Ներողություն ,անտարբերություն հո չի նշանակում ինչ, որ բաների տարբերությունը չի տեսնում էս մարդը ?
Չիշտ եմ չե ?
Ներողություն ,անտարբերություն հո չի նշանակում ինչ, որ բաների տարբերությունը չի տեսնում էս մարդը ?
Չիշտ եմ չե ?
ես ուզումեմ գրքեր կարդամ հոգեբանության մասին...ով ինչ լավ գիրք խորուրդ կտա պարզ ձեւով գրված.....
դասագրքեր հոգեբանության վերաբերյալ......
Բարև Ձեզ, հայրենակիցներ: Կպատմեմ Ձեզ իմ պատմությունը և շատ հետաքրքիր է թե դուք ինչ եք մտածում: Կիսվում եմ Ձեզ հետ, որովհետև կարծում եմ, որ ճիշտ եմ մտածում, սակայն միգուցե բաներ կան որ չեմ տեսնում, կամ էլ չեմ ուզում տեսնել: Ամուսնացել եմ մոտ 7 տարի առաջ, ունեմ այժմ 2 հրաշք բալիկ: Իմ և ամուսնուս միջև սեր չկա, ինձ թվում էր թե սիրում եմ, սակայն դա միայն կիրք էր: Ինչևիցե: Ծնունդով Երևանից եմ, սակայն ամուսինս X վայրից է և ապրում ենք այնտեղ: Նա աշխատում է, սակայն քիչ է վաստակում, այնքան, որ հոգում ենք կոմունալ վճարները, սնունդը և վերջ: Ինքս բարձրագույն կրթություն ունեմ, աշխատում եմ, սակայն կա մի բայց: Աշխատանքս Երևանում է, այդ վայրում, որտեղ մեր տունն է աշխատանք չեմ կարողանում գտնել, մենք էլ առանձին ենք ապրում և երեխաներիս նայող չկա: Ի դեպ ամուսինս էլ է Երևանում աշխատում, սակայն քանի որ երեխաները փոքր են, մենք էլ մեքենա չունենք, որ ամեն օր գնանք- գանք, ստիպված ես մնում եմ ծնողներիս տանը երեխաների հետ հետո ուրբաթ օրը գնում ենք բոլորովս տուն: Այս իրավիճակը ինձ համար դարձել է դժոխային: Նա չի ցանկանում, որպեսզի ես այստեղ աշխատեմ, սակայն իր հերթին ոչինչ մէլ չի ձեռնարկում մեր կյանքը բարելավելու համար: Ստացվում է որ ասում է նստի տանը, ինչ կբերեմ բավարարվի և ոչ մի ձգտում մի ունեցիր: Սակայն արդյոք ես իրավունք ունեմ այդպես վարվել սեփական երեխաներիս հետ, այն դեպքում երբ միջին աշխատավարձ ունեմ, աշխատանքովս կարողանում եմ հոգալ երեխաներիս ընթացիկ ծախսերը, մի շարք առողջական խնդիրներ ունեմ, և միակ հույսս իմ աշխատավարձով իմ առողջությանը հետևելն է: Կներեք որ երկար եմ գրում, ուղղակի ցանկանում եմ, որ պատկերացնեք իրավիճակը և ասեք թե դուք իմ տեղը ինչ կանեիք: Արդյոք կպայքարեիք, ինչպես այժմ ես, հանուն որոշակի ձգտումների, հանուն երեխաների և ինչ ոչ նաև ձեր ապագայի համար, թե ձեռքներդ կծալեիք, կհետևեիք նրան, ասելով` դե հաց կլինի, կուտեմ, չի լինի, ոչ ես կուտեմ, ոչ էլ երեխաներս, ինչ պարտադիր է որ երեխաները ինչ որ բանի հասնեն, թող դառնան սովորական հողագործ, հավաքարար, դա էլ մասնագիտություն է: Խնդրում եմ արձագանքեք իմ պատմությանը, ես չգիտեմ հոգեբանի, հոգեբույժի թե քահանայի կարիք եմ զգում: Շատ եմ հոգնել ուժեղ լինելուց, պայքարելուց, հաճախ Աստծուց մահ եմ ուզում, որ պրծնեմ այս սղոցվող վիճակից, հետո մտածումեմ որ իրավունք չունեմ և պետք է ապրեմ հանուն երեխաներիս, որ նրանց ոտքի կանգնեցնեմ և թույլ չտամ որ իմ կյանքի սխալները կրկնեն: Շատ կցանկանայի բաժանվել այդ մարդուց և ստանալ հոգու խաղաղություն, սակայն համարձակությունս չի ներում: