթ էլ կա: Հետո ի՞նչ, որ ցուրտ ձմեռա սպսվում:
Հարգելի Արտգեո, իսկ ինչո՞ւ եք հեգնում: Ես չգիտեմ ինչ են անում դաշնակները...
Դուք ուզում եք ասել, որ ձեզ համար նշանակություն չունի, որ ձեր կարծիքով Հայաստանը շահ չունի՞: ՈՒրեմն նախ ասեք ի՞նչ ի նկատի ունեք «շահ» ասելով: Միայն տնտեսական շա՞հ: Մի՞թե շահ չէ, որ այսքան փոքր երկիրը թեկուզ 90 տարի հետո չի թույլատրում մոռանալ, պայքարու՛մ է դեռ...
Կարելի՞ է մի հարց, դուք ի՞նչ կարծիք ունեք ընդհանրապես Ցեղասպանութան ճանաչման պայքարի մասին:

հ. .գ. իսկ թե առջևում ցուրտ ձմեռ է թե տաք, դա ոչ մի կապ չունի Ցեղասպանության ճանաչման հետ: