հայ ժողովրդի օլիգարխաընտիր նախագահին, մի քանի առաջարկություններ ՀՀ բոլոր կեղծարարներին ու օլիգարխներին ՀՀ քաղաքացիների հակասահմանադրական զայրույթից պաշտպանելու համար ու ՀՀ բյուջեն լցնելու համար, խնդրվում է ընդունել այսպիաի օրենք, որով՝
արգելվում է օգտագործել
ա.պայքար
բ. ազատություն
գ. Ա1+
դ. հայրենիք
ե. հեղափողություն
զ. ժողովուրդ
է. Լեւոն
բառերն ու հատուկ անունները դրանք հավիտյանս կոդավորված լինելու պատճառով.դրանք կփոխարինվեն.
ա.հանդուրժողականություն
բ. կայունություն
գ. հանվում է շրջանառությունից որովհետև բառ չի
դ. պետություն
ե. հանվում է շրջանառությունից կամ օգտագործել (ա) կետում նշված բառը
զ. ամբոխ
է. Լյով, Լյովիկ, Լյովա
Օգտագործողները կենթարկվեն քրեական պատասխանատվության: Բանավոր օգտագործման համար մինչև 10 տարի, գրավոր՝ մինչև ցմահ բանտարկության:
2.Առանց քաղաքապետարանից ունեցած թույլատվության արգելվում է փողոցներում և հասարակական վայրերում
ա. քայլել
բ. կանգնել
դ. վազել առավել ևս
ե. խոսել 1 դեցիբլից բարձր ձայնով
թուլատվությունը տրվում է քաղաքապետարանի կողմից, եթե չկան օպերատիվ կարծիքներ հասարակական կարգը խախտելու մասին: Մեղավորները կպատժվեն համապատասխանաբար
ա. մինչև 1000 ամերիկյան դոլար
բ. մինչև 1000 ամերիկյան դոլար
գ. մինչև 1000 ամերիկյան դոլար և ծեծ մահակների օգնությամբ ու էլեկտրաշոկով, իսկ չկանգնելու դեպքում գնդակահարություն
դ. մինչև 1000 ամերիկյան դոլար և մահակով կամ էլեկտրաշոկով հարված բերանին
պատժամիջոցի կիրառումը թողնվում է ոստիկանի հայեցողությանը:
Թույլատվությունները կլինեն կնիքի տեսքով դիմողի ճակատին կնքված ջնջվող թանաքով:
կանխավ շնորհակալություն




Մեջբերել

Էջանիշներ