Առաջարկում եմ նոր խաղ-մրցույթ Ակումբի շրջանակներում: Մասնակցել կարող են բոլորը:
Մրցույթի իմաստը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է իր ստեղծագործությունները (սահմանափակումներ չկան), իսկ ֆորումի բոլոր անդամները ընտրում են լավագույնին:
Մրցույթի կանոնները.
1. Մասնակիցները կարող են ներկայացնել միայն գրական ստեղծագործություններ – բանաստեղծություն, քառատող, պատմվածք, հումորային պատմություններ, պառոդիա: Ստեղծագործությունները պետք է լինեն միայն հայերեն: Կարևորն այն է, որ այն լինի ունիկալ և ցույց տա ձեր անհատականությունը և ստեղծագործական ջիղը: Ստեղծագործությունների բառերի քանակը չպետք է 1500-ը:
2. Գրանցումը կլինի բաց, սակայն խաղի կազմակերպիչները մասնակիցներին կտան մականուններ, որպեսզի մասնակիցի ինքնությունը մնա գաղտնի:
3. Մասնակիցները պատահական սկզբունքով կբաժանվեն երկու կամ երեք խմբի:
4. Մասնակիցները կտրվի 5 օր մրցույթային աշխատանքը ներկայացնելու համար: Մասնակիցները մրցույթային աշխատանքը PM-ով կուղարկեն խաղի կազմակերպիչներին, ովքեր էլ այն կտեղադրեն խաղի մրցույթային թեմայում:
5. Ոչ հարգելի պատճառներով աշխատանքը ժամանակին չներկայացնելու դեպքում, մասնակիցը դուրս կմնա հետագա պայքարից:
6. Հարգելի պատճառներով աշխատանքը ժամանակին չներկայացնելու դեպքում կազմակերպիչները կորոշեն, կշարունակի արդյոք մասնակիցը մրցույթում, թե դուրս կմնա հետագա պայքարից:
7. Աշխատանքը ներկայացնելուց հետո այն կդրվի քվեարկության: Քվեարկությունը կտևի 3 օր: Քվեարկությունը կլինի բաց` հարցման տեսքով: Քվեարկել կարող են Ակումբի բոլոր անդամները: Մասնակիցները իրավունք չունեն քվեարկել իրենց կամ իրենց խմբի մրցակիցների օգտին (այս ձայները պարզապես հաշվի չեն առնվի), սակայն իրավունք ունեն քվեարկել մյուս զույգերի մասնակիցների օգտին
8. Յուրաքանչյուր խմբի ամենաքիչ քվե ստացած մասնակիցը դուրս կմնա հետագա պայքարից, իսկ իսկ մնացած մասնակիցներից կկազմվեն նոր զույգեր պատահականության սկզբունքով:
9. Հավասար ձայների դեպքում քվեարկությունը կերկարաձգվի ևս մեկ օրով:
10. Վերջում կլինի միայն մեկ հաղթող!
11. Բոլոր ակումբցիներին խնդրում եմ լինել հնարավորինս չափ օբյեկտիվ և քվեարկել ոչ թե ընկեր բարեկամ սկզբունքով, այլ տաղանդի առկայության սկզբունքով
Շարունակվում է մրցույթի մասնակիցների հերթագրումը: Հերթագրումը կավարտվի ապրիլի 14-ին:
Եթե ունեք առաջարկներ, դիտողություններ և նկատողություններ, խնդրում եմ դրանք անպայման ներկայացնել այս թեմայում: Բոլոր առաջարկությունները կքննարկվեն կազմակերպիչների կողմից:
Հ.Գ. Խաղը կվարեն Երկնային-ը և Werewulf-ը
Գրանցված մասնակիցները.
Galatea
Hripsimee
Արամ
Surpr!Se
Apsara
Եթե այլևս չեք ցանկանում մասնակցել, գրեք թեմայում և ձեր անունը կհեռացնեմ մասնակիցների ցանկից:
Էջանիշներ