Հարգելի ֆորումցիներ
Մի քանի օր առաջ հեռուստատեսությամբ դիտցի մի հաղորդում, որտեղ բացահայտվում էր, թե ինչքան վնաս է մոդիֆիկացված գեներով բույսերը սննդի մեջ օգտագործելը. ռուս կենսաբանները արել էին փորձ, որի ընթացքում մկներին կերակրել էին մոդիֆիկացված գեներ պարունակող սոյայով, և այլ բանջարեղեններով: Արդյունքում, արդեն 3-4 սերնդում ծնվում էին մեռած, կամ հիվանդ ձագեր:
Չնայած դրան՝ արտադրողները պնդում են, որ այդ մթերքները անվնաս են:
Այժմ, Ռուսաստանը ընդունել է օրենք, որը պարտադրում է արտադրողին նշել մոդիֆիկացված նյութերի առկայության մասին:
Իսկ ինչ անենք մենք՞՞՞ Որոշ արտադրանքների վրա նույնիսկ բաղադրությունն է բացակաում: Ինչպես կարող ենք պաշտպանվել անորակ սննդից՞
Էջանիշներ