Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
Դու հասկանու՞մ ես ի՛նչ ես ասում։
Դե Սասուն ջան ես դեռ այնքան չեմ խենթացել, որ առանց հասկանալու խոսեմ
Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
Ումի՞ց զգույշ լինենք, ժողովրդի՞ց։ Քաղաքացիական պատերա՞զմ են ուզում՝ չի լինի։ Քաղաքացիական պատերազմ լինում այն դեպքում, երբ ժողովուրդը 2 մասի է բաժանվում, իսկ այստեղ կա 1 ժողովուրդ և 1 ավազակախումբ։
Հայաստանում հենց իրենք անրխիան մտցրեցին մարտի 1–ի առավոտվանից, իսկ այսօր ինձ անարխիստ են դարձրել, որ օրենքի սահմաններում ձերբակալեն։

Չեն մարսելու։ Ես պատրաստ եմ քաղբանտարկյալների կողքին նստեմ և միանամ նրանց հացադուլին։ Ապօրինի ղեկավարության վրա թքած ունեմ բոլոր վատ իմաստներով։

Մի հատ կոպիտ համեմատություն անեմ։
Մեզ օգտագործում են հավերի պես։ Ընտրություններին լավ կեր են տալիս, որ բողոքելու տեղ չունենանք, հետո 5 տարվա ընթացքում բմբլահան են անում, ոմանց նույնիսկ մորթում են։ Իսկ երբ հավերը ըմբոստանում են շներին՝ ներքին զրորքերին, քսի են տալիս մեր վրա։

Մենք հավ չենք, այլ ժողովուրդ՝ մի բուռ ազգ, ովքեր պայքարում են իրենց ապրելու իրավունքի համար։
Մի՞թե հավատում եք, որ սերժիկը ընտրվել է այն մարդկանց կողմից ում օդերը հենց ինքն է փակում։

կպայքարեմ այնքան, մինչև սերժիկը իր վերջին երդումը ուտի, որ այլևս Հայաստանի ոտք չի դնի։
Ամեն մեկն ունի իր տեսակետն ու բացատրությունը, ու պայքարելու իր ձևը, ընտրելու իր իրավունքը, ու նա ով ընտրել է ՍՍ, օրինակ ես, ունի իր պատճառները, ու խնդրում եմ ինձ չհամարեք 1000 դրամով ծախված կամ չգիտեմ ինչ իսկ այսօր ես ուղղակի ասում եմ զգույշ եղեք ոչ թե որ քաղաքացիական պատերազմ կլինի, այլ որ կարող են ոստիկանները կամ նման ինչ-որ մարդիկ վնասեն հասարակ քաղաքացուն