Մտածում եմ որ իրավունք չունեմ երեխաներիս հորից զրկելու: Նաև վախենում թե խուսափում եմ հասարակության արձագանքից: Ընդունված է չէ մեզ մոտ, չի խմում, չի ծխպում, չի ծեծում ուրեմն իդեալ է: Այնքան դժվար է միայնակ լինել այս մեծ աշխարհում, զգալ որ թիկունքիդ է փչում սառը քամին և մոռանալ, ընդհանրապես և հավիտյան մոռանալ այն մասին, որ երբևէ կգա մի ժամանակ երբ դու կկարողանաս հենվել ինչ որ մեկի ուսին, զգալ քեզ պաշտպանված,թույլ, լինել պարսպի երևում: Աշխարհում ոչ մի կնոջ չեմ ցանկանա այսպիսի զգացողություն ունենալ, ոչ ոքի: Երիտասարդ աղջիկներ և տղաներ, ամուսնանալուց առաջ պարզեք, թե ինչի եք դուք ձգտում, ինչի է ձգտում ձեր ընտրյալը; դա էր իմ կյանքի ամենամեծ, աններելի անդառնալի սխալը: Հիշում եք лебедь, щука и рак.
Միանգամից ասեմ` հոգեբան չեմ, ուղղակի որպես մարդ... Ամենից առաջ քեզ համբերություն եմ ցանկանում, քանի որ վիճակդ իրոք բարդ է: Բացի այդ թույլ տուր նաև որոշակիորեն հիանալ քեզնով և ամենայն բարիք ցանկանալ քեզ այս դժվար կյանքում, քանի որ դու ակնհայտորեն ուժեղ մարդ ես և պայքարում ես քո երջանկության համար, դու չես հանձնվում - իմ խորին համոզմամբ դա իրոք որ հարգանքի արժանի հատկանիշ է: Հարգեցի նաև հանուն երեխաներիդ քո կողմից զրկանքների գնալու պատրաստ լինելը, իսկ մնացածը...
Ինչ կարող ես անել մնացածի պահով, կյանքում ամեն մարդ ինքն է իր ընտրությունը անում, դու էլ պետք է քոնն անես: Բաներ կան կյանքում, որ ամեն մարդ պետք է ինքն իր համար անի և սա նման դեպքերից մեկն է: Ոչ ոք չի կարող քեզ ճիշտ խորհուրդ տալ, քանի որ ոչ ոք քո վիճակում չէ, իր մարմնի ու կաշվի վրա չի զգում և չի էլ կարող զգալ այն, ինչ դու ես զգում, այն, ինչով դու ես ապրում: Ուղղակի քո ընտրությունն արա, մեկ անգամ արա քո ընտրությունն ու անվարան գնա քո ընտրած ուղով, որն էլ որ այն լինի: Ու մեկ էլ... մի բան: Սթափ հայացքով նայիր շրջապատդ ու հապճեպ քայլեր մի արա - գուցե դու հիմա արժեքներ ունես, որոնց ուղղակի սովորել ես ու արդեն դրանք որոշակիորեն չես գնահատում, բայց որոնք միայն կորցնելուց հետո կզգաս դրանց իրական նշանակությունը - սա էլ հաշվի առ, այսքան մի բան...![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Կարդացի, ապրեցի ու զգացի, այն ամենը ինչ զգում ես հիմա, քանի որ համարյա այդպիսի մի իրավիճակում էլ ես եմ հայտնվել, տարբերությունն այն է, որ չնայած պաշտոնապես ես ամուսնացած եմ, բայց փոքրիկներիս պահելու, ապահովելու ու մեծացնելու հարցը մեծապես դրված է իմ ուսերին ու իմ ծնողներիս:
Կասեմ, քեզ շատ մեծ նշանակություն ունի թե ինչպես այդ ամենին կվերաբերվի քո ընտանիքը, քանի որ եթե բաժանվես հենց նրանք են որ պետք է քեզ ոև ու թիկունք լինեն, իսկ եթե լինեն ուրեմն դու քեզ առավել քան ազատ կզգաս կառուցելու քո կյանքը լավագույնս տարբերակով, բայց... այստեղ էլ մի բայց կա, հոգեբանական ճնշվածությունը ինչ-որ առումով, քանզի ինչքան էլ ընտանիքդ երեխաներիդ նայի ու փայփայի, առաջինը մարդը երեխաներիդ համար հենց դու ես: Երեխաներին հորից զրկելու հարցում, նույնիսկ չգիտեմ ինչպես պատասխանել, ինքս բավականին տուժել ու նեղվել եմ, այդ առոմով, իսկ տղայիս հարցում նույնիսկ չեմ էլ պատկերացնում ինչ է լինելու հետագայում:
