Haykolo1991 ջան մենակ չասես որ Ամիտրիպտիլինը ինչ-որ վախենալու նեյրոլեպտիկի հետ է նշանակել,կամ մոնոթերապիա,այդ հակադեպրեսանտը միայն խիստ անհրաժեշտության դեպքում է հարկավոր նշանակել՝բժշկի շատ ուշադիր հսկողության ներքո եւ պարբերաբար ստուգել արյան որակը,ասեմ նաեւ որ այն շատ կարդիոտոկսիկ է,գերացնում է՝ իր Գիստամինային եւ Ացետիլխոլինային ազդեցությունով,բերանի չորություն,տախիկարդիա,բթացում,սկզբից ուժեղ քունը տանում է ու քեզ ջարդված ես զգում,նաեւ բարձրացնում է ինքնասպանության հնարավորությունը՝բարձրացնելով Դոֆամինը ու համապատասխանաբար այն իրականացնելու էներգիա տալով,փոխում է ուղեղի բիոքիմիան,նյութափոխանակություն եւ լյարդի մասին լռում եմ:
Պ.Ս. Միշտ հիշիր,որ կյանքը միայն սեւ եւ սպիտակ գույներից չի բաղկացած եւ չի լինում միայն շատ վատ,կամ լավ,ժպտա,ուրախացի եւ խաղա՝ուղղակի խաղա քո դերը այս կյանքում ու կտեսնես,թե կյանքը ինչ հրաշք է՝ ամենօր նոր զարմանալու առիթ կա,հիշիր Սողոմոն Թագավորի մատանիին գրված խոսքերը,երբ նա շատ ուրախ էր,կամ տխուր միշտ կարդում էր իր մատանիի գրությունը՝ Սա Կանցնի![]()
Էջանիշներ