Դե դա կախվածա կապի արագությունից ու թե ինչքան հեռավորության վրայա բռնում, եթե չեմ սխալվում:
Սկսումա 5600 (AG Elctronics) դրամից մինչև 37.000:
Դե դա կախվածա կապի արագությունից ու թե ինչքան հեռավորության վրայա բռնում, եթե չեմ սխալվում:
Սկսումա 5600 (AG Elctronics) դրամից մինչև 37.000:
realtime-ը մի mb-ը քանի դրամա:
Մենակ չասեք զանգի, իմացի:![]()
Ինչ-որ մեկը «Վեբի» ահա այս կապից օգտվու՞մ ա: Մասնավորապես՝ ինձ հետաքրքրում ա Wireless տարբերակի "U_256" փաթեթը: Պայմանները, կապի որակը, արագությունը, քաշելու վճարը... Ի՞նչ կասեք:
Իմաստը որն ա wireless-i, եթե wap-ը հետդ չես տանում բերում ))) իսկ տենց բան էսօր դժվար թե մեկը անի ) 2.4ghz*ը նենց աղտոտված վիճակում ա էսօր, շնորհիվ կարգավորող օրենքը շրջանցելու, ու լամերների 1 կիլովատանոց ուժեղացուցիչների, որ ավելի լավ ա ալտերնատիվ տարբերակ ընտրեք, եթե մոբիլ ինետ ա պետք, վայմաքսը կամ 3G-ն ավելի հարմար են:
Ո՞ր ֆիրման է տրամադրում որակյալ Wireless կապ Երևանում, կվարտալում:
Ստեղծվել է Երեւանի անվճար Wi-Fi տարածքների քարտեզ
Բլոգեր Սամվել Մարտիրոսյանը ստեղծել է Երեւանում անվճար Wi-Fi կապ ունեցող տարածքների քարտեզը։ Այս մասին հայտնի բլոգերը գրում է իր բլոգում՝ http://kornelij.livejournal.com։
Բլոգերը քարտեզը ստեղծել է Google Maps-ի օգնությամբ:
Wi-Fi (անլար) ինտերնետ կապ ունեցող վայրերի քարտեզում ներկայումս նշված է մոտ 40 կետ-հասցե, դրանք հիմնականում ներառում են Երեւանի կենտրոնում գտնվող հասարակական վայրերն ու սրճարանները։
Քարտեզին կարելի է ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:
News.am
Beeline անվճար Wi-Fi գոտիներ կստեղծվեն Երեւանի սրճարաններում եւ ռեստորաններում
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է զվարճանքի եւ հանգստի երեւանյան հաստատություններում Wi-Fi գոտիներ ստեղծելու ծրագրի մեկնարկի մասին:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Wi-Fi գոտիներ ստեղծել ցանկացող հյուրանոցներին, սրճարաններին, ռեստորաններին, ակումբներին եւ այլ ընկերություններին լայնաշերտ հասանելիության Hi-Line ծառայությունը եւ Wi-Fi մոդեմը կտրամադրվեն անվճար, առանց միացման վճարի եւ ամսավճարի: Տրամադրվող կապուղու թողունակությունը կախված կլինի ակնկալվող ծանրաբեռնվածությունից կամ այն տարածքից, որտեղ անհրաժեշտ է ծածկույթ ապահովել:
«Ինտերնետը դարձել է մեր կյանքի մի մաս եւ մենք գրեթե միշտ ունենք դրա կարիքը: Միանալով համացանցին կարելի ստուգել էլ.փոստը, կապվել անհրաժեշտ մարդու հետ, հաշված րոպեների ընթացքում գտնել անհրաժեշտ տեղեկությունը` հեռախոսը, հասցեն եւ այլ: Հանգստի վայրերում անվճար Wi-Fi գոտիների ստեղծումը` բնակչության ամենալայն շերտերի համար ինտերնետ-տեխնոլոգիաների հասանելիությանն ուղղված «ԱրմենՏել» ընկերության հերթական սոցիալական քայլն է», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Զվարճանքի եւ հանգստի հաստատությունում Wi-Fi գոտիներ կազմակերպելու համար անհրաժեշտ է համապատասխան հայտ ներկայացնել Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակ: Հայտի քննարկումն իրականացվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում:
News.am
ավելի հարմար տեղ չգտա գրելու,
ունեմ wireless access point,d-link dwl-2100ap
ինձ պետ չեր եղել չեի օգտագործել հիմա ուզում եմ օգտագործեմ,չի մտնում մեջը հավաքում եմ 192.198.0.50 չի մտնում մեջը որ նաստրոյկա անեմ,ոնց կարամ մտնեմ ինչնա պատճառը որ չի մտնում?
ինքը նորմալ աշխատումա որ կոմպինել միացնում եմ կոմպը տենումա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