դե դու օդի մեջ հարցեր ես տալիս, ես էլ օդի մեջ պատասխանում եմմի խոսքով ամեն ինչ գալիս ա ընտանեկան մթնոլորտից, դաստիարակությունից, երեխայի նկատմամբ ունեցած ծնողների վերաբերմունքից, էգոիզմը տարբեր պատճառներով ա առաջանում, պատճառներից մեկը երբ փոքր երեխային, էսպես ասած երես են տալիս ու դրա պատճառով երեխան էգոիստ ա մեծանում, բայց ավելի շաճախ հակառակ պատճառով ա էգոիզմը առաջանում, երբ երեխային անհրաժեշտ սեր, գուրգուրանք, ուշադրություն, հարգանք չեն տալիս: Եթե չեն տալիս երեխան սկսում ա ՙՙվերցնել՚՚ էն ինչ չի ստանում: Թեպետ մենք արդեն մեծ ենք, բայց մենք բոլորս եկել ենք էնտեղից՝ մանկությունից եւ էն ինչ հիմա ունենք բերել ենք մեզ հետ էնտեղից՝ մանկությունից: Եթե դու համարում ես որ էգոիստ ես, ապա, հավանաբար կան դրա համար անհրաժեշտ հիմքեր:
Էջանիշներ