Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
Դե հեռախոսը անջատելը մի քիչ չափազանցրի, հեռախոսը կարելի է անջատել այն դեպքում, երբ քեզ 5 րոպեն մեկ զանգահարում են: Արիադնա ջան, խոսքը օրվա մեջ մեկ ժամ տրամադրելու մասին է, բնականաբար մարդը պիտի շարունակի ապրել բնականոն կյանքով, սիրահարվի, ամուսնանա, երեխաներ ունենա, բայց կարծում եմ, անգամ երեխան չի կարող փրկել ներսի դատարկությունից, եթե մարդը ներսից լցված չէ սեփական անհատականությամբ:
Դե ես հասկանում եմ հեռախոսը անջատելը ինչ իմաստով ես ասում, ես էլ դա կրկնելով ի նկատի ունեմ մնացած ամեն ինչը, շրջապատից կտրվելն ու ինքդ քեզանով մնալը։ Երևի թե դա մարդու բնույթից է արդեն, ով ինչից ա լիցքեր ստանում։ Ես իմ բնույթով ակտիվ ու շփվող եմ, ու դատարկությունը ինձ այցելում ա, եթե չունեմ կյանքս լցնող ինձ համար անհրաժեշտ վերևում նշածս տարրերը։

Հ.Գ. Բայց թեմայից շեղվելով՝ մի բան ասեմ. ստորագրությունդ նոր տեսա ու նախանձեցի, երանի ինձ էլ էդպես թվար