Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Հ.Գ. Ճիշտ ես, նևրոզը հիվանդություն չի, տենց ախտորոշում չկա, հոգեբանական մակարդակում ինչքան ուզում են, թող դնեն, բայց այ ԿՍԽ-ն, տագնապային խանգարումը և այլն հիվանդություն են: Բայց այ զարմանում եմ, թե էդ ինչ ախտորոշիչ տաղանդով միանգամից հասկացար, որ «թեթև նևրոզ» ա: Ես էդքան բանը չէի անի: Տեսնում եմ սիմպտոմը, էն էլ երրորդ անձից եմ լսում, բայց մինչև մանրամասն չհետազոտվի, չի պարզվի «թեթև նևրոզ» ա, թե ծանր դեկոմպենսացված ԿՍԽ:
Իսկ հիմա դու դեմագոգիա ես անում: Դու էլ ես տեսել թե ես քանի տարբերակ եմ քննարկել, ի տարբերություն քեզ, ու քանի տարբեր բժիշկ եմ առաջարկել, ասելով, որ բուժման մեթոդի մասին խոսել իմաստ կունենա միայն լիարժեք ու վերջնական դիագնոզից հետո:

Եթե օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում է, հակադեպրեսանտ նշանակելը կամ ծուլության նշան է, կամ չարամտության, կամ տկարամտության: Հասկացիր, ինչպես ուզում ես: Դա, ասենք, ասպիրին չի, էլի, նամանավանդ նևրոտիկին տալ կախվածություն առաջացնող դեղամիջոց: Նամանավանդ անհանգստության նոպաներ ունեցողին: Ես իրոք չեմ հասկանում, թե դու ինչով ես մտածում: