User Tag List

Էջ 20 46-ից ԱռաջինԱռաջին ... 1016171819202122232430 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 286 համարից մինչև 300 համարի արդյունքները՝ ընդհանուր 683 հատից

Թեմա: Հարցեր հոգեբանին

  1. #286
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի՞ տարեկանից ես սկսել խոսել: Իսկ դպրոցում տառերն անցնելիս մյուս էրեխեքի հետ համեմատած դժվարություններ ունեցե՞լ ես: Ինչքա՞ն հաճախ են նման երևույթներ լինում: Անընդհա՞տ: Հոգնածության հետ կապ ունի՞:
    Խոսելն էսօր կհարցնեմ, կգրեմ, բայց ինչքան գիտեմ, ուշ եմ սկսել

    Տառերն ավելի հեշտ եմ սովորել, քան մյուսները, կեսը մինչև դպրոց գնալս գիտեի, մնացածն էլ հենց դասատուն գրում էր գրատախտակին, արդեն ես կարում էի գրեի:

    Երևի ամեն շաբաթ լինում ա, բայց մեկ-մեկ կեսից հասցնում եմ ուղղեմ:

    Հոգնածության հետ ոնց-որ կապ ունի, որովհետև են լարված ինչ որ բան եմ անում, դրանից հետո ա շուտ-շուտ լինում, բայց էլի նենց դեպք չեմ հիշում, որ դժվար բառերը խառնեմ:
    The cake is a lie.

  2. #287
    Մշտական անդամ Ripsim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    282
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի հոգեբաններ,

    Կարո՞ղ եք խորհուրդ տալ, թե ինչպես կարելի է օգնել մարդուն ազատվել կպչուն մտքերից կամ, թե ինչպես կարող է ինքն իրեն օգնել: Խոսքը գնում է այն դեպքի մասին, երբ տվյալ անձը մի 10 անգամ ստուգում է գազը, լույսը և այլն…

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (16.01.2013), Hayk Avetisyan (08.01.2013), VisTolog (08.01.2013)

  4. #288
    Պատվավոր անդամ Hayk Avetisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2008
    Հասցե
    լապլանդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    780
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ripsim-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի հոգեբաններ,

    Կարո՞ղ եք խորհուրդ տալ, թե ինչպես կարելի է օգնել մարդուն ազատվել կպչուն մտքերից կամ, թե ինչպես կարող է ինքն իրեն օգնել: Խոսքը գնում է այն դեպքի մասին, երբ տվյալ անձը մի 10 անգամ ստուգում է գազը, լույսը և այլն…
    Հոգեբան չեմ ու կոմպետենտ չեմ այս հարցին լիարժեք պատասխանելու, բայց էստեղ տեսնում եմ երկու տարբեր պատճառներ: Տվյալ անձը սեփական հիշողության վրա կասկածում է և ավելնորդ անգամ ուզւոմ է համոզվել անջատել է թե ոչ: Կամ տվյալ անձը շատ անհանգիստ բնավորություն ունի (որը առաջինը իրեն է վնասում) և ասենք քնելուց կամ դուրս առաջ մինչև չստուգի ամենինչ նորմալ է թե ոչ կոնֆորտի մեջ չի զգա իրեն: Իսկ պատճառները վերացնելու մի տարբերակ, որ շատ չէ, մեկ երկու անգամ զսպի ու չանի, հետո կդառնա սովորություն: Ամեն դեպքում զգուշանալը ու ապահովվելը վատ խասյաթ չի
    Վերջին խմբագրող՝ Hayk Avetisyan: 08.01.2013, 17:18:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (17.01.2013), Ripsim (10.01.2013)

  6. #289
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ripsim-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի հոգեբաններ,

    Կարո՞ղ եք խորհուրդ տալ, թե ինչպես կարելի է օգնել մարդուն ազատվել կպչուն մտքերից կամ, թե ինչպես կարող է ինքն իրեն օգնել: Խոսքը գնում է այն դեպքի մասին, երբ տվյալ անձը մի 10 անգամ ստուգում է գազը, լույսը և այլն…
    Ես նույնպես հոգեբան չեմ, դրա համար իմ փորձով կիսվեմ, որ մյուսներին կարող ա չօգնի՝ ես ուղղակի ինձ ստիպում էի, որ չստուգեմ, էդ շատ դժվար կարա լինի, բայց մոտ մի ամսում անցավ, հիմա մի անգամից ավել չեմ ստուգում, ձեռքերս ըստ անհրաժեշտության եմ լվանում ու պետքական ֆայլերը երկու տեղից ավել չեմ պահում
    The cake is a lie.