Բայց լիովին համաձայն եմ վերը նշվածի հետ, դա քո կյանքն է, ու թե ինչպես կվարվես քո կյանքի հետ, քո ձեռքերում, որոշումը հենց դու ես ընդունելու: Հաջողություն եմ քեզ մաղթում, աստված քեզ օգնական, հուսով եմ, որ ինչ որոշում էլ ընդունես այն ճիշտ ու լավը կլինի, քո, և քեզ սիրող ու շրջապատող մարդկանց համար
Կարծում եմ պետք է նժարների վրա դնեք և ծանրութեթև անեք՝ ինչ եք կորցնում և ինչ եք շահում բաժանվելու դեպքում։ Եթե ձեր ծնողների տանը ձեզ ավելի ապահով ու լավ կզգաք, եթե իրոք չեք սիրում ու ձեր ամուսինն էլ ձեզ չի սիրում, կարծում եմ հանուն երեխաների ապրելը ամուսնու հետ այդքան էլ ճիշտ չի։ Եթե նորմալ ծնող է ինքը էլի թող իր երեխաների հետ շփվի, փաստորեն էսպես էլ առանձնապես չեն շփվում, շաբաթը երկու օր միայն։ Չգիտեմ, միգուցե սխալ եմ, բայց միշտ էդ կարծիքին եմ եղել, որ եթե ընտանիքում լարված մթնոլորտ է, երեխաների համար շատ ավելի դժվար է, շատ ավելի ճնշված են մեծանում, քան եթե ծնողները բաժանված են լինում։
When life gives you lemons, make lemonade
Jasmena, ամեն մեկն էլ ունի «պատմություն» ու խնդիրներ. դա չպիտի պատճառ դառնա, որ մարդ խղճա ինքն իրեն ու առավել ևս՝ մահ կամենա:
Կյանքը ոչ ոքի համար էլ հեշտ չի: Ու այն ոչ այլ ինչ է, քան ընտրությունների շարան: Մենք անընդհատ ընտրություն ենք կատարում ամեն ինչում՝ ընտատիք, աշխատանք, կենցաղ... Եվ մեր ընտրություններն իդեալական չեն. հազվադեպ է լինում, որ ցանկացած որոշման համար գոնե մեկ անգամ մտքով չփոշմանես՝ մտածելով այլընտրանքի մասին:
Պիտի ուժ գտնել (իսկ քո պատմածից զգացվում է ,որ ուժեղ ես) նոր ընտրություններ կատարելու ու առաջ շարժվելու՝ առանց ֆիքսվելու «ինչ կլիներ, եթե»-ների վրա:
Ժամանակին դու ընտրել ես այդ մարդուն ու համոզված եմ, որ հաստատ երջանիկ պահեր էլ ես վայելել նրա հետ: Մի նայիր ընտրությանդ՝ որպես մեծատառով սխալ, որովհետև ինչպես ասեցի՝ իդեալական ընտրություն չի լինում: Ընդունիր, որ անցյալում էդ որոշումն ես կայացրել ու էդ պահին դա քո սրտով է եղել: Եվ մի մեղադրիր ինքդ քեզ:
Զգացվում է, որ պատասխանատու մարդ ես: Ոչ միայն երեխաներիդ առաջ, որ չես ուզում վատ ապրեն, այլև ինքդ քո հանդեպ, որ մտածում ես քո առողջական հարցերը հոգալու մասին:
Դու հո չե՞ս մտածում, թե ինչ-որ մեկը կվերցնի ու կասի՝ էսպես արա, կամ էնպես արա: Կամ ով ունի դրա իրավունքը: Դու պիտի ինքդ շարունակես կատարել քո ընտրությունները՝ մեկը մի քիչ լավ, մեկը մի քիչ վատ... Ինչպես և բոլորս ենք անում:
Եվ գրածդ երկու անգամ կարդալուց հետո ինձ թվաց, որ դու արդեն իսկ ունես քեզ համար նախընտրելի ընտրությունը... Մի մտածիր սխալ գործելու մասին: Սխալ ու ճիշտ չկա, կա իրավիճակի թելադրանք ու ինքդ քո համար լավագույնը ընտրելու ցանկություն: Հետևիր դրան: Իսկ թե ինչ կլինի հետո, հետոն ցույց կտա՝ իր հետ նոր ընտրությունների անհրաժեշտություն բերելով...
