"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
erexa (29.11.2010)
ես կարծում եմ որ ներքին անհանգստություն չի, քանի որ ներքին անհանգստության դեպքում կարող ես և շատ դանդաղ խոսել:
Ինքս դեռ հոգեբան չեմ բայց սովորում եմ հոգեբանություն... Արագ խոսելը պետք չի դիտել որպես թերություն: Եթե եդ արագ խոսելդ քեզ <վատություն> չի անում, ապա ուղղակի փորձիր հաշտվել դրա հետ:
erexa (30.11.2010)
Ավելացնեմ նաև այն, որ դա բոլորովին էլ բնավորության գիծ չէ: Դա պարզապես կապված է քո ընդունակությունների հետ: Իսկ քո արագ խոսելը բոլորովին էլ թերություն չի, ասեմ ավելին դա առավելություն ա, այսինքն դրական կողմ: Դու ուղակի չես հասցնում քո միտքը շարադրել, երբ գալիս ա քո հաջորդ միտքը: Դրանով էլ պայմանավորված ա քո արագ խոսելը Anushik: Իսկ եթե ուզում ես դանդաղ խոսել ուրեմն քո հետ միշտ լինող մարդուն(նրան ով ավելի շատ է քո կողքին լինում) ասա թող հետևի քո խոսելու տեմպին...հենց սկսես արագ խոսել թող քեզ ընդհատի ու դու նորից շարունակիր խոսել դանդաղ: Հաճախակի կրկնելու դեպքում հաստատ արդյունքի կհասնես:
Եթե զգում ես որ մեկին ամբողջովին չես ներել, արժի՞ շարունակել հարաբերությունը տվյալ անձի հետ թե՞ ինքնախաբեություն կլինի հավատալ որ մի օր կարթնանաս ու ամեն ինչ մոռացված կլինի: Պատճառն էլ այն է որ վերքը սպի է դառել, բայց չի մոռացվել:![]()
Ինչ լավ է, որ թերություն չի համարվում, թե չէ արագ խոսելուցս ես էլ էի արդեն անհանգստանում:![]()
Ամենից դժվարը սև կատու գտնելն է մութ սենյակում, հատկապես երբ այնտեղ կատու չկա: (Կոնֆուցիուս)
"It takes a good man to prevent a catastrophe, and a great man to make use of one."
Սա շատ անձնական հարց է: Մի հոգեբան կարող է ինքնախաբեություն համարել մյուսը ոչ: Այստեղ ամենակարևորը ձեր կարծիքն է թե դուք ինչպես՞ եք մտածում այս հարցի շուրջ: Օրինակ ես մտածում եմ սպիացած վերքը միշտ էլ թողնում է իր հետքը, այսինքն չի մոռացվում և ինքնախաբեություն եմ համարում որ մի օր կարթնանաս և ամեն ինչ կմոռացվի, բայց թող իմ և մեկ ուրիշի կարծիքը երկրորդական լինի ձեզ համար, կրկնում եմ ևս մեկ անգամ այս հարցի շուրջ ձեր կարծիքը ամենակարևորն է և ամենաճիշտը:![]()
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Հարց Հոգեբանին: Արդյոք հոմոսեքսուալիզմը հոգեկան հիվանդություն է եւ արդ՜յոք բուժվում է:Ասեմ ես գիտեմ պատասխանը,ինձ մյուս հայ հոգեբանների տեսակետներն են հարկավոր:![]()
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Իմ կարծիքով դա հոգեկան հիվանդություն չի համարվում:Օրինակ ասենք Ֆրեյդն ասում էր, որ հենց բեղմնավորման պահից սկսած մարդկանց մոտ առաջանում է հոգեսեռական սխալ զարգացում, որը կբերի հոմոսեքսուալիզմի զարգացման: Ու ըստ նրա կարևոր չէ թե երեխան քանի տարեկան կլինի:
Ես ինչքանով տեղեկացված եմ 1973թվականին հիվանդությունների վերջին վերանայման ժամանակ հոմոսեքսուալիզմը հանվել է հիվանդությունների շարքից:Իսկ եթե հանված է հիվանդությունների շարքից, ուրեմն բուժման ենթակա չէ: Համենայն դեպս կարելի է որոշակի արդյունքի հասնել, միայն տվյալ անձնավորության համացայնությամբ (իմ կարծիքով):
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Magic-Mushroom (30.11.2010)
Ինձ կասեք, թե
1. Ովքեր են հոգեբանությանը ավելի լավ տիրապետում` նրանք ովքեր պարտավոր են սովորել, որպեսզի հասարակության մեջ իրենց տեղը գտնեն, թե որևէ հոգեբանության ֆակուլտետում գերազանց սովորողը:
2. Եթե որևէ հարազատ մարդ ուզումա սրտանց լավություն անի քեզ, բայց դու գտնում ես, որ դրանով նա քեզ ավելի կվնասի: ինչ անել` ասել շնորհակալություն իրա կարծիքով արած լավության համար, թե խանգարել նրան, պետք լինելուց վիրավորել ու կոպտել, որ հանկարծ չանի քո կարծիքով քեզ վնասող քայլը:
3. Տղա ու աղջիկ միասին փողոցով քայլում են, մոտենումա մի ծաղիկ ծախող տղա, զոռով ծաղիկը տալիսա աղջկա ձեռքը ու տղային ասումա.- 1500 դրամ: ինչ անել?ում որ չի հանդիպել նման դեպք, թող նախապես մտածի:
Վերջին խմբագրող՝ Ariadna: 27.12.2010, 16:17:
NARUTO 9:30-ին և 17:00-ին ATV-ի եթերում: Երկուշաբթիից ուրբաթ:
hemush (23.01.2011)
Էս վերջերս ծանոթներիցս մեկը ինձ հարցրեց՝ Իսկ ի՞նչ կարելի է անել,երբ շրջապատումդ քեզ չեն նկատում:Էդ պահին նույնիսկ չգիտեի ինչ պատասխանել:Ի՞նչ կասեիք
Sophie (26.04.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