այ այստեղ , ես մի պատմություն հիշեցի.
Մեկը նավից առավոտ գիշերով ընկնում է օվկիանոսի մեջ, ու քանի որ շատ հավատքով մարդ է լինում ,սկսում է աստծուց փրկություն խնդրել:
-Աստված ջան , ձեռքդ տուր , փրկվեմ:
Աստված լսելով սրա աղաչը մի գերան է ուղարկում:Մարդը , թե. "ՉԷ, հիմա աստված կգա, ինձ կփրկի"
Աստված մի փոքրիկ նավակ է ուղարկում :Սա նորից , թե ."ՉԷ, ինձ աստված է փրկելու , ես անմեղ հավատացյալ մարդ եմ", դե պարզ բան է , որ խեղդվում է :Վերջ հասնում է ատծու մոտ ու թե."Այ Աստված, ես ՔԵԶՆԻՑ նեղացած եմ , ինչու չօգնեցիր?"
Աստված էլ ."Այ ախմախ, մեռա փրկության ձեռք մեկնելով , է~ , որ դու տուպոյ ես, ես ինչ մեղք ունեմ?"
Հիմա ասածս ինչ է, թե ճակատագրով ինչ է կանխորոշված , ասենք էդ մարդը ի վերջո ինքնասպանություն կգործի թե , չէ, ոչ ոք չի կարող կանխորոշել , բայց հոգեբանի խնդիրը տվյալ պահին նրան օգնելն ու այդ վիճակից հանելն է, (ու ճակատագրին հավատացող մարդն էլ պետք է մտածի , որ իր կյանքում հոգեբանի առկայությունը ճակատագրի խաղերից է): ՈՒ իսկական պրոֆեսիոնալին դա հաճախ հաջողվում է , չգիտեմ երևի դրանք այն հոգեբաններն են, ամերիկայում անհայտ ծագման կուրսեր չեն անցել, բարձրագույն , ակադեմիական կրթություն ունեն, հոգեբուժությունն ու հոգեբանությունը չեն շփոթում իրար հետ, չեն մատածում , որ հոգեբանության կուրսեր անցնելուց հետո իրավունք ունեն շիզոֆրենիայի բուժմամբ զբաղվել:
ու մեկ էլ ընդհանրապես չեմ կարողանում հասկանալ թե հոգեբանությունը ինչ կապ ունի ճակատագրի հետ:
Էս ինչ սումբուր է այս թեմայում:
Հարգելի Նունուշ,մի գաղտնիք ասեմ, հոգեբանությունը իսկապես գիտությունը է, հոգեկան հիվանդներին էլ առայժմ բուժում են բժիշկները, համենայն դեպս դեռ որ այդպես է , եթե ինչ որ նոր ու աշխարհացունց նորություններ են եղել , ու կարծես թե բոլորս անտեղյակ ենք , գուցե հղումներ անեք , կարդանք լուսավորվենք
ՀԳ հա, ի դեպ, Աթեիստի կասկածները ինձ էլ են խեղդում...
Էջանիշներ