Չամիչ-ի խոսքերից
Այն ինչ գրում եմ իմ սուբյեկտիվ կարծիքն է,վերջնական որոշումը բնականաբար ինքդ պիտի կայացնես:
Իմ սուբյեկտիվ կարծիքով դու չես կարող չհանդիպել, դա քո ուժերից վեր է: Կյանքի հոսքը հզոր ուժ է, մարդը չի կարող հակառակվել էտ ուժին, նրանք ովքեր փորձում են հակառակվել, դիմադրել, հակառակվելու եւ դիմադրելու պորցեսսի վրա հսկայական էներգիա են վատնում եւ ինչ որ առումով դավաճանում են կյանքին: Եթե ուզում ես հստակ կողմնորոշվել արժի հանդիպել թե ո՞չ, փորձիր կիրառել հետեւյալ պարզ հնարքը - ինքդ քեզ ասա՝ հանդիպում եմ, այնուհետեւ, փորձիր հետեւել քո ներքին զգացողություններին, փորձիր զգալ թե սիրտդ ինչպես է արձագանքում, հետո ինքդ քեզ ասա՝ չեմ հանդիպում եւ կրկին փորձիր հասկանալ թե ի՞նչ ես զգում, սիրտդ ինչպես է արձագանքում, այս ձեւով դու կպարզես թե սիրտդ ինչ է թելադրում, մի դեպքում դու հնարավոր զգաս թե սիրտդ ինչպես է ճմլվում, կզգաս ներքին լարվածություն, անհանգստություն, անհարմարավետություն, մյուս դեպքում հնարավոր է զգաս թե սիրտդ ինչպես է բացվում, ցնծում, ուրախանում, մի փորձիր հակառակվել այդ ցնծությանը ուրախությանը, գնա հենց այդ ուղղությամբ, սրտի թելադրանքին հակառակվելը ինչպես արդեն նշացի, բավականին դժվար է, շատ դեպքերում մարդու ուժերից վեր:
Ցավոք սրտի, ոչ քո մեղքով դու հայտնվել ես բավականին բարդ իրավիճակում, այս իրավիճակի մեղավորը քո նախկին ընկերուհու մայրն է, նա իր սեւ գործը արել, քաշվել է մի կողմ իսկ հետեւանքները կրելը ու այս բարդ իրավիճակի միջով անցնելը մնացել է ձեր ուսերին, ես քեզ չեմ նախանձում, իսկապես շատ բարդ իրավիճակ է: Ինչքան հասկացա քո նախկին ընկերուհին տվե՞լ է հանդիպման համաձայնությունը, եթե համաձայնվել է ուրեմն նա էլ է կարոտում ու շատ է ուզում քեզ տեսնել: Քեզ մեղավոր մի զգա քո կնոջ ու ընտանիքի առաջ, այս իրավիճակում դու հայտնվել ես ոչ քո մեղքով, հանդիպիր այդ աղջկան, այս հանդիպումը ավելի շատ հենց իրեն է պետք,որովհետեւ նա ի վերջո պետք է զգա, որ իր կյանքի համար հենց ինքն է պատասխանատու,ուրիշները կարող են մեր փոխարեն որոշումներ կայացնել, բայց այդ որոշումների արդյուքում ստեղծված իրավիճակը հաղթհարելու պատասխանատվությունը ի վերջո էլի մեր ուսերին է բարդվելու: Սենց գրելով, ընթացքում համոզվում եմ, որ հանդիպումը պարտադիր է:Էս իրավիճակը մեծ դաս է հատկապես հենց այդ աղջկա համար:
Էջանիշներ