Գրականության բնագավառում այս տարի Նոբելյան մրցանակը շնորհվեց թուրք գրող Օրհան Փամուքին: Մրցանակը թուրք գրողին շնորհելու առնչությամբ Շվեդիայի ակադեմիան հայտարարել է, որ Ստամբուլի «մելամաղձոտ հոգու որոնումներում Փամուքը հայտնաբերել է մշակույթների բախման եւ ներթափանցման նոր խորհրդանիշներ»: Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակը կազմում է 10 մլն շվեդական կրոն՝ գրեթե 1,4 մլն դոլար:
Մեր ընթերցողներին եւ հայ ժողովրդին ընդհանրապես Օրհան Փամուքը հայտնի է որպես Հայոց ցեղասպանությունը ճանաչած, ինչի համար էլ Թուրքիայում նա ենթարկվել է դատական հետապնդման: Օրհան Փամուքը հայտնի է «Ձյունը», «Սեւ գիրք», «Սպիտակ դղյակ» եւ այլ գրքերով:
Էջանիշներ