Ոչ, ոչ, ու մի հատ էլ ոչ...
Երեխեք, էս վերջերս խառն եմ, ոչ մի բանի չեմ մասնակցում, լուրերն էլ իմանում եմ մեկ-մեկ ակումբ մտնելով, Վայլուրից ու ստեղից-ընդեղից, գարնան սկզբի դեպքերի վերաբերյալ ոչ մեկին չեմ հավատում, որովհետև էնտեղ եղածները իրենց կողմն են չափազանցնում, էնտեղ չեղածները` իրենց...
Բայց մի բան հաստատ գիտեմ - սիրելիներս, ձեզանից շատերին ես ճանաչում, սիրում ու հարգում եմ, պայքարելն էդպես չի լինում, համերգի ժամանակ գոռալը կբերի միայն ձեր ընկնելուն ժողովրդի աչքում, հիմա ոչ ոք էլ չի ուզում դոշ տված պայքարել, մարդիկ հանգիստ կյանք են ուզում, հոգնել են դժվարություններից ու շատ - շատերը, Սերժի լիքը թերութուններն անգամ գիտակցելով, իրենց երկար սպասված նորմալ կյանքի հույսերը դնում են նրա ուսերին... Դուք էլ լավ գիտեք, որ իշխանություններն ու Վայլուրը կարող են ձեր արած ամենախաղաղ ու ազնիվ հակաքայլն էնպես շուռ տալ ձեր գլխին, որ զարմանաք, ի?նչ իմաստ ունի... Պայքարելը լավ բան է, շատ լավ, բայց երբ գիտակցում ես, որ քո պայքարով ինչ-որ բան կլավացնես, այլ ոչ թե հակառակը...
Հայեր, դեմ եմ ինչ-որ ակցիայի, չեք ուզում - մի գնացեք, բայց մի խանգարեք մարդկանց ուրախանալ ու վայելել իրենց` թեկուզ և միամիտ ու անհիմն հույսերի իրականացման նախադրյալները... Ես չեմ գնալու (երևի), իսկ եթե գնամ էլ - ուղղակի դիտելու եմ...
Էջանիշներ