User Tag List

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 131 հատից

Թեմա: Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

  1. #1
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    603
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

    Լևոնականների մուտքը խստիվ արգելվում է

    Ավելացվել է 2 րոպե անց
    Էհ, ինչքան մեզ պատերով տանք վերջը Սերժն ա նախագահ
    Ասում են էն ձեռը որ չես կարող կտրել, համբուրի դիր գլխիդ
    Դրա համար էլ ի խորոց սրտի շնորհավորում ենք մեր նորընտիր նախագահին
    Վերջին խմբագրող՝ Overdose: 09.04.2008, 20:29: Պատճառ: Գրառման ավելացում
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  2. #2
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

    Լծված տերերի շառաչուն կառքին՝
    Հռնդում եք դուք այստեղ վայչահաչ,
    Ժանգոտած սուսեր ձեռքերիդ պահած՝
    Անկում եք կարդում իմ աշխարհքին:
    Օ, դուք, ողբալի պնկալեզներ,
    Բռնակալների մի հետին քուրջում
    Կծկըված՝ արդյոք կարող եք տեսնել,
    Թե ինչով ենք մենք ապրում ու շնչում:

    Որ թերեվս ձեզ տրված է եղել
    Լեզուն քերթողի եվ անեղծ, եվ սուրբ,-
    Բայց, անբնական ինչպես անասուն-
    Քսել եք դուք այն անհարիր տեղեր...
    Որ վերուստ տրված ինքնությունը ձեր՝
    Տաղանդը՝ տրված ըստ կարողության,-
    Վատնել եք, իբրեվ Եսավ կամ Հուդա,
    Եվ-արծաթն անգամ ձեր չեք ստացել...

    ՉԱՐԵՆՑ

    Չարենցը "լեվոնական" չէր....ես լեվոնական ՉԵՄ
    Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 09.04.2008, 20:49:

  3. #3
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    603
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

    Բան ունես ասելու, նորմալ ասա:
    Մի բան հասկացա , որ դու հոգով-սրտով շնորհավորում ես Սերժին, չէ?
    Համ ել գրած էր լևոնականների մուտքը արգելվում է
    Պիտի մեծատառերով գրած լինեի, հա...
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  4. #4
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

    Այդ անոթը բարձր պահած՝ նա անցավ քայլերով դանդաղ,
    Անմռունչ, ինչպես քահանա, որ ԳԱՆՁ ԷՐ ԳՈՂԱՆՈՒՄ ԺԱՄՈՒՄ
    Եվ դեմքը նրա սպիտակ եվ սկիհը նրա այդ-անդարձ
    Դրոշմված մնաց իմ հոգում-այնքան էր պատկերն այդ անհուն...
    Չարենց

    ճիշտ ես հասկացել, "շնորհավորում" ենք Չարենցն ու ես....

    Դուք դժվար եք մեռնում, մաքառումով, ահով
    Եվ օրերի այս բուռն օվկիանում,
    Եթե հնար լիներ-սուզվողների նման չէիք՞ արդյոք
    Մեր ոտքերից կախվի, որ մեզ էլ՝ ձեզ հետ միասին՝ քաշեիք անդունդը ստի...
    Չարենց
    Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 09.04.2008, 21:21:

  5. #5
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

    Արդեն հազարերորդ անգամ էսօրվա մեջ
    հեռուստացույցը նորից պտտեց
    ի՛մ նախագահի ճարտար ելույթը...
    և ես հպարտ եմ...
    և ես հպարտ եմ,
    որ թքած ունեմ
    այ էդ տեսակ թերզարգացած ճիվաղների,
    ու նրանց հլու ստրուկի նման
    անխոնջ ծառայող, անամոթ, անկամ
    քծնողների ողջ բանակի վրա:
    Եվ ես հպարտ եմ , որ թքած ունեմ
    անկախության այն ընբռնման վրա,
    որ նրանք ունեն:
    Եվ ես հպարտ եմ,
    որ եթե անգամ էլ բան չմնա,
    ու էս անգամ էլ վարտիքս ծախեն
    պարսիկին, ռուսին, կամ իբրև ընծա
    Բրյուսել ուղղարկեն,
    կամ էլ սերժական ոճով մշակեն
    ինձ մութ ու խոնավ ինչ-որ խցերում,
    զուտ նրա համար, որ անտեսում եմ
    ձեռքբերումները... էս լիությունը...
    մեկ է չեն ծախի ու չենշ ղթայի
    իմ մեջ ծփացող ազատությունը:

