Միանգամից ասեմ` հոգեբան չեմ, ուղղակի որպես մարդ... Ամենից առաջ քեզ համբերություն եմ ցանկանում, քանի որ վիճակդ իրոք բարդ է: Բացի այդ թույլ տուր նաև որոշակիորեն հիանալ քեզնով և ամենայն բարիք ցանկանալ քեզ այս դժվար կյանքում, քանի որ դու ակնհայտորեն ուժեղ մարդ ես և պայքարում ես քո երջանկության համար, դու չես հանձնվում - իմ խորին համոզմամբ դա իրոք որ հարգանքի արժանի հատկանիշ է: Հարգեցի նաև հանուն երեխաներիդ քո կողմից զրկանքների գնալու պատրաստ լինելը, իսկ մնացածը...
Ինչ կարող ես անել մնացածի պահով, կյանքում ամեն մարդ ինքն է իր ընտրությունը անում, դու էլ պետք է քոնն անես: Բաներ կան կյանքում, որ ամեն մարդ պետք է ինքն իր համար անի և սա նման դեպքերից մեկն է: Ոչ ոք չի կարող քեզ ճիշտ խորհուրդ տալ, քանի որ ոչ ոք քո վիճակում չէ, իր մարմնի ու կաշվի վրա չի զգում և չի էլ կարող զգալ այն, ինչ դու ես զգում, այն, ինչով դու ես ապրում: Ուղղակի քո ընտրությունն արա, մեկ անգամ արա քո ընտրությունն ու անվարան գնա քո ընտրած ուղով, որն էլ որ այն լինի: Ու մեկ էլ... մի բան: Սթափ հայացքով նայիր շրջապատդ ու հապճեպ քայլեր մի արա - գուցե դու հիմա արժեքներ ունես, որոնց ուղղակի սովորել ես ու արդեն դրանք որոշակիորեն չես գնահատում, բայց որոնք միայն կորցնելուց հետո կզգաս դրանց իրական նշանակությունը - սա էլ հաշվի առ, այսքան մի բան...![]()
Էջանիշներ