Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
Հիմա արդեն ամբողջ ակումբի հետ խոսեցիք: Հուսամ թեթևացաք:
Ինձ միշտ զարմանք ա պատճառում երբ խորհուրդ են հարցնում այնպիսի հարցերում որում ոչ մեկը չի կարենալու օգնի...բացի խորհուրդ տալուց: Որովհետև ձեր գրածից ես ենթադրում եմ որ ձեզ պետք է էնպիսի խորհուրդներ որ ձեր սրտից խոսեն: Դուք հա էլ ուզում եք գնաք, բայց մեղքի զգացում ունեք ու ուզում եք հարցման միջոցով գոնե գտնել համախոհներ կամ մինիմում ձեր քայլը չդատապարտեն: Կարծում եմ / սա իմ անձնական կարծիքն ա/ ակումբը ձեռքը փրփուրին գցելու նման բան ա, իսկ առաջնորդվել որևէ մեկի ասածով մինիմում անխոհեմություն: Կներեք: Կարծում եմ բավականին հասուն ու գիտակից եք ինքներդ կայացնել որոշում: Միայն թե պետք ա որոշումից հետո ձեր խիղճը հանգիստ լինի: Եթե հագիստ ա ուրեմն ճիշտ որոշում ա:

...ի դեպ ցանկացած մարդ եթե ամուսնանում ա անկախ սեռից նա պատասխանատու է իր ընտանիքի և իր կնոջ կամ ամուսնու առաջ: Ոչ մեկը ապահովագրված չի ոչնչից, բայց եթե ամուսնացել եք ու ավելին ունեք երեխաներ ուրեմն դուք ՊԱՐՏԱՎՈՐ եք մտածել նրանց մասին...անկախ նրանից ում մեղով եք տվյալ իրավիճակում հայտնվել կամ էլ կորած գնացած սիրուն եք վերգտել:

Սա իմ ՍՈՒԲԵԿՏԻՎ կարծիքն ա, կարաք անգամ հաշվի չառնեք:

Ձեզ հաջողություն և երջանկություն:

Ես շատ եմ արդեն ասել բայց նորից կասեմ, ես իմ կնոջը գժի պես եմ սիրում, տղաներիս նույնպես, ոչ մի անգամ չեմ մտածել վերսկսել հարաբերություններ այդ աղջկա հետ. ուղակի չեմ հասկանում ինչի 6 տարվա մեջ սերս չի մարել.