...մարդ խղճա ինքն իրեն ու առավել ևս՝ մահ կամենա:
Գիտեք դա այնքան էլ այդպես չէ, ես ինքս ինձ չեմ խղճում, իհարկե ափսոսանքի պահեր շատ են լինում, ուղղակի երբեմն հուսահատվում եմ: Կներեք արտահայտությանս մարդ ենք էլիԵս այժմ որոշակի ընտրություն արել եմ, սակայն ինչպես նշեցի ինձ հոգեբանական մոտեցումն է հետաքրքրում, միգուցե ինչ-որ բան այնպես չեմ տեսնում: Ես ոչ միամիտ եմ, ոչ էլ երեխա, որ ակնկալեմ, ահա մեկը կասի բաժանվիր, ես էլ կբաժանվեմ: Ի դեպ բաժանվել իրոք չեմ պատրաստվում, դա ես հստակ որոշել եմ: Սա այն ցանկություններից է որոնք երբեք չեն իրագործվի, միգուցե վախկոտ եմ, չգիտեմ: Բացի դա էլ, եթե նույնիսկ բաժանվեի, չեի վերցնի իմ երեխաներիս ու գնաի նստեի ծնողներիս հաշվին ապրելու, գտնում եմ որ ցանկացած բաժանությունից հետո մարդ իր արարքների պատասխանատվությունը պետք է ամբողջությամբ իր վրա վերցնի: Բաժանվել ես, բարի եղիր գնա առանձին ապրիր: Ես ուղղակի ուզում էի իմանալ Ձեր ակրծիքը, միգուցե ինչպես կվարվեիք դուք եթե ձեր ամուսինը դեմ է ձեր աշխատելուն, սակայն չի էլ պատրաստվում իրեն առանձնապես նեղություն տալ ընտանիքին ավելի նորմալ ապահովելու համար: Արդյոք կգնաիք նրա, ես կարծում եմ, քմահաճույքի ետևից, թե կհակադրվեիք: Եթե ֆորումում տղաներ, տղամարդիկ կան, շատ կուզեի իմանալ նաև նրանց տեսակետը, ասում են կանայք և տղամարդիկ նույն բանը տարբեր կողմերից են տեսնում: Ունի արդյոք տղամարդը բարոյական իրավունք պահանջելու կնոջից ինքնազոհողություն ամեն ինչում չտալով նրան ոչինչ, ոչ ջերմություն, ոչ սեր, ոչ ուշադրություն...
Lion (06.04.2012)
Շնորհակալություն անհաղորդ չմնալու համար, դուք իրավացի եք, ուղղակի երևի թե գալիս է մի պահ երբ թուլանում ես և ցանկանում ես լսել սփոփանքի խոսքեր, զգալ որ ունես հենարան: Լավ բան են այս կայքերն ու ֆորումները, կարողանում ես կիսվել. Մեկ է որոշման կայացման ծանրությունը դրված է յուրաքանչյուրիս ուսերին ուղղակի երևի թե կիսվում եվ թեթևանում ես: ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ, ԴՈՒՔ ԻՆՁ ԶԳԱՑՆԵԼ ՏՎԵՑԻՔ ՈՐ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՄԵՆԱԿ ՉԵՄ: Իհարկե գիտակցում եմ, որ ամենաճիշտը գնալ եկեղեցի, խոստովանության, ապաշխարհության և Աստծուց խնդրել որ ճիշտ ուղին ցույց տա: Մի հզոր և իմաստուն աղոթք կա. ՏԵՐ< ՏՈՒՐ ԻՆՁ ԽՈՀԵՄՈՒԹՅՈՒՆ ՀՆԱԶԱՆԴՎԵԼՈՒ ԱՅՆ ԱՄԵՆԻՆ, ԻՆՉ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՓՈԽԵԼ, ՈՒԺ ՏՈՒՐ ՓՈԽԵԼՈՒ ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉ Ի ԶՈՐՈՒ ԵՄ ՓՈԽԵԼՈՒ, և ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՏՈՒՐ, ՈՐՊԵՍԶԻ ՏԱՐԲԵՐԱԿԵՄ ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻՑ:
Firegirl777 (06.04.2012), Lion (06.04.2012), Ripsim (06.04.2012), Ֆոտոն (07.04.2012)
Jasmena շատ ցավում եմ ձեր այդպիսի իրավիճակի մեջ ընկնելու համար, ես թույլ կտամ ինձ մի քանի տող գրառում անել, քանի որ կարծում եմ որ սա կոնկրետ հոգեբանին ուղղված հարց չի.