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (17.01.2013), Rhayader (17.01.2013), Ripsim (17.01.2013), VisTolog (17.01.2013), Անվերնագիր (16.01.2013)

  8. #290
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ripsim-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի հոգեբաններ,

    Կարո՞ղ եք խորհուրդ տալ, թե ինչպես կարելի է օգնել մարդուն ազատվել կպչուն մտքերից կամ, թե ինչպես կարող է ինքն իրեն օգնել: Խոսքը գնում է այն դեպքի մասին, երբ տվյալ անձը մի 10 անգամ ստուգում է գազը, լույսը և այլն…
    Կպչուն վիճակներն ու մտքերը նևրոզի տեսակ են, որոնք եթե վառ արտահայտված են, լավ կլինի դիմել մասնագետի ու անցնել բուժում: Իսկ եթե խոսքը թեթև դեպքերի մասին է, աուտոտրենինգն էլ կարող է օգնել:
    Կոնկրետ գազն ու լույսն անընդհատ ստուգելու դեմ կարելի է փորձել մտապահել ձեռքի շարժումը, որով անջատել եք գազը կամ լույսը: Մարդ իր սեփական մարմնում առաջացած զգայություններն ավելի լավ է ֆիքսում, քան ինչ-որ սարքի անջատված-միացած լինելը, դրա համար էս միջոցը կարող է աշխատող լինել: Էնպես որ, երբ ուզում եք հիշել գազն անջատել եք, թե չէ, փորձեք վերհիշեք ձեռքի շարժումը, որով հպվել եք գազօջախին ու պտտելով անջատել. վերհիշելիս ձեռքի մեջ կարող է նույն զգացողությունն առաջանալ: Էդ դեպքում, պիտի որ վստահություն առաջանա կատարած գործողության հանդեպ:

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (17.01.2013), Ripsim (17.01.2013), Հայկօ (18.01.2013), Մինա (20.01.2013), Ուլուանա (17.01.2013)

  10. #291
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Կպչուն վիճակներն ու մտքերը նևրոզի տեսակ են, որոնք եթե վառ արտահայտված են, լավ կլինի դիմել մասնագետի ու անցնել բուժում: Իսկ եթե խոսքը թեթև դեպքերի մասին է, աուտոտրենինգն էլ կարող է օգնել:
    Կոնկրետ գազն ու լույսն անընդհատ ստուգելու դեմ կարելի է փորձել մտապահել ձեռքի շարժումը, որով անջատել եք գազը կամ լույսը: Մարդ իր սեփական մարմնում առաջացած զգայություններն ավելի լավ է ֆիքսում, քան ինչ-որ սարքի անջատված-միացած լինելը, դրա համար էս միջոցը կարող է աշխատող լինել: Էնպես որ, երբ ուզում եք հիշել գազն անջատել եք, թե չէ, փորձեք վերհիշեք ձեռքի շարժումը, որով հպվել եք գազօջախին ու պտտելով անջատել. վերհիշելիս ձեռքի մեջ կարող է նույն զգացողությունն առաջանալ: Էդ դեպքում, պիտի որ վստահություն առաջանա կատարած գործողության հանդեպ:
    Սիմպտոմ է ընդամենը, սիմպտոմ բուժելն անիմաստ է: Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում, ամենայն հավանականությամբ: Ես կենթադրեի, որ ինչ-որ ուրիշ անհանգստություն կա, որն արտամղվել է անգիտակցական և այնտեղից կպչուն մտքեր է առաջացնում: Հիվանդ մարդ ընտանիքում, քննություններ, որոնց լավ չի պատրաստվել, տհաճություն, որը կանխատեսում է ապագայում, բայց պատրաստ չի դրան դիմակայել, դրա համար էլ նախընտրում է դրա մասին չմտածել: Արարք, որը չի ցանկանում, որ բացահայտվի: Ու նման բաներ: Համենայն դեպս, ես այդպես եմ կարծում: Կարող է պարզապես ստրեսի հետևանք լինել: Լիարժեք ֆոբիան գազի պայթելուց/գողերի մտնելուց և այլն քիչ հավանական եմ համարում, որովհետև դրանք հազվադեպ են ինքնուրույն ու փնջով լցվում մի մարդու գլուխ: Ի՞նչ կասես:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (18.01.2013), ivy (17.01.2013), Ripsim (17.01.2013), Մինա (20.01.2013), Ուլուանա (17.01.2013)

  12. #292
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիմպտոմ է ընդամենը, սիմպտոմ բուժելն անիմաստ է: Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում, ամենայն հավանականությամբ: Ես կենթադրեի, որ ինչ-որ ուրիշ անհանգստություն կա, որն արտամղվել է անգիտակցական և այնտեղից կպչուն մտքեր է առաջացնում: Հիվանդ մարդ ընտանիքում, քննություններ, որոնց լավ չի պատրաստվել, տհաճություն, որը կանխատեսում է ապագայում, բայց պատրաստ չի դրան դիմակայել, դրա համար էլ նախընտրում է դրա մասին չմտածել: Արարք, որը չի ցանկանում, որ բացահայտվի: Ու նման բաներ: Համենայն դեպս, ես այդպես եմ կարծում: Կարող է պարզապես ստրեսի հետևանք լինել: Լիարժեք ֆոբիան գազի պայթելուց/գողերի մտնելուց և այլն քիչ հավանական եմ համարում, որովհետև դրանք հազվադեպ են ինքնուրույն ու փնջով լցվում մի մարդու գլուխ: Ի՞նչ կասես:
    Հնարավոր է, որ էդպես էլ կա: Ուղղակի օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը, որը հենց էդ նույն կպչուն վիճակների նևրոզն է (կպչուն մտքեր՝ օբսեսիաներ, կպչուն գործողություններ՝ կոմպուլսիաներ), լիքը պատճառ կարող է ունենալ, էդ թվում նաև՝ կենսաբանական: Դրա համար էդ մարդու մասին որևէ տեղեկություն չունենալով՝ ոչինչ չենք կարող ասել... Միայն պարզ է, որ ինչ-որ պատճառով տագնապալիության մակարդակը բարձր է, բայց արդյո՞ք դա անձնային տագնապալիություն է, թե իրավիճակային, էդ էլ չգիտենք...
    Համենայնդեպս, կարելի է մի հատ կոնսուլտացիայի գնալ հոգեբանի կամ հոգեբույժի մոտ ու տեսնել ինչ կասեն:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (17.01.2013), Ripsim (18.01.2013), StrangeLittleGirl (18.01.2013)

  14. #293
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հնարավոր է, որ էդպես էլ կա: Ուղղակի օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը, որը հենց էդ նույն կպչուն վիճակների նևրոզն է (կպչուն մտքեր՝ օբսեսիաներ, կպչուն գործողություններ՝ կոմպուլսիաներ), լիքը պատճառ կարող է ունենալ, էդ թվում նաև՝ կենսաբանական: Դրա համար էդ մարդու մասին որևէ տեղեկություն չունենալով՝ ոչինչ չենք կարող ասել... Միայն պարզ է, որ ինչ-որ պատճառով տագնապալիության մակարդակը բարձր է, բայց արդյո՞ք դա անձնային տագնապալիություն է, թե իրավիճակային, էդ էլ չգիտենք...
    Համենայնդեպս, կարելի է մի հատ կոնսուլտացիայի գնալ հոգեբանի կամ հոգեբույժի մոտ ու տեսնել ինչ կասեն:
    Հիմնականում՝ սերոտոնինի արտադրության խանգարումների հետ կապված:

    Ripsim, ձեռքի, աչքի կամ ուրիշ մկանի ցնցումներ ունենու՞մ ես: Ու, ինչպես նկատեց Այվին, ինչ էլ մենք ասենք, իրական դիագնոստիկա ու բուժում ստանալու համար քեզ պետք է, որ հոգեբան (բեհավիորիստ/հոգեվերլուծաբան, ես խորհուրդ կտայի) կամ հոգեբույժ զննի: Պետք չի դրանից նեղվել, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը հասարակ նևրոզ է, որը ցանկացած մարդ կարող է ունենալ: Նևրոպաթոլոգ էլ խորհուրդ կտայի: Անկախ ամեն ինչից, չեմ կարծում, որ դժվար բուժում լինի:

    Այվի մենք ինչ լավ դիագնոստիկ թիմ կլինեինք:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ripsim (18.01.2013)