    Մելիքի գրածնա, ավելացնելու բան չկա գրածին, ոնց որ էս օրերի մասին գրած լինի:

  6. #6
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    603
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

    Ես զգում էի որ վերջը Լևոնին յան կտաս
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  7. #7
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

    Ֆորումում չեմ կարծում,որ թույլատրվումա արգելել թեմաներում ինչ-որ խավի ներկայությունը ու գրառումները:Ընենց,որ լավ կլինի,որ էտ առաջին տողը ջնջես:
    Իսկ եթե գրել ես նրա համար,որ ավելորդ էլի բանավեճ չլինի,ապա ուղղակի լռում եմ,ձեն չեմ հանի,ուրիշ թեմաները չենք տեղափոխի էս թեմա:
    Հա ոնց մոռացա,ՇՆՈՐՀԱՎՈՐ ՊԱՐՈՆ սերժ սարգսյան,ԲԱՐՈՎ ՄԱՇԵՍ...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    century (13.01.2009)

  9. #8
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

    Վահիկ ջան, ֆորումային միջադեպերից խուսափելու համար էլ գրվելա լևոնականներին վերաբերող տողը:

    Բարով եկար Սերժիկ... աշխատիր բարով էլ գնաս:


  10. #9
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

    Բայց խստիվ արգելվելու տեղը կարելի էր գրել Լևոնականներին խնդրվում է թեմայից դուրս գրառում չանել:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    century (13.01.2009)

  12. #10
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

    Չարենցն էլ է Սերժի "կողմակից մտավորական" եղել, այս տողեր կարծես հատուկ գրել է Սերժ Սարգսյանի համար...մարգարեություն է, շարունակում ենք շնորհավորանքների հեղեղը չափածո ոճով Չարենցի կողմից "ազգընտիր" նախագային...

    Ձեր ամենամեծ կարիքը այն ,է որ շատ եք ագահ...
    Դուք չէք կշտանում լափելով անգամ անասուններին, ձիերին, հավքին:
    Պետք է մարդ խժռեք:
    Եվ այնուհանդերձ ես գովեւմ եմ ձեզ,
    Որ գողանում եք ըստ ձեր պաշտոնի...
    Գթա, հայտնվիր սուրբ ճշմարտություն...

    Չարենց

  13. #11
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

    Չարենցն էլ է Սերժի "կողմակից մտավորական" եղել, այս տողեր կարծես հատուկ գրել է Սերժ Սարգսյանի համար...մարգարեություն է, շարունակում ենք շնորհավորանքների հեղեղը չափածո ոճով Չարենցի կողմից "ազգընտիր" նախագային...

    Ձեր ամենամեծ կարիքը այն ,է որ շատ եք ագահ...
    Դուք չէք կշտանում լափելով անգամ անասուններին, ձիերին, հավքին:
    Պետք է մարդ խժռեք:
    Եվ այնուհանդերձ ես գովեւմ եմ ձեզ,
    Որ գողանում եք ըստ ձեր պաշտոնի...
    Գթա, հայտնվիր սուրբ ճշմարտություն...

    Չարենց

    ..Ինչպես ների սակայն խրախճանքը այս բորբ-
    Արեվազուրկ մարդկանց այս թիարանը-
    Արեվային ցոլքից անգամ թափուր;
    Այս մուրացիկը, որ-թեեվ թիկնեղ-
    Սակայն եվ մերկ է, տես, եվ ընչազուրկ,-
    Եվ աշխարհում համայն-ԱՆՕԹԵՎԱՆ;-
    Չարենց