Ինչ որ կգրեմ դա իմ կարծիքն է կամ ստատիստիկ տվյալներ.
Նախ ասեմ, որ Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերի 95%-ը բացահայտվում են երեխաների չափահաս դառնալուց հետո. Ինչու? Որովհետև շատերը մտածում էն ձեր նման , որ երեխաները առանց հոր չմեծանան, չգիտեմ դա ճիշտ է թե ոչ սակայն ես ունեմ իմ լուծումը այդ հարցի, եթե հայրը նորմալ , հասկացող մարդ է կարելի է ուղղակի ամուսնալուծվել բայց պահպանել երեխաների հայր ունենալու իրավունքը , այսինքն բաժանումը լինի ցիվիլ, առանց կռվի, հայրը պարբերաբար այցելի, երեխաների մոտ չագիտացնել հոր նկատմամբ վատը.
Ապրելակերպի խնդիրը իմ կարծիքով և այս հարցով գրառած մյուց ակումբցիների կարծիքով ձեր մոտ լուծվող է, հավատացած եմ ձեր ծնողները կաջակցեն ձեզ և դուք կկարղանաք աշխատել և ապահովել ձեր երեխաների կարիքները.
Չեմ կարծում որ արժի սեփական կյանքից ձեռք քաշել և երեխաների համար կործանել կյանքը քանի որ միշտ և ցանկացած հարցում լուծում կա, իսկ երեխաներին ավելի վատ կլինի ներկա գտնվել ընտանեկան վեճերին, ապրել սոցիալական վատ պայմաններում բայց քնել հոր հետ մի սենյակում քան տեսնել երջանիկ ծնողներ թեկուզ և գիշերել առանձին տներում.
Խորհուրդ միակն է կյանքը շատ արագ է անցնում եղեք մի քիչ էգոիստ.
Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...
Մինա (06.04.2012)
ինքնազոհողություն ոչ մեկը ոչ մեկից էլ պահանջելու իրավուն չունի; բայց լինում է պահեր, երբ թաքուն, ներքին հույս է լինում ստանալու գերագույնը դիմացինից, շատ անգամ առանց հաշվի առնելու թե ինչ գնով է դա լինելու... իսկ գինը միայն ինքնազոհողություն անողը չի վճարում; հետագայուն նա, ում համար արվել է այդ ինքնազոհողություն, վճարում `է կրկնակի, եռակի ավելին;
ինքս տղամարդ եմ և ասեմ իմ կյանքի փորձից ելնելով;
կարապի ու խեցգետինի պատմություն լինում է բոլոր ընտանիքներում անխտիր; սկսած առաջին ամուսնական գիշերից մինչև /կարծում եմ/ մահ ու գերեզման;
այդ վիճակում կինն ու տղամարդը /գրում եմ մեր- հայկական մենթալիտեիտով ընտանիքների մասին/ տարբեր գենետիկական պահվածքեր են հիմնականում հանդես բերում; Կինը հիննականում նախազգում է տարբեր "կողմեր քաշ" տալու պահը, ու այդ պրոցես խնամքով նախապատրաստում է, իսկ հայ տղամարդը լինելով ընտանեական կենցաղային ու որոշ դեպքերում նաև ոչ կենցաղային հարցերում գենետիկորեն ավելի "կարճ" մտածող այդ կոնֆրոնտացիան պահին ավելի վատ է նախապատրաստվում; դրանցի ելնելով, կինը երկար տալ-առնելուց հետո հիմնականում ուղղորդվում է ընդանում. միջինացված, երկարաժամկետ ընտանեական շահի տեսանկյունից, իսկ ամուսինը այդքան խորացած չի լինում; արդյունքում, եթե հարցը պաղաբանելու, "բռնկման" պահը ճիշտ է լինում ընտրված կնոջ կողմից /կամ սիտուացիոն այդպես է/, այսիքնն այնպիսի պահ, երբ տղամարդը առավելապես անպաշպան է իր տեսակետը պաշտպանել /զահլա չունի կամ շտապում է , կամ այնպիսի միջավայրորւմ է որ պետք է կնոջը և իր տեսակեը հարգի/ ապա կինը "հաղթում է", այսիքնը վերջին հաշվով հաղթում է հիմնականում , ընտանիքի համար ավելի շահեկան տարբեարկը; սա կնոջ և մասնավորապես հայ կնոջ հիմնական պահվածքն է այսպիսի պահերում, որի համար էլ այն բավական դրական էպիտետներով է վնութագրվում հայկական միջավայրում; իսկ եթե պահը սխալ է ընտրված, ապա տղամարդը քանի որ ավելի անպատրաստ է "քաղաքական մասով", ապա հիմնականում օգտվում է իր ուժից - "ես եմ որոշողը", "ինչ ասեմ, ըտենց պիտի լինի"... և այլն և այլն...
