Սիրելի Ֆորում, այսօր Նորընտիր նախագահի երդմնակալության օրն է: Ի՞նչ ուղիով է գնալու մեր երկիրը, ինչպիսի՞ն է լինելու նրա ապագան... Չունեմ ավելի լավ մի նվեր` մեր ազգ-համայնքին մատուցելու, քան նրա առջև դնելու ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՅԵԼԻ` "Իմ Զվարթ Գիտությամբ եկել եմ ձեր տգիտության աչքը հանելու. Ձոն Դոգվիլ-Հայաստանին" աշխատությունը: Ինչու՞ Դոգվիլ-Հայաստան`ընթերցողը կհասկանա նայելով Լարս Ֆոն Թրիերի "ԴՈԳՎԻԼ" հանճարեղ ֆիլմը:

Նորընտիր նախագահին և նրա կուսակցությանը ժամանակին ուղարկել ենք մեր աշխատությունները...Այս աշխատությունն էլ ուղարկում ենք այս ձևով: Այո~, ՀՀ Նախագահին ևս անհրաժեշտ է ինքնաճանաչում և երկրաճանաչում, սա է այս պատասխանատու ժամին մեր օգնությունը...Քանզի մեր ախտերը մեզ բոլորիս են պատկանում...

Հարգելի ընթերցող, ծանր է մի հեղինակի համար` իր պաշտելի Հայրենիքը այս անգամ "Շների երկիր" կոչել, բայց առանց ցավի անհնար է արթնանալ...
Աշխատությունը ամբողջությամբ տեղադրված է ԴՆ Ֆորումում - http://www.dnforum.am/showthread.php?t=4457