Ժամանակը կանցնի ու բոլորն էլ կիմանան մարտի 1-ի դեպքերի իրական ղեկավարներին, ու էն մարդիկ, ովքեր դեռ հավատում են, որ էս ամենը ժողովրդի արածն էր, կհասկանան, որ խաբված են եղել երկար տարիներ:
Սկզբից մինչև վերջ ղեկավարության պլանն էր հենց դա, սկզբից մաքրել Ազատության հրապարակը, հետո էլ ցրել հավաքված մարդկանց, ինչ գնով էլ լինի (մի երկու հատ էլ խանութ կկոտրեին, ինչ կլինի որ? ):
Այսօր , որ ճիշտն ասեմ չէի ուզում գամ երեկոյան Հանրապետության Հրապարակ, մենակ ժամը 2-ին կգնամ ծաղիկներ կդնեմ Մյասնիկյանի արձանի մոտ, ու հետո եթե որևէ բան կորոշի ժողովուրդը , նոր ես էլ կկողմնորոշվեմ ինչ անեմ:
Եղանակն էլ, ոնց որ մեր տրամադրության հետ գնա, մռայլ օրա...