քո դեպքում հասկանում եմ, որ մի քիչ բանը բանից անցել է,այսինքն էլ ներվերը չեն հերիքում ամենօրյա ծանր առօրյաի հետ նաև "քաղաքականություն" բանեցնելու... հասկանալի է;
...
և այսպիսով, ինչ? լուծում եմ առաջարկում;
քանի ոչ երիտասադ եք, ու ունեք լիքը երիտասարդական ավյուն ու էներգիա, ապա լծվեք խնդիրները կոնկրետացնելու ու բերելու այն հարթության մեջ, որտեղ երկուստ էլ ունեք մոտավորապես նույն պատկերացումը;
օրինակ, կարող եք փորձել վարձել մի այնպիսի բնակարան, որը հարմար է ընտանիքի բոլոր անդամներին աշխատելու և ապրելու համար; "ավելոդ" փողի կորուստի մասին շատ երկար մի մտածեք, քանի որ այդ "ավելոդ փողով" կարող է դուք այդ լուծման դեպքում "գնեք" ձեր ընտանիքի հանգստությունը ու նորմալ ընթացքը;
...
սիրո կորուսը... շատ հայտնի բառեր են, էն տեսակետից, որ երբ որ կենցաղային հարցերը խեղդում են մարդկանց, ապա մադիկ մտածում են որ աշխարհի վերջն է... փորձեք ուղեղներտ ազատել "տեսական" հիմարություններց քանի որ հիմա դրա պահը չէ ու հայտնաբերել այն կենցաղային, լուծում պահանջող հարցերը, որոնք հուզում են ձեզ ու հետո ազատել ուղեղը բոլոր պայմանականություններից ու լուծում փնտրել, գնալով ընդարձակելով լուծման միջավայրի սահմանները...
...
մի խորհուրդ - երբեք մի մտածեք, որ ձեր կողքինը հերոս է, և կարող է թռնել "իր գլխի" վրայով; ձեր կողակցին դիտեք որպես սովորական, հասարակ մահկանացու, իրա թերություններով ու առավելություններով հանդերձ, կոմպլեկսի մեջ; ու կտեսնեք, որ վատը չի; ընդամենը ունի իր հնարավորությունների սահմանը; հասկացեք ռեալ կյանքում գնահատել ու հասկանալ իր հնարավորությունները ու օգնեք նրան ռեալիզացնելու հենց իր հնարավորությունները ... երջանիկ ընտանիքը կարծում է նաև հենց սա է
![]()
Շատ շնորհակալություն, շատ հետաքրքիր տեսակետ էր, կասեի հոդված էր: Նորից շնորհակալություն եմ հայտնում, քանի որ զգացվում է, որ անտարբեր չեք ուրիշի պրոբլեմներին: Ivy չակերտների մեջ էր վերցրել պատմությունը բառը, մի տեսակ հեգնանք էր զգացվում նույնիսկ: Ցանկանում եմ նշել, որ չեմ կարծում, որ աշխարհի ամենադժբախտ մարդն եմ, հարկավ, ցանկացած մարդ ունի իր կյանքի պատմությունը, նույնիսկ մի քանի օրեկան երեխան: Ուղղակի գալիս է մի դժվար պահ, երբ կարծում ես թե աշխարհը գլխիդ փուլ է գալիս: Բայց այդ պահը, փառք Աստծո, գալիս է և գնում: Պրոբլեմները մնում են, լուծումներ կրկին փնտրում ես, սակայն այդ անհուսության զգացումը նահանջում է: Շնորհակալություն խորհուրդների համար, կմտածեմ, կվերանայեմ, կփորձեմ եզրեր գտնեմ, իսկ եթե չգտնեմ էլ, էլի Փառք Աստծու, ուրեմն այդպես է պետք:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