Նախքան Հովոյի հայտնվելն ու աստիճանաբար «Որոգայթի» վերածվելը «Վերվարածները» վատը չէր: Դե հա, ոչ գլուխգործոց էր, ոչ էլ «Էմմի» մրցանակի էր արժանի, բայց նենց չէր, որ խայտառակություն էր կամ անմակարդակություն:
Ի տարբերություն էսօրվա սերիալների 100%-ի «Վերվարածները»
1. Գռեհիկ չէր
2. Լաց ու կոծ չկար
3. Գողական, «լավ տղա»յական ապրելակերպ չէր պրոպագանդում
4. դերասանները մուննաթով կամ բերանը ծռելով երբեք չէին խոսում
5. յուրաքանչյուր սերիայի ժամանակ, ինչքան էլ որ տափակություն լիներ, գոնե մի քանի անգամ ժպտում էիր կամ ծիծաղում
6. Դերասանները քիչ թե շատ նորմալ հայերեն էին խոսում, եթե գրական էլ չէր, ապա նորմալ խոսակցական էր, այլ ոչ թե փողոցային ու ժարգոնային գարշելի հայերեն
6. սերիալը դիտելուց ոչ մեկի մոտ հեռուստացույցի վրա սրտանց բորշելու մեծ ցանկություն չէր առաջացնում
2007-2008 թվերին «Վերվարածները» ավելի գերադասելի ու հարազատ սերիալ էր հայերի համար, քան լատինամերիկյան կամ ռուսական սերիալների մեծ մասը:
Իսկ հիմիկվա սերիալների անմակարդակության ամենամեծ մեղավորը իմ կարծիքով հենց «Որոգայթն» ա, մինչև էդ չեմ հիշում, որ գողական ապրելակերպը էդքան ակտիվորեն գովազդվեր հեռուստատեսությամբ, բացառությամբ երևի Գոռ Վարդանյանի կինոների:
Էջանիշներ