  14. #12
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

    հայ ժողովրդի օլիգարխաընտիր նախագահին, մի քանի առաջարկություններ ՀՀ բոլոր կեղծարարներին ու օլիգարխներին ՀՀ քաղաքացիների հակասահմանադրական զայրույթից պաշտպանելու համար ու ՀՀ բյուջեն լցնելու համար, խնդրվում է ընդունել այսպիաի օրենք, որով՝
    արգելվում է օգտագործել
    ա.պայքար
    բ. ազատություն
    գ. Ա1+
    դ. հայրենիք
    ե. հեղափողություն
    զ. ժողովուրդ
    է. Լեւոն
    բառերն ու հատուկ անունները դրանք հավիտյանս կոդավորված լինելու պատճառով.դրանք կփոխարինվեն.
    ա.հանդուրժողականություն
    բ. կայունություն
    գ. հանվում է շրջանառությունից որովհետև բառ չի
    դ. պետություն
    ե. հանվում է շրջանառությունից կամ օգտագործել (ա) կետում նշված բառը
    զ. ամբոխ
    է. Լյով, Լյովիկ, Լյովա
    Օգտագործողները կենթարկվեն քրեական պատասխանատվության: Բանավոր օգտագործման համար մինչև 10 տարի, գրավոր՝ մինչև ցմահ բանտարկության:
    2.Առանց քաղաքապետարանից ունեցած թույլատվության արգելվում է փողոցներում և հասարակական վայրերում
    ա. քայլել
    բ. կանգնել
    դ. վազել առավել ևս
    ե. խոսել 1 դեցիբլից բարձր ձայնով
    թուլատվությունը տրվում է քաղաքապետարանի կողմից, եթե չկան օպերատիվ կարծիքներ հասարակական կարգը խախտելու մասին: Մեղավորները կպատժվեն համապատասխանաբար
    ա. մինչև 1000 ամերիկյան դոլար
    բ. մինչև 1000 ամերիկյան դոլար
    գ. մինչև 1000 ամերիկյան դոլար և ծեծ մահակների օգնությամբ ու էլեկտրաշոկով, իսկ չկանգնելու դեպքում գնդակահարություն
    դ. մինչև 1000 ամերիկյան դոլար և մահակով կամ էլեկտրաշոկով հարված բերանին
    պատժամիջոցի կիրառումը թողնվում է ոստիկանի հայեցողությանը:
    Թույլատվությունները կլինեն կնիքի տեսքով դիմողի ճակատին կնքված ջնջվող թանաքով:
    կանխավ շնորհակալություն

  15. #13
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

    Լավ ա, վատ ա, հիմա էս ա...
    Շնորհավորում եմ` լավ ապագայի ակնկալիքով...
    Վերջին խմբագրող՝ Fedayi: 09.04.2008, 23:04:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  16. #14
    Братва рвется к власти Brigada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    536
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

    Թեմայում գրառում կատարելու անցաթուղթ (պռոպուսկ)
    Լևոնական չե՛մ ու լևոնական ծանոթներ չունե՛մ:

    Մինչև երդման արարողությունից մի հատված նայելս ես էլ էի կուզեի էս թեմայում ասել. «սերժի՞կ, աթոռդ բարով մաշես», բայց երդման արարողությունից մի պահ որ նայեցի լեզուս չի ֆռում գոնե ասեմ «սերժիկ, բարով մաշվես», հիմա ստիպված եմ ասել «սերժիկ, բարով ես մաշվել»: Ամբիոնից մենակ գլուխն էր երևում
    Зимой и летом одним цветом

  17. #15
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

    Շնորհավորում եմ ոչ թե սերժիկին, այլ նրա համախոհներին այս արյունոտ թագը կրելու համար...արյունը չի լվացվի, ինչպես և հանցագործների թողած հետքերը...
    Շնորհակալություն...
    Հաղթելու՛ ենք...
    Հ.Գ. ի դեպ, առաջարկում եմ թեմային հարցում ավելացնել: Փակ քվեարկությամբ կհամոզվենք, թե անի հոգի է իսրտե շնորհավորում <<նորընտիր նախագահին>>:
    Վախենալու ի?նչ ունեք որ...
    Վերջին խմբագրող՝ Ծով: 09.04.2008, 23:22:

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եթե ես նախագահ լինեի ……
    Հեղինակ՝ Cesare, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 26
    Վերջինը: 31.01.2010, 02:50
  2. ՀՀ իդեալական նախագահ
    Հեղինակ՝ pilisopa-uhi, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 49
    Վերջինը: 25.09.2008, 23:34
  3. Շնորհավորում ենք H.a.y.k.o.-ին
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 55
    Վերջինը: 08.02.2008, 11:18
  4. Շնորհավորում ենք P.S.-ին
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 27.01.2008, 13:33
  5. Կին նախագահ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 26.10.2007, 12:19

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •