Մի քանի շաբաթ առաջ առողջական խնդիրներ ունեի ու քանի որ հարկավոր էր բժշկի թուղթ համալսարանում ներկայացնելու համար, ստիպված էի դիմել բժշկի: Բժիշկը գրեց մի մեծ ցուցակ դեղերի և վերջում նենց, բարեկամավարի ասեց, որ այսինչ դեղատուն կգնաս:
Ի՞նչ է նշանակում սա: Դեղատները շատ են ու որտեղից կուզենամ այնտեղից կգնեմ: Թե՞ իրար գործ են տալիս: Որևէ մեկը կարող է բացատրել ի՞նչ է կատարվում: Նույնիսկ կասկածում եմ, որ դեղերի առատությունն էլ հենց դրա պատճառով է:
Էջանիշներ