Այսօր առավոտյան Ֆրանսիայի ազգային ժողովը ընդունեց այն օրենքը, որը պատժում է (մեկ տարի ազատազրկումով) այն մարդկանց ովքեր կժխտեմ հայոց ցեղասպանությունը:
Այդ որոշումը շատ լավ կարող է լինել Ֆրանսիաբնակ հայերի համար: Բայց ես չեմ կարծում, որ Հայաստանի համար լավ է: Այս քայլով Թուրքիան ավելի է խստացնում Հայաստանի հետ հարաբերությունները, այսինքն, եթե մոտակա ժամանակներում հույս լիներ, որ հայ-թուրքական սահմանը կբացվի, այլևս հույսերը մարվեցին:
Միայն մի խորամանկ քաղաքականություն կա այստեղ: Օրենքը կհաստատվի միայն այն դեպքում, երբ Ֆրանսիայի Սենատի մեծամասնությունը կողմ լինի: Մինջ այդ Ֆրանսիան կարող է Թուրքիաին թելադրել այն ինչ կկամենան սպառնալով, որ «եթե չանես, Սենատը կասի "այո": Եթե անես այն ինչ ասում ենք, Սենատին կհամոզենք, որ ասի "ոչ"»:
Ի դեպ պարլամենտում 106 ձայն եղել են կողմ, իսկ 19՝ դեմ:
Դուք ի՞նչ կարծիքի եք: Հայաստանին կօգնի՞ այս օրենքը, թ՞ե ոչ:![]()
Էջանիշներ