Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
Կարելի՞ա, ես էլ մասնակցեմ ձեր չարենցերգությանը:

Մոլորյալների ողբն ուղված իրենց առաջնորդին.

Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,
Օ, Լևոն արի: - Տեսնում եմ ահա,
Որ ծիծաղում ու քրքջում են նրանք
Արնաքամ ընկած դիակիդ վրա:
Թե մի՞ֆ էիր դու ... Եկան երգեցին
Մի հին իրիկուն գուսանները ծեր,
Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՜ն,
Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր:
Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի՛ -
Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի ...
Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր -
Մեր կյանքի հիմներն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ ...

Հիմա ամեն ինչ անիմաստ է,
Իզուր այդպես դու շիկնեցիր.
Ինչիդ՞ է կյանքը, իր իմաստը,
Հիմա ամեն ինչ անիմաստ է,
Թողել ենք նավը, ղեկը, լաստը,
Իսկ ծովը մութ է ու անծիր,-
Հիմա ամեն ինչ անիմաստ է,
Իզուր այդպես դու շիկնեցիր....

Չարենց