դրա ելքը մեկն է` մեր երկիրը պետք է որդեգրի պրագմատիկ արտաքին քաղաքականություն, որի տակ հասկանում ենք հարևանների հետ նորմալ հարաբերություններ:Մելիք-ի խոսքերից
դրա ելքը մեկն է` մեր երկիրը պետք է որդեգրի պրագմատիկ արտաքին քաղաքականություն, որի տակ հասկանում ենք հարևանների հետ նորմալ հարաբերություններ:Մելիք-ի խոսքերից
Life is too short...
Ասեմ որ արդեն բավականին օգնել է և դեռ կշարունակի օգնել, քանի որ էտ հիմար թուրքերը շատ վախկոտ ազգ են, իրանք մենակ գլուխ գովալ գիտեն, ուրիշ ոչինչ:քաղաքացի-ի խոսքերից
![]()
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Շատ դիպուկ եւ ճիշտ խօսք է դա: Աւելացնեմ՝ Նոյի Տապանն ու միջի զոյգ-զոյգ անասունները:Այս ամենի հիմքում ցավում եմ միայն մեկ բանի համար:Հայ ազգին ճանաչում են միայն իր վշտերով:
Հայի ցաւը միայն հայը գիտի: Իմ ցաւը միայն ես գիտեմ, քո ցաւը դու եւ այսպէս: Ցեղասպանութիւն պիտի չի լիներ. այսքանը կարող եմ ասել:
Ասպետական ֆրանսիան գաղութարար ծրագիր ուներ Կիլիկիայում: Յետագայում հայերին մենակ թողնելով գնացին: Կիլիկիոյ հայերը, նրանք ովք դարձել էին անապատից, մահուան կայաններից՝ հաւատալով գաղութարար Բրիտանիոյ, Գաղղիոյ հաւաստիացումներին դարձեալ սպանուեցին խողխողուեցին այս անգամ միլլի (ազգայնական) քեմալիստների ձեռքով: Բրիտանացիք այլ առիթով ասեցին. «Մեր նաւերը Արարատ սարը չեն բարձրանում»: Քանիցս ոսմանեան թուրքիան փրկուեց վէրջնական կորուստից. մերթ՝ ռուսներից օգնութիւն ստանալով (արեւմտացիների դէմ) մերթ՝ հակառակը:
Զօրեղների հետ հաշուի են նստում, նրա կարծիքն են համարում: Իրականում Ցեղասպանութիւնը ճանաչուել է, հատուցումը տրուել է՝ «Վիլսոնեան Հայաստան»ով, Սեվրի դաշնագիրով: Բայց Հայաստանում նաւթ չի եղել, չի պեղուել... Ապա թէ ոչ՝ նրանք կուղարկէին իրենց նաւերն էլ, սաւառնակներն էլ, բանակն էլ:
Ավելացվել է 18 րոպե անց
Այո, յանձնելով Արցախը...դրա ելքը մեկն է` մեր երկիրը պետք է որդեգրի պրագմատիկ արտաքին քաղաքականություն, որի տակ հասկանում ենք հարևանների հետ նորմալ հարաբերություններ:
Վերջին խմբագրող՝ Պանդուխտ: 29.05.2007, 18:53: Պատճառ: Գրառման ավելացում
Պանդուխտ, խնդրում եմ աղավաղված աշխարհահայացքով չաղավաղել իմ խոսքերը: Ես ինչպես ասել եմ, այնպես էլ շարունակում եմ պնդել... Չէ, սպասի հստակ կետ առ կետ գրեմ, որ հետագայում, մեկ երկու տարի անց դաշնակական հիստերիադ կրկին չբռնի:
Որեմն ես
1. Դեմ եմ Ցեղասպանության հարցով Հայաստանի Հանրապետության կողմից Թուրքիայի ճնշմանը:
2. Ամենևին դեմ չեմ, նույնիսկ կողմ եմ Թուրքիային Ցեղասպանության հարցով սփյուռքահայության, տարբեր ՀԿ-ների և միջազգային հանրության կողմից ճնշելուն:
3. Ներկայիս իշխանությանը պախարակել եմ, պախարակում եմ ու շարունակելու եմ պախարակել բոլոր այն հարցերում, ինչում համաձայն չեմ այս իշխանության հետ:
Վերադառնանք այսօրվան ու քո անհիմն, ստահոդ, դաշնակահարական պնդումներին:
Ցույց տուր մի գրառում, մի նախադասություն, որտեղ ես ասում եմ, որ կողմ եմ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը Արցախի հաշվին:Հիմա էլ պախարակում են ներկայի իշխանութիւնը, քանզի վերջինս անում է՝ այն ինչ իրենք էին ուզում անել, թուրքիայի հետ յարաբերութիւններում:
Չգտնողը դաշնակ ա: Իսկ եթե գտար, ապա ես եմ դաշնակ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