  16. #294
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը

    Այվի մենք ինչ լավ դիագնոստիկ թիմ կլինեինք:
    Կոլեգաներ

    Իսկ եթե լուրջ, ես թեև լիքը հարցերի արդեն կարող եմ պատասխանել, բայց դեռ մի տարի էլ չկա, որ իրականում խորն ուսումնասիրում եմ մասնագիտությունը, նման պատասխանատու քայլի չեմ գնա, հաջորդ տարվանից այս բաժնի հոգեբաններից կարող եմ լինել, հուսով եմ, առանց դիպլոմ կընդունեն, քանի որ միայն երկու տարուց մագիստրոսի կոչում կունենամ

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (17.01.2013)

  18. #295
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվի մենք ինչ լավ դիագնոստիկ թիմ կլինեինք:
    Հաստատ

    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոլեգաներ :xeloq
    Իսկ եթե լուրջ, ես թեև լիքը հարցերի արդեն կարող եմ պատասխանել, բայց դեռ մի տարի էլ չկա, որ իրականում խորն ուսումնասիրում եմ մասնագիտությունը, նման պատասխանատու քայլի չեմ գնա, հաջորդ տարվանից այս բաժնի հոգեբաններից կարող եմ լինել, հուսով եմ, առանց դիպլոմ կընդունեն, քանի որ միայն երկու տարուց մագիստրոսի կոչում կունենամ
    Ալֆա ջան, էս թեմայում մենակ հոգեբանները չեն գրում, հանգիստ գրի կարծիքդ, հատկապես որ արդեն համարյա մասնագետ ես

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (17.01.2013)

  20. #296
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը


    Ալֆա ջան, էս թեմայում մենակ հոգեբանները չեն գրում, հանգիստ գրի կարծիքդ, հատկապես որ արդեն համարյա մասնագետ ես
    Ուրեմն սպասեմ նոր հարցերի

  21. #297
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես որ պակաս կոմպետենտ եմ, Alphaone
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  22. #298
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես որ պակաս կոմպետենտ եմ, Alphaone
    Ինձ, ամեն դեպքում, շաաատ դուր եկավ, որ հարցը ոչ միայն հոգեկանի մակարդակում մեկնաբանեցիր, այլև՝ հոգեֆիզիոլոգիան նկատի ունենալով, դա շատ կարևոր է հոգեբանական դիագնոզի համար

  23. #299
    Մշտական անդամ Ripsim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    282
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Rhayader, ivy շնորհակալություն մասնագիտական վերլուծությունների համար, ձեզանից իրոք լավ թիմ դուրս կգա Հատկապես դուրս եկավ այս գրառումը:
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիմպտոմ է ընդամենը, սիմպտոմ բուժելն անիմաստ է: Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում, ամենայն հավանականությամբ: Ես կենթադրեի, որ ինչ-որ ուրիշ անհանգստություն կա, որն արտամղվել է անգիտակցական և այնտեղից կպչուն մտքեր է առաջացնում: Հիվանդ մարդ ընտանիքում, քննություններ, որոնց լավ չի պատրաստվել, տհաճություն, որը կանխատեսում է ապագայում, բայց պատրաստ չի դրան դիմակայել, դրա համար էլ նախընտրում է դրա մասին չմտածել: Արարք, որը չի ցանկանում, որ բացահայտվի: Ու նման բաներ: Համենայն դեպս, ես այդպես եմ կարծում: Կարող է պարզապես ստրեսի հետևանք լինել: Լիարժեք ֆոբիան գազի պայթելուց/գողերի մտնելուց և այլն քիչ հավանական եմ համարում, որովհետև դրանք հազվադեպ են ինքնուրույն ու փնջով լցվում մի մարդու գլուխ: Ի՞նչ կասես:
    Իմ կարծիքով, միգուցե մանկությունից մնացած վախը, անհանգստությունը փոխակերպվել է անգիտակցական տագնապի ու արտահայտվում է կպչուն մտքերի միջոցով: Իսկ ֆոբիա գազի պայթելուց և այլնից հաստատ չկա, քանի որ այդ դեպքում կպչուն մտքերը չէին վերաբերվի տարբեր ոլորտներին:

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմնականում՝ սերոտոնինի արտադրության խանգարումների հետ կապված:

    Ripsim, ձեռքի, աչքի կամ ուրիշ մկանի ցնցումներ ունենու՞մ ես: Ու, ինչպես նկատեց Այվին, ինչ էլ մենք ասենք, իրական դիագնոստիկա ու բուժում ստանալու համար քեզ պետք է, որ հոգեբան (բեհավիորիստ/հոգեվերլուծաբան, ես խորհուրդ կտայի) կամ հոգեբույժ զննի: Պետք չի դրանից նեղվել, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը հասարակ նևրոզ է, որը ցանկացած մարդ կարող է ունենալ: Նևրոպաթոլոգ էլ խորհուրդ կտայի: Անկախ ամեն ինչից, չեմ կարծում, որ դժվար բուժում լինի:
    Ճիշտն ասած, նկարագրածս դեպքը ինձ չի վերաբերվում, բայց ինձ մոտ մարդու է վերաբերվում, ու շատ կուզեի իմանալ, թե ես ինչով կարող եմ կողքից օգնել:
    Իր ասելով, ունենում է ընդհանուր մկանային լարվածություն, ձգվածություն հատկապես աչքերի շրջանում և ձեռքերի դող: Բայց ես չեմ նկատում արտասովոր դող: Իմ ձեռքերը ու շատ ուրիշների ձեռքերը ևս նույն չափի դողում են:
    Իսկ ինչ վերաբերվում է հոգեբանին կամ նևրոպոթոլոգին դիմելուն-իհարկե դիմել է: Նևրոպոթոլոգի շատ է դիմել: Ինչ-որ հանգստացնող դեղեր են նշանակում, ասում են թեթև արտահայտված նևրոզ է, ոչինչ չկա անհանգստանալու և վերջ: Բայց այդ դեղերը (պերսեն ու նմանատիպ այլ դեղեր) չեն օգնում: Իսկ հոգեբանը, ճիշտն ասած, չգիտեմ կոնկրետ ինչ է ասել: Գիտեմ, որ ինչ-որ վարժություններ էին անում (աուտոտրեյնինգ կարծում եմ) և նորից ասում էր, որ ոչինչ չկա անհանգստանալու: Բայց հոգեբանի այցելությունները ևս չեն օգնել: Միգուցե դուք ինչ-որ կոնկրետ մասնագետի խորհուրդ կտայիք դիմել?
    Վերջին խմբագրող՝ Ripsim: 18.01.2013, 11:16:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (18.01.2013)

  25. #300
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ripsim-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչ վերաբերվում է հոգեբանին կամ նևրոպոթոլոգին դիմելուն-իհարկե դիմել է: Նևրոպոթոլոգի շատ է դիմել: Ինչ-որ հանգստացնող դեղեր են նշանակում, ասում են թեթև արտահայտված նևրոզ է, ոչինչ չկա անհանգստանալու և վերջ: Բայց այդ դեղերը (պերսեն ու նմանատիպ այլ դեղեր) չեն օգնում: Իսկ հոգեբանը, ճիշտն ասած, չգիտեմ կոնկրետ ինչ է ասել: Գիտեմ, որ ինչ-որ վարժություններ էին անում (աուտոտրեյնինգ կարծում եմ) և նորից ասում էր, որ ոչինչ չկա անհանգստանալու: Բայց հոգեբանի այցելությունները ևս չեն օգնել: Միգուցե դուք ինչ-որ կոնկրետ մասնագետի խորհուրդ կտայիք դիմել?
    Պերսենը անիմաստ դեղա: Իմ ու ուրիշների փորձից եմ ասում:
    Քանի որ դեղեր սիրում եմ, ու փորձ ունեմ տվյալ դեղի հետ, ապա կառաջարկեմ բելլատամինալ, չնայած դա ուրիշ պատճառով էի խմում, բայց այն նաև հանգստացնող հատկություն ունի և օգտագործվումա նաև նևրոզների բուժման համար:
    Օրը մեկ անգամ, առավոտյան: Եթե քնելու հետ խնդիրներ ունի, թող քնելուց կես ժամ առաջ խմի ու հանգի՜ստ կքնի: Եթե որոշեք գնել, Նատալիից կգնեք, միայն ինքնա բերում: Մեկ էլ Մարգարյան հիվանդանոցի կանաչ դեղատնից կարող եք առնել /չգիտեմ մյուս մասնաճյուղերում ունեն թե չէ: Վերջին անգամ չեն ունեցել, բայց հիվանդանոցի դեղատնում կա/:


  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ripsim (18.01.2013)

Էջ 20 46-ից ԱռաջինԱռաջին ... 1016171819202122232430 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  2. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  3. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  4. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13
  5. Հարցեր FREEBSD-ից
    Հեղինակ՝ Reyno, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.02.2010, 21:08

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